Բանակը խաղաղության գարանտն է


Արթուր ԱՂԱԲԵԿՅԱՆ. գեներալ-լեյտենանտ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հայոց բանակի 15-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորում եմ բոլոր զինծառայողներին և հատկապես զորակոչված զինծառայող ներին: Նրանք, անշուշտ, հետո կգիտակցեն, թե ինչպիսի դպրություն են անցնում և ինչպիսի ժամանակներում: Շնորհավորում եմ նաև ողջ ժողովրդին, մասնավորապես այն ծնողներին, որոնց զավակներն այսօր առաջին գծում պահպանում են մեր երկրի անդորրը: Պատերազմի արհավիրքներն իրենց մաշկի վրա զգացած բոլոր զինծառայողների մեջ արմատավորվել է միահյուսված հայրենասիրությունը, հայրենիքին անմնացորդ նվիրվածությունն ու զինվորական պրոֆեսիոնալիզմը: Այս վեհ հատկանիշների միաձուլվածքի խորհուրդը մեր բանակի հաղթանակների, ժողովրդի և հայրենի հողի հավաքական ուժն է: