Հրով լինի, սրով լինի, պիտի

գնանք` վաղ թե ուշ 


 

Առնո Բաբաջանյան համերգասրահում Գուսան Հայկազունի կազմակերպած համերգը «Հրով լինի, սրով լինի, պիտի գնանք` վաղ թե ուշ» հայրենասիրական խորագրով էր:

- Ինչպե՞ս որոշեցիք համերգ կազմակերպել:

- Արտերկրյա համերգից զատ, մենք ամեն տարի ծրագրված համերգներով հանդես ենք գալիս Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում, մի շարք զորամասերում, դպրոցներում և, իհարկե, Երևանում: Սա այս տարվա երևանյան առաջին համերգն էր: Հաջորդը կկայանա ապրիլի 26-ին` պահանջատիրական վրեժի թեմայով:

- Ունեի՞ք օժանդակողներ:

- Ես երբեք չեմ ունեցել օժանդակողներ, հովանավորներ ու այժմ էլ օգտվում եմ միայն իմ հեղինակությունից ու իմ երգերի սիրված լինելու հանգամանքից: Մեր համերգները սովորաբար վերածվում են ազգային ոգու զարթոնքի տոնակատարության ու դրանցից յուրաքանչյուրի նպատակը սերնդին արթուն պահելը, ռազմա-հայրենասիրական ոգին բարձրացնելն է:

-Գուսանը պետք է լինի իր երկրի, իր ժողովրդի և իր ժամանակի լավ ու վատ երևույթների արտահայտողը: Մենք  ունե՞նք  գուսաններ:

- Հայաստանում կան երկու տեսակի արվեստագետներ. իշխանական ու օլիգարխիկ թևի արվեստագետներն օգտվում են ամեն ինչից: Մինչդեռ ժողովրդի կողմից ընդունված, սիրված արվեստագետները դժվարությամբ են հարթում իրենց ճանապարհը: Ես երկրորդ խմբում եմ, սակայն դժվարություններն ինձ չեն հիասթափեցնում:

- Մի քանի խոսք էլ առաջիկա ծրագրերի մասին:

-Մոտենում է Ցեղասպանության 100ամյակը: Վստահ եմ, որ մինչ այդ աշխարհում շատ բաներ են փոխվելու, ու մենք հասնելու ենք մեր ազգային նպատակների իրականացմանը, Նախիջևանի ու Արևմտյան Հայաստանի ազատագրմանը ու Կիլիկիո թագավորության վերականգնմանը: 

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ