Քենեդիին սպանողն ազատություն է ուզում


Նահանգների երբեմնի նախագահ Ռոբերտ Քենեդիի սպանության մեղադրանքով ազատազրկված 66¬ամյա Սիրխան Սիրխանին 13¬րդ անգամ մերժել են` ստորագրութ յամբ ազատել կալանավայրից: Պաղեստինցի քրիստոնյա Սիրխանը դատարանում հայտարարել է, թե երազում է «վերանալ իրականությունից» ու չի առարկի` եթե իրեն արտաքսեն իր պատմական հայրենիք` Հորդանան: Նա նաև հայտարարել է, որ չի հիշում թե 1968 թվականին Լոս¬Անջելեսում ինչպես է կրակել սենատոր Քենեդիին: - Ամեն օր ես խղճի մեծ խայթ և խորին ափսոսանք եմ զգում,¬ դատապարտյալի խոսքերը մեջբել է AP¬ն: Այսուհանդերձ, դատարանը մերժել է Սիրխանին: Նմանատիպ միջնորդություն նա կարող է ներկայացնել միայն 5 տարի հետո: