Ստացվում է` «Փչի´ր Գավրիլա, աշխարհի վերջն է»


722500¬րդ օրը Ասում են` գուշակներն ակտիվանում են դժվարին տարիներին, երբ ընկճված մարդիկ ձգտում են բարի մի «լուր» լսել` գոնե գալիքից: Հիմա դժվարությունները շատ են ողջ աշխարհում, և ակտիվացել ու շատացել են ոչ թե ապագայի հույսեր ներշնչող գուշակները, այլ` չարագուշակները: Տա´ Աստված, որ սրանց «մարգարեություններն» էլ սուտ լինեն, քանզի նրանցից շատերը հենց միայն մոլորակին պատուհասող աղետներ ու աշխարհի վերջ են գուշակում: Ահավասիկ դրանցից ևս մեկը: Ամերիկացի քարոզիչ Հարոլդ Քեմփինգը, ոչ այս, ոչ այն` աշխարհի վերջին օրն ու ժամն է բարբառել` մայիսի 21, Ամերիկայի Արևմտյան ափի ժամանակով ժամը 18.00: Դրա արդյունքում, իբր, Երկիր մոլորակի բնակչության 2 %¬ն անմիջապես դրախտում կհայտնվի, մնացյալը` ով որտեղի արժանի է (տեղեկացրել է Independent¬ը): Քեմփինգն այդ ամսաթիվը հաշվարկել է աստվածաշնչյան մարգարեությունների սեփական մաթեմատիկական համակարգով: Նրա տվյալներով` Հիսուսին խաչել են 33 թ. ապրիլի 1¬ին, և այս տարվա մայիսի 21¬ին կլրանա այդ տարեթվի 722500¬րդ օրը: Այդ 2 ամսաթվերի «տարածությունը» օրհնված 5, 10 և 17 թվերի կրկնապատիկ արտադրյալն է: 89¬ամյա քարոզիչն այս հայտարարությունը հնչեցրել է Family Radio Network ռադիոեթերով, որը հեռարձակվում է Նահանգների ողջ տարածքում: Այս ռադիոկայանն էլ չարագուշանքի տարօրինակ հակում ունի. կատարվելիք իրադարձությունների համատեքստում այն ակտիվ տեղեկատվական¬գովազդային արշավ է իրագործում` աշխարհի վերջի մասին նախազգուշացնող 2 հազար վահանակ տեղադրելով: