«Նայջել Չարնոքը ազգային գանձ է»


Հայաստանում Բրիտանական խորհրդի հրավերով ընդամենը երկու մենահամերգով հայ հանդիսատեսին ներկայացավ աշխարհահռչակ Նայջել Չարնոքը: DV8 խմբի հիմնադիր Նայջել Չարնոքը 1995-ին հիմնադրեց իր սեփական խումբը` «Nigel Charnock + Company»: Հայտնի լինելով որպես այլախոհ եւ անսահման գայթակղության տեր արվեստագետ` Նայջելը պատռում է ներկայացման սահմանագծե րը, շարունակաբար բացահայտելով եւ զարգացնելով պարը, որպես տարբեր արտահայտչամիջոցների անսպառ աղբյուր: Նայջելը ստեղծել է միջազգային լայն ճանաչում գտած մի շարք պարային ներկայացումներ եւ հանդես եկել եվրոպական ճանաչված բեմերում: 2002-2005 թվականներին եղել է Helsinki Dance Company գեղարվեստական ղեկավարը: Հիմնականում նա համընդհանուր ճանաչում է ստացել իր մենաներկայացումների շնորհիվ, այդ թվում` Human Being, Hell Bent, Original Sin եւ Resurrection: 2003 թվականից Նայջելը շրջագայում է, հանդես գալով իր վերջին Frank մենաներկայցմամբ , որը պատվիրված է եղել Վենետիկյան Բիենալեի կողմից: Frank-ը մոլեգին զավեշտական մի խառնուրդ է, որն իր մեջ պարունակում է հանկարծաստեղծ մենախոսություն, երգ եւ պար, համարձակ մարմնական արտահայտումներ, ինչը չափազանց հետաքրքրական է: Որպես միջազգային պարուսույց Նայջելն աշխատել է Դանիայում, Պորտուգալիայում, Ֆինլանդիայում եւ Ուելսում: Նայջելը նաեւ համագործացել է Pet Shop Boys խմբի հետ, բեմադրելով նրանց պարային համարները Միացյալ Թագավորության եւ Գերմանիայի հեռուստաելույթների համար եւ նրանց միջազգային շրջագայության համար: Անցյալ տարին Նայջելի համար լի էր հաջողություններով եւ մի շարք նոր նվաճումներով, այդ թվում` Կալիֆորնիայի Համալսարանի այցելու պրոֆեսորի կոչում, Անգլիայի Արվեստների խորհրդի պարային կրթաթոշակի պարգեւատրում, ինչպես նաեւ Helsinki City Theatre Dance Company-ի գեղարվեստական ղեավարի նշանակում: Frank Ներկայացումն անվանվել է Նայջելի հոր անունով, եւ դա ոչ այլ ինչ է քան ճշմարտություն սիրո, մահվան եւ ընտանիքի մասին: Frank-ը մի կենդանի ներկայացում է, որը ոգեւորում է Ձեզ, մատնանշում է անուններ եւ Ձեր առջեւ բացում է որոշ անհերքելի ճշմարտություների գաղտնիքը: Անկասած, սա կլինի մի սյուրեալիստական եւ իրադարձություններով լի բախում: `Մոլեգին տաղանդավոր… կենտրոնացված կարգապահություն, ազատագրված էներգիա:\' The Times (Frank) `Չարնոքը հմտորեն միաձուլում է վայրի բոցարձակող պարային կոկտեյլը կայծկլտացող մտավոր ունակության հետ:\' Aamulehti, Finland (Intelligence of the Heart) Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 091512806 Վեց իրաքահայ նոր երեխաներ համալրեցին Մարդասիրական ճեմարանի շարքերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը մեկնեց Հորդանան և Իրաք` վեց իրաքահայ երեխաների Կալկաթա բերելու նպատակով: Մինչև մեկնելը բոլոր երեխաների ծնողները տեղեկացվել էին ճեմարանի պայմանների, արդի վիճակի և ապագա ծրագրերի մասին: Հայր Սուրբի ջանքերը անձնապես Իրաք մտնել չհաջողվեց: Իրաքի իշխանությունները Բաղդադում տիրող անապահով վիճակի պատճառով Հայր Օշականին ետ վերադարձրեցին Բաղդադի օդանավակայանից դեպի Հորդանան: Սակայն Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Ավագ արք. Ասատուրյանի, ծնողների և Հայր Սուրբի ջանքերով երեխաներին հաջողվեց մեկնել Հորդանան, իսկ այնտեղից էլ` Կալկաթա: Բոլոր ծնողներն հեռախոսազրույցներում իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին ճեմարանի ղեկավարությանը` իրաքահայության համար այս դժվարին պայմաններում օգտակար լինելու և աջակցելու համար` խնդրելով իրենց որդիական խոնարհությունը փոխանցել նաև Նորին Սրբությանը, ով իր Հայրական հոգածության ներքո է պահում Մարդասիրական ճեմարանը: Այսպիսով` Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը համալրվեց վեց իրաքահայ նոր երեխաներով: