Օբամա տատիկն էլ անգործ չի նստի


Սառա Օբաման` Բարաքի հարազատ տատիկը, մտադիր է իր հնարավորություններն օգտագործել ցե-ցե ճանճերի դեմ պայքարում (հաղորդել է ՀըԽ-ն): Այս մասին նա հայտարարել է` երբ արևմտյան Քենիայում գտնվող նրա Կոգելո գյուղ են այցելել Աֆրիկյան միության ներկայացուցիչները և սրսկիչ-պոմպ ու ցե-ցե ճանճերին վանող հատուկ իրեր են նվիրել: Տատիկն էլ որոշել է դառնալ Աֆրիկյան միության բարի կամքի դեսպանը` օգնելու մայրցամաքի բնակչությանը: Չարաբաստիկ այդ միջատները տառապանքներ են պատճառում 37 պետությունների ժողովուրդներին. ցե-ցեի խայթոցը սկզբում քնկոտություն հիվանդություն է հարուցում, ինչի արդյունքում վրա է հասնում մահաքունը, որի բուժումն ուշացնելն էլ մահվան է հանգեցնում: * * * Քարտուղարուհի աշխատել ցանկացող աղջնակին զննելուց հետո, շեֆը բացում է փաստաթղթերի պահարանը և այնտեղից «Անկետա» մակագրությամբ մի լողազգեստ հանելով, մեկնում է նրան. - Լրացրե°ք: * * * - Հայրիկ, մեր մամային դու մերկ տեսե՞լ ես,— սենյակ վազելով, սարսափած գոռում է մանչուկը: - Դե…,- կմկմում է հայրը: - Դե շուտ գնա ու տես այդ սարսափը: * * * - Քեզ համար ո՞րն է ավելի թանկ` կինդ, թե՞ մեքենադ: - Հիմար հարց ես տալիս: Իհարկե` կինս, չէ՞ որ մեքենաս նրա անունով է ձևակերպված: * * * Աղջիկն SMS է ուղարկում ընկերոջը. - Ինչո՞ւ զանգերիս չես պատասխանում: - Հեռախոսս տանն եմ թողել,- ստացվում է պատասխանը: * * * - Ալո՞… Ալո°, էս ո՞ւր եմ ընկել: - Իսկ ո՞ւր էին քեզ գցում: * * * - Այս ի՞նչ է կատարվում մեր հեռախոսի հետ. խոսում եմ ընկերուհուս հետ, ու մենք չենք կարողանում իրար հասկանալ,- դժգոհում է կինը: - Իսկ դուք փորձեք հերթով խոսել,- խորհուրդ է տալիս ամուսինը: Ասում են` ըստ Վանգայի կանխասացության` «ԱՄՆ-ի 44-րդ նախագահը պետք է աշխատի նեգրի պես»: * * * Զրուցում են երկու մեծահարուստ. - Գիտե՞ս, ինչ խորամակն է այդ Խոդորկովսկին: - Բա չգիտե՞մ: Նույնիսկ հասցրեց մինչև ճգնաժամը տաքուկ տեղ գտնել բանտում: * * * - Հայրս ասում է, որ ավելի լավ է տալ, քան ստանալ: - Հայրդ հոգևորակա՞ն է: - Չէ°, բռնցքամարտիկ: * * * Հայր ու որդի ճաշում են: Տղան ձգվում է, որ հաց վերցնի, հանկարծ դիպչում է օղու շշին և ճարպկորեն թույլ չի տալիս, որ այն ընկնի: - Տեսա՞ր, օղուն ոնց փրկեցի: - Դու քե°զ փրկեցիր, քե°զ,- չարացած ասում է հայրը: