Շառլ ԱԶՆԱՎՈՒՐ «Գուցե Օբաման ի վերջո կճանաչի ցեղասպանության փաստը


Հանրահայտ շանսոնիե Շառլ Ազնավուրը բացառիկ հարցազրույց է տվել Hayinfo լրատվական-վերլուծական կայքին: Hayinfo-ի լրագրողը հանրահայտ հայրենակցին հարցեր է ուղղել, որոնք տրված էին Հայլենդի ԱԼԵՔՍԱՆԴՐ (Մոսկվայից) - Ինչպե՞ս կգնահատեիք ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչման հնարավորությունը և որոնք են Իսրայելի` Հոլոքոստից տուժած ժողովրդի կողմից ցեղասպանության չճանաչման իրական պատճառները: - ԱՄՆ դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, բայց 35 այլ երկրներ արդեն ճանաչել են այն: Հիմա մենք սպասում ենք, որ գուցե պարոն Օբաման ի վերջո կճանաչի այն, դրանից հետո Թուրքիան ևս ստիպված կլինի ճանաչել ցեղասպանության փաստը: Ինչ վերաբերում է Իսրայելին, նրանք միշտ սիրում են լինել միակը: ԱՐԹՈՒՐԸ (Ռուսաստանից) ասում է, որ տպավորված է Ձեր պատմվածքներով, և հարցնում է, թե արդյո՞ք պատրաստվում եք նոր գիրք հրատարակել: - Այո, ինձ ուղղակի ժամանակ է հարկավոր գիրքս ավարտելու համար: Կարծում եմ, կավարտեմ այն մեկ տարվա ընթացքում: ԱՆԱՀԻՏԸ (Արցախից ) մաղթում է Ձեզ միշտ մնալ հոգով երիտասարդ, ինչպես հիմա: Նա հարցնում է, թե ե՞րբ եք պատրաստվում այցելել Արցախ: - Երևի մայիսին, իմ ավագ դստեր հետ: Նա համերգ է տալու այնտեղ: Դա կլինի առաջին անգամը, որ ես այնտեղ կլինեմ: Ես երբեք չեմ եղել այնտեղ: ԱՐՄԵՆԸ (Երևանից) երախտապարտ է Ձեզանից և համարում է Ձեզ Ֆրանսիացի և Հայ ժողովուրդների բարեկամության իրական խորհրդանիշ: Նա շնորհակալ է, որ Ձեր ջանքերի շնորհիվ Փարիզում ստեղծվեց Երևանի պուրակը: - Ցավոք, ես շատ հիասթափված էի, երբ մենք բացեցինք այգին, բայց այնտեղ ոչինչ տնկված չէր: Մենք շատ ուրախ կլինեինք պուրակը ծաղիկներով լեցուն տեսնել: Այգին անպայման պետք է տարբերվի մյուսներից և դա ժամանակի հարց է: ՄԵՐԻՆ (Ստավրոպոլից) «Հավիտենական սեր» ստեղծագործությունը դուք այնքան հուզիչ և ի սրտե եք կատարում, որ ուրիշ ոչ - ոք չի կատարում: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է իրական սերը Ձեզ համար: Երբևէ զգացե՞լ եք այն: -Ես ավելի շատ չգիտեմ, քան ուրիշները: Իրական սերը հավատարմություն է: Գիտեք, հայերը, որոնց տեսել եմ իմ կողքին` հայրս, մայրս, նրանք ապրել են իրենց սերը միասին ամբողջ կյանքում և երբեք չեն բաժանվել, ես կարծում եմ, դա է իրական սերը: Այն սկսվում է կրքից, այնուհետև վերածվում է ջերմության և փոխըմբռնման: 30 Մարտ, 2009թ. (Տպագրվում է հատվածաբար)