ԳՀՎ (թՀձ)գնդապետը` ստրկավաճա՞ռ


ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի մի գնդապետ եղել է արտերկրներ սեռական ստրկուհիներ «արտահանող» հանցավոր խմբի ղեկավարը: 130 կանայք, փաստորեն, վաճառվել են ստրկության: ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին տեղեկացրել է ԶՈՒ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սորոչկինը` ասելով. - Հետաքննության տվյալներով` միջազգային այդ հանցախումբը, որի անդամները զբաղվել են արտասահմանին կանայք վաճառելով, ղեկավարել է Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության գնդապետը: 2008 թ. հոկտեմբերին ավարտված նախաքննության արդյունքներով մեղադրվում են 13 մարդ, որոնց թվում են Իսրայելի, Մոլդովայի և Ռուսաստանի քաղաքացիներ: Նրանցից 10-ն արդեն կալանված են, 3-ը` չհեռանալու մասին ստորագրությամբ սպասում են դատավարությանը: