ԱՄՆ-ը Պուտինի ծուղակո՞ւմ

Քլինթոնի գլխավոր խորհրդականն է այս կարծիքն արտահայտել

Նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի խորհրդատու Ջեյմս Ռուբինն այդ ասելով փորձել է Պուտինով վախեցնել ֆրանսիացիներին, որպեսզի նրանք երկրի «ճիշտ» առաջնորդ ընտրեն:

Նախկինում, լինելով Մադլեն Օլբրայթի մերձավոր օգնականը, Ռուբինը հայտարարել էր, որ «հանուն քաղաքական նպատակների Պուտինը պատերազմը սանձազեր ծելու ռիսկի կդիմի»: Հիմա էլ Le Monde թերթի միջոցով նա ֆրանսիացիներին է նախազգուշացնում, թե նրանք կարող են ընկնել «սիրալիր Պուտինի ծուղակը» և հավելում է.

- Դոնալդ Թրամփին ընտրելուց հետո Ամերիկան այլևս չի կարող խաղաղություն երաշխավորել:

- Մի´ քվեարկեք նրա օգտին, ով Ռուսաստանին կների Ուկրաինայում միջամտությունների և Ղրիմի բռնազավթման համար,- խնդրում է Քլինթոնի օգնականը: