«Սիրում» է, որ հարստանա


Արտեմ Պոլեժական երևի գժտվել է իր բոլոր մուսաների հետ և «իրատեսության» ձայնին ականջալուր` ամուսնության առաջարկ արել վարչապետուհի Յուլյա Տիմոշենկոյին: Այն էլ` պաշտոնապես ու հրապարակավ` Տիմոշենկոյի պատվին Չեռնովցիում կանգնեցված հուշարձանի մոտ: - Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ առաջարկություն եմ անում: Հայտարարում եմ, որ ցանկանում եմ ամուսնանալ Յուլյա Տիմոշենկոյի հետ, որովհետև ուկրաինացի նկարչի համար դա ամենահաստատուն ճանապարհն է` դեպի հաջողություն, փառք և հարստություն տանող,- խոտովանել է նա: Տեղեկատվությունը տրամադրող "նւՏ ԾՏրՍՉօ"-ն հիշեցրել է նաև, որ Ուկրաինայի վարչապետուհին գրեթե 30 տարի է` ամուսնացած էր Ալ. Տիմոշենկոյի հետ: Ամերիկացի սենատորը` բրիտանական ասպետ Ելիզավետա 2-րդը 77-ամյա սենատոր-ժողովրդավար Էդվարդ Քենեդիին շնորհել է ասպետի կոչում: Սենատորն այդ պատվին արժանացել է Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության ու Հյուսիսային Իռլանդիայի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: Էդվարդը ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Քենեդիի (սպանված 1963-ին) և 1968-ին Նախագահի ընտրություններում թեկնածու առաջադրված և սպանված սենատոր Ռոբերտ Քենեդիի կրտսեր եղբայրն է: