«Չընտրված մեծամասնության մոտ չմնալ ընտրված փոքրամասնություն»


- Անկեղծ ասած` մեր կուսակցությունում ընտրություններին չմասնակցելու մասին խոսակցությունները դեռ չեն մարել: Վարչության անդամների մի մասը գտնում է` քանի որ պայքար է, պետք գնալ մինչև վերջ, պայքարել: Մի մասն էլ ասում է` նույն ձևով վերջանալու է` իրենք (ընդդիմությունը-Գ. Ա.) գնալու են ընտրությունների, վերջում պայքարելու են, ցույցեր են անելու արդյունքների համար, մենք այդ փուլից կմիանանք նրանց: Հրապարակում կմիանանք նրանց ու պայքարը կվերցնենք մեր վրա,- ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Մեր թերթի նախորդ համարում մենք կանխատեսել էինք քաղաքական գործընթացների զարգացման այսպիսի հնարավորությունը` նախընտրական քարոզարշավի, բուն ընտրությունների վրայով անցնելով, ընդդիմությունը հասնելու է ընտրությունների արդյունք ների բողոքարկման փուլին: - Մյուս մասը, այդ թվում նաև ես, գտնում է, որ պետք է պայքարենք: Բայց վերջնական խոսքը պատկանում է ԱԺՄ ակտիվին, որը կհավաքվի փետրվար ամսին և ինքը կորոշի` ընտրությունների գնո՞ւմ ենք, թե՞ ոչ, իսկ եթե գնում ենք, ապա` ի՞նչ բլոկով: Վ. Մանուկյանի կարծիքով` իշխանական քարոզչամեքենան ամեն ինչ արեց, որ ընդդիմությանը հավաքի մի դրոշի ներքո, ինչը նրա կարծիքով սխալ է, քանի որ այդ դեպքում բոլոր գույները կխառնվեն ու կմնան միայն սևն ու սպիտակը: Նա ընդդիմադիր դաշտի գործողությունների համակարգման մի այլ մտահղացում ունի, որը, սակայն դեռ պետք է դնի ակտիվի նիստի քննարկմանը և նոր միայն առաջարկի ընդդիմադիրներին: - ԱԺՄ-ում, երբ քննարկեցինք, գտանք, որ ճիշտ կլինի` նախևառաջ ամբողջ ընդդիմադիր դաշտը համախմբվի մի խորհրդի մեջ (նույնիսկ այն կուսակցությունները, որոնք չեն մասնակցելու ընտրություններին) և գրվի մի պլատֆորմ, որը միասնական է մեր բոլորի համար: Սա նախընտրական դաշինք չի, և մեկ միասնական ցուցակի խնդիր չկա: Ի՞նչն է միավորում մեզ բոլորիս: Նախ այն խնդիրները, որոնց լուծումը կարող է տարակարծությունների տեղիք տալ: Ղարաբաղի հարցում տարբեր կարծիքներ կան, ՆԱՏՕ ընդունվել-չընդունվելու հարցում տարբեր կարծիքներ կան: Ո՞նց վերաբերվել Ռուսաստանին` տարբեր կարծիքներ կան: Իշխանության գալուց հետո կատարված անօրինա կան սեփականաշնորհմա՞ն դեմ քայլեր անել, թե՞ աչքերը փակել ու առաջ գնալ: Այս բոլորի մասին տարբեր կարծիքներ կան: Բայց միասնական կարծիք կա այս հարցում` ունենալ օրինական իշխանություն, դատական համակարգի բարեփոխում, ժողովուրդը իրավունք ունենա հարյուր հազար ստորագրություն հավաքելու դեպքում ուզած հարցը դնել հանրաքվեի, ազգային որոշակի ծրագրերի իրականացում, ինչպես Պուտինն է անում Ռուսաստանում` գիտության, կրթության, առողջապահության ոլորտներում և այլն: Այս ամենից ընդդիմությունը կարող է մի ընդհանուր ծրագիր մշակել և ասել, որ, չնայած տարբեր ուժերով ենք մտնելու ԱԺ, սակայն նշված հարցերի շուրջ լինելու ենք միասնական,- ասում է Վ. Մանուկյանը: Նա գտնում է նաև, որ մինչև ընտրությունները կձևավորվեն բլոկներ, որոնց համագործակցության եզրերը կլինեն ընտրախախ տումների դեմ պայքարը, մեծամասնական ընտրատարածքներում իրար դեմ թեկնածուներ չդնելը: Եթե, այնուամենայնիվ, կեղծիքներով անօրինական իշխանություն ձևավորվի, այդ դեպքում դուրս գալ պայքարի ու մինչև վերջ գնալ միասին` ձևավորվելիք խորհրդի միջոցով: Անհաջող ելքի դեպքում չընտրված մեծամասնության մոտ չմնալ ընտրված փոքրամասնություն և վայր դնել մանդատները: - ԱԺՄ-ն և «Ժառանգություն»-ը հիմնադրեցին «Քաղաքացիական նախաձեռնություն» շարժումը: Նախաձեռնությանը միանալ ցանկացողների համար մշակվել էին բլանկներ: Արդյոք հաշվե՞լ եք, թե քանի քաղաքացի է միացել այդ շարժմանը: - Մենք լուրջ քայլեր չարեցինք: Ես համագումարի ժամանակ էլ ասացի, որ զարմանալի է, բայց ընտրությունները չեն նպաստում այդ շարժման զարգացմանը: Ընտրությունները նույնիսկ խոչընդոտում են: Քաղաքացիական շարժումը իշխանություն փոխելու համար չի: Ես ցանկանում եմ, որ այն տևի տասնյակ տարիներ. նույնիսկ, եթե մենք գանք իշխանության, թող մեզանից պահանջեն իրենց իրավունքները: - Ինչպե՞ս եք վերաբերվում հայ-ռուսական վերջին պայմանավորվածություններին` նավթի վերամշակման գործարան և նավթամուղ կառուցելու առնչությամբ: - Ես, իհարկե, գտնում եմ, որ Հայաստանը այդպիսի մի գործարան պետք է ունենա: Ուղղակի վախենում եմ, որ դա էլ ամբողջությամբ կտան Ռուսաստանին, կամ` մեկ ուրիշի: Բայց եթե դրա մեկ երրորդը կամ ավելին լինի մեր սեփականությունը, ապա ես միայն կողջունեմ այդպիսի ծրագիրը: Մի° կեր մերձավորիդ Սբ. գիրքը վկայում է, որ Աստված վեց օրում արարեց աշխարհը: Այնուհետև ծովերն ու օվկիանոսները լցրեց ձկներով, ցամաքը` կենդանիներով, օդը` թռչուններով, բայց չտվեց նրանց ո°չ խելք, ո°չ բանականություն` թողնելով ամեն ինչ նրանց բնազդին` կերեք զմիմյանս: Հետո Տերն արարեց մարդուն, տվեց նրան խելք ու բանականություն, իր ամբողջ ստեղծածը` ջրերի թագավորությունը, կենդանական աշխարհն ու երկնքի թռչուններին, դնելով միայն մի պայման` սրանք բոլորը քոնն են, հիացիր նրանցով ու նաև ըմբոշխնիր նրանց, միայն թե սիրիր ինձ` քո ստեղծողին, ու մերձավորիդ` իմ ստեղծածին: Անցան դարեր: Հավատարիմ արարչական նախագծին, Ժամանակն ընթանում է իր հունով` օրը փոխարինում է օրվան, ամիսը` ամսվան: Բույսը փոշոտվում է իր տեսակի հետ, կենդանին զուգավորվում` իր, ուժեղը ուտում է թույլին, թույլը բազմանում է արագ` ուժեղին կերակրելու համար: Եվ նրանց մեջ չկա մեկը, որ ուտի կամ սպանի այն ժամանակ, երբ կուշտ է, իսկ հագենալու սահմանն էլ անսահմանը չէ: Մտահղացման նախագծից շեղվեց միայն մարդը, ում Արարիչը սիրեց ու տվեց ամենաշատը: Նա չսիրեց ոչ միայն իր մերձավորին, այլ հենց իր ստեղծողին: Եվ չնայած ասված էր` մի° շնանար, նա շնացավ շնից էլ ավելի շնաբարո: Ասված էր մի° հայհոյիր, նա հայհոյեց, արդար դատիր` նա կեղծեց: Ասված էր` որկրամոլությունը մեղք է, բայց նա... Կերավ, երբ սոված էր, կերավ, երբ կուշտ էր, կերավ, երբ այլընտրանք չուներ: Կերավ, երբ` ուներ: Կերավ առանց ընտրելու, ընտրելուց առաջ ու հետո, «ուտել» սովորեց հատկապես ընտրություններից առաջ, այն էլ` իր մերձավորին, ում պիտի սիրեր: Հայաստանում մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին թեժանում են կրքերը: Եվ չնայած որ երկրային բոլոր հարցերի լուծումը պետք է որ ի վերուստ սահմանվեր, սակայն Բարձրյալին ու նրա շնորհած խղճին ապավինելու փոխարեն մենք այստեղ իրար կոկորդից ենք բռնելու: Նրանից մաքրություն խնդրելու, մաքրվելու փոխարեն իրար ցեխոտելու ենք ու հոշոտելու: Այսօր կարելի է պատկերացնել, թե «գոհանամքի» փոխարեն ինչքան տրտունջ է բարձրանալու վեր, «փառք քեզ, Աստվածի» փոխարեն` ինչքա¯ն անեծք: Ու չնայած ասված է` մի° ստիր, կստեն, ասված է, ուրախ, ժպիտով անցիր երկրային քո ուղին, կլացեն ու կմղկտան, ասված է, խնդրիր ու քեզ կտրվի, Նրան ո°չ մեկն էլ չի հիշի ու չի դիմի, փոխարենը «կուտենք» նրան, ում պետք է սիրեինք: Ու ստիպված ենք ուտել, քանի որ նախընտրական «մենյուի» մեջ միայն մերձավոր կոչվածի անունն է` տարբեր թանձրահյութերով ու համեմունքներով: