Ճակատագիրը նրան կյանք էր պարգևել


Մեր անզորությունը հաճախ ճակատագրին ենք վերագրում, բայց նույն ճակատագրի մատուցման նվերը երբեմն մեր շփոթում ենք հնարամտության հետ: Բայց նորածին այս մանկան պարագայում համրանում ես. 14 դանակի հարվածով մահվան են դատապարտել ու հողում թաղել: Եվ...…

Բարեբախտաբար (անգիտակցորեն, բնականաբար) խորը փոս չեն փորել և թայլանդական Քհոն Քեյն գավառում 7 ամսական երեխայի դին թեթև հողածածկ են արել: DΖily MΖil-ի տեղեկություններով` նրան նկատել է իր հոտն արածացնող հովիվը: Տեսնելով հողից դուրս ցցված մանկան տոտիկները` հովիվը ետ է տվել տերևախառն հողն ու ապշահար եղել:

- Սկզբում կարծեցի, թե ինչ-որ մեկն այդտեղ կենդանի է թաղել: Տեսնելով երեխային` սկսեցի օգնություն կանչել: Չեք պատկերացնի, երեխան թաղված էր բերանքսի վայր,- պատմել է Կրոնհյուտ անունով հովիվը:

Մանկանն անհապաղ հասցրել են հիվանդանոց, որտեղ էլ հայտնաբերել են դանակի 14 հարվածները: Եվ հետաքրքիր մի եզրահանգում են կատարել բժիշկները. հենց հողի «ճնշումը» կանխել է Այդինի (հիմա այդպես են կոչում տղային) ուժեղ արնահոսությունը: Տղան լիովին ապաքինվել և մանկատուն է տեղափոխվել: Շատ չանցած` ճակատագիրը նրա համար նաև ծնողներ է գտել. նույն աղբյուրի փոխանցմամբ` Այդինին որդեգրել են շվեդացի ամուսինները:

Այնպես որ` կյանքի (ավելի ստույգ` անգութ մարդկանց) դաժան հարվածների դեմ ճակատագիրը նաև ամուր պատվար կարող է լինել` իր ընտրյալների համար: