Երրորդ համաշխարհայինը` Օլիմպիադա 2014-ի ժամանակ


Մարտի վերջին ռուս նշանավոր աստղագետները, քրմերն ու հոգեբանները համատեղ քննարկել են 2011¬ի գարուն¬ամառ կանխատեսումները: Բնականաբար, նրանք չէին կարող սահմանափակվել միայն երկու եղանակների գուշակությամբ: - Այն, ինչն ընդունված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամ անվանել, իրականում ոչ թե ճգնաժամ էր, այլ միայն` դրա նախանշանը: Իսկական ֆինանսական ճգնաժամ մեզ սպասվում է առաջիկայում,¬ գուժել է էկոլոգ-աստղագետ Ալեքսեյ Կոլովը: Պավել Գլոբան, բնականաբար, Ռուսաստանի մասին է խոսել. - Այս տարի աշխարհում պատերազմներ կլինեն, բայց մեր երկրում ամեն ինչ լավ է` բացառությամբ ամառվա: Ամառը ծանր է լինելու. հունիս¬հուլիսին անընդմեջ 3, իսկ տարվա ընթացքում` 6 խավարում: Այսպիսի աղետալի տարի վերջին անգամ 20 տարի առաջ է եղել` երբ փլուզվեց Խորհրդային Միությունը: Նա զգուշացրել է, որ խավարումները մի շարք տհաճ հետևանքներ կունենան: Դրանցից վերջինի ժամանակ (դեկտեմբերի 10¬ին) զինված բախումներ կբռնկվեն Բալկաններում, իսկ Նոբելյան մրցանակի հանձնման արարողության ժամանակ ահաբեկիչները ռումբ կտեղադրեն: Ընթացիկ տարին Գլոբան նմանեցրել է 1939 թվականին, որը 2¬րդ համաշխարհայինի նախադուռն էր: Հավաքում նշվել է 3¬րդ համաշխարհայինի ժամկետը` 2014 թ. մարտ. Սոչիում կայանալիք Օլիմպիադայի օրը կամ դրա ավարտից 5 օր հետո: Թե որտեղ է եփվում այդ շիլան` Գլոբան նախընտրել է չասել, «տեղեկացրել» է միայն, որ աֆրիկյան հեղափոխություններն աստիճանաբար շարժվելու են Ռուսաստանի ուղղությամբ և առաջիկա տարիներին համակելու են Միջին Ասիան: Այդ ամենի մեղավորը Սև Լուսինն է. այն օրը, երբ Լուսինը համատեղվեց Արեգակի հետ` սկսվեց Լիբիայի ռմբահարումը, իսկ երբ զուգահեռվեց Ուրանի հետ` Ճապոնիայի երկրաշարժը եղավ: Առաջիկայում Գլոբան հեղափոխական ցնցումներ է գուշակել Սիրիայում և Եմենում, իսկ Իրանի առաջնորդը կտապալվի բոլորից ուշ` 3 տարի հետո: Միայն Ալժիրի բախտը կբերի: Պարահոգեբան Լարիսա Վայսը նույնպես անուրախ կանխատեսումներ է արել. - Գարունը ծանր է լինելու, ամառը` շոգ. 6 մատնանի երեխաներ ու գազաններ են ծնվելու… Գերագույն գլխավոր հրամանատարն արդեն իրեն հետնորդ է փնտրում, և այդ հետնորդը կլինի «կ» տառով: Ի դեպ, դեռևս 1996¬ին Լ. Վայսը նկարագրել էր հյուսքավոր ուկրաինուհուն և նրա մասին պատմել էր ռուսական ամսագրերից մեկում: Նա հիմա էլ ինչ¬որ կին է տեսնում, որը պետք է կառավարի Ռուսաստանը` տղամարդ¬նախագահի թիկունքից: Եվ այդ կինը բոլորովին էլ Սվետլանա Մեդվեդևան չէ, այլ` մարզուհի է ու մանկավարժ: Չմասնավորեցնելով վերջինիս անձը, պարահոգեբանը Ճապոնիայում նոր փլուզումներ և, ընդհանրապես, ողջ մոլորակում շատ մահեր է կանխագուշակել: Տուվացի քուրմ (հմա) Անդրեյ Դոնդուկովն էլ արձանագրել է. - 2009¬ին սկսվել է մահվան աստված Յամարաջիի կառավարումը. բոլոր կուտակումների համար ստիպվելու ենք պատասխան տալ: Մահվան դարպասներն այս տարի հատկապես մոտ կլինեն նոյեմբերի 5¬ին: Քուրմը հաստատել է Լ. Վայսի խոսքը` նշելով, որ տղամարդիկ վաղուց կորցրել են իրենց իրական ուժը. մենք ապրում ենք կեղծ հայրիշխանության դարաշրջանում, որն առաջիկայում կավարտվի ու կփոխարկվի մայրիշխանության: Ամենակարևորը, թերևս, աստղագետների ու քրմերի հակասությունն է. աստղերն, իբր, միայն վատն են գուժում, իսկ քրմերը պնդում են, որ 2012¬ից սկսյալ` ամեն ինչ հրաշալի է լինելու: Վերջիններս երևի ավելի լավ են գիտակցում խոսքի արժեքը և տիրապետում են բարության արվեստին: Չէ՞ որ մեզանից արձակվող հույզերը` բարի թե չար, մանավանդ խոսքի տեսքով, նույնությամբ մեզ էլ վերադառնում են: Պարզապես չպետք է մոռանալ, որ 2012¬ին Երկիր մոլորակը չի´ կործանվելու, այլ մարդկությունն անցում է կատարելու նոր դարաշրջան: