«Փոքր Մհեր»-ը 7 տարեկան է


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի ուղեկցությամբ, այցելեց «Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիր` մասնակցելու դրա հիմնադրման 7-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին նաև բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ: «Փոքր Մհեր» կրթահամալիրը ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է 2001թ.մարտին, կրթական գործունեությունն սկսվել է 2002թ. սեպտեմբերի 1-ից` 40 հայկազուն ներով (սովորողներով): Կրթահամալիրի գործունեության հիմնական նպատակներն են` կազմակերպել և իրականացնել երեխաների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան հիմնական ընդհանուր, միջին (լրիվ) և ռազմահայրենասիրական կրթական ծրագրեր: Կրթահամալիրի սաներից շատերը զինծառայողների, զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են: Ողջունելով ներկաներին, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը նշեց, որ «Փոքր Մհերը» յուրօրինակ կրթօջախ է, որտեղ դաստիարակվում է հայրենասեր սերունդ. սերունդ, որը հետագայում իր արժանի տեղը կգտնի հասարակական կյանքում: Ապա մարտական վարժանքների ցուցադրմամբ ելույթ ունեցան կրթահամալիրի սաները, որից հետո միջոցառման մասնակիցներն ունկնդրեցին ճանաչված երգիչ-երգչու հիների կատարումները: Այնուհետև հյուրերը ծանոթացան սաների սոցիալ-կենցաղային և ուսումնառության պայմաններին. եղան նաև գրադարանում, հետաքրքրվեցին, թե ինչպիսի գրականություն են նախընտրում սաները. պատասխանը մեկն էր` հայրենասիրական: Այսպիսով պետք է փաստել, որ այստեղ կրթվում և դաստիարակվում է այն սերունդը, որն իր հայրենասիրությամբ, պատրաստակամությամբ և ռազմական գործին արդեն իսկ որոշ չափով տիրապետելու ունակություններով վաղը դառնալու է մեր երկրի անվտանգության երաշխավորը: