ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ 


 

Իրերի բերումով «Ավանգարդ»-ի 2013-ի նորամուտը հենց այսօր կայացավ: Գուցե սրանում ևս խորհուրդ կա: Հատկապես այս տարի, որը հոբելյանական է 1923-ին հիմնադրված թերթի համար:

Գարունը զարթոնք է, հույսերի նորոգում, լավ օրերի սպասում…

Հենց այս լավատեսությամբ էլ երկամսյա դադարից հետո «Ավանգարդ»-ը վերսկսում է ընթացքը` շարունակելու զրույցը, ամենատարբեր հարցերի բազմակարծիք քննարկում ները, քե´զ հետ, անդավաճան Ընթերցող:

Ուրեմն` բարի ընթացք թերթին, լավատեսություն` ամենքիս ու իսկապես ապահով գալիք` Հայ Մարդուն:

Լուսավոր գարնանամուտ բոլորիս, սիրելի Ընթերցող:

ՀԻՄԱ շատ կարևոր է, էական է որպեսզի մենք չթուլանանք, կանգ չառնենք, այլ մեր ամենօրյա ակտիվ աշխատանքով ամրապնդենք արդեն ձեռք բերածը: Ընտրությունների ավարտով ընտրական մեխանիզմի կատարելագործումը չի ավարտվում, ընդհակառակը` մենք հիմա պարտավոր ենք ամփոփել միջազգային դիտորդների կողմից արված առաջարկները, դիտողությունները, պարտավոր ենք հատիկ առ հատիկ ուսումնասիրել մամուլում և սոցիալական ցանցերում եղած նյութերը և, բնական է, որ այստեղ աշխատանք ունեն կատարելու ոչ միայն օրենսդիր, գործադիր իշխանությունները, այլ նաև իրավապահները»,-ընդգծել է ՀՀ նախագահը հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահի պաշտոնում վերստին ընտրվելու կապակցությամբ

Ձեր տարբեր ելույթներում Դուք փաստել եք, որ լավատեղյակ եք մեր ժողովրդին պատուհասած դժվարություններից: Նախընտրական և հետընտրական հանդիպումներում Ձեր վճռականությունը դրսևորեցիք հիմնախնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ: Իսկ հետընտրական զարգացումներում Ձեր հանդուրժողականությունը քաղաքական նոր մշակույթի ձևավորման հավաստիքն էր:

Մաղթում ենք առողջություն և ցանկանում ենք, որ կրկնապատկվի Հայաստանը հիրավի ապահով ու ապահովված մարդկանց երկիր դարձնելու Ձեր վճռականությունը: