ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԵՀՅԱՆԻ ՔՐՄՈՒՀԻՆԵՐԸ


 

 

Չկա´, կյանքն ազգին և հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկություն չկա´ աշխարհում

Գարեգին ՆԺԴԵՀ


ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ

Նաիրա ՍԱՀԱԿՅԱՆ

Քիչ առաջ« Նառա« ես ձեր տնից վերադարձա: Երեխաներդ այնքան են մեծացել« որ տեսնես` չես ճանաչի: Աղջիկդ` Թերեզը« արտաքինով` հատկապես անսքող« առինքնող ժպիտով, շատ է նման քեզ: Ուսանում է լեզվաբանական համալսարանի անգլիական բաժնում: Այս տարի է ընդունվել: Անվճար: Տղադ` Տիգրանը« էությամբ է քեզ հիշեցնում` համառ է ու վճռական: Ուսումը դպրոցում կիսատ է թողել: Արհեստագործականում էլ: Ուզում է անպայման ռազմական կրթություն ստանալ« զինվորական դառնալ® Երևի ենթադրում ես` երկար թերթեցինք ընտանեկան պատկերագիրքը« որի յուրաքանչյուր էջը դու ես ձևավորել: Հարցրի©

- Մամային հիշո՞ւմ եք:

Թերեզը բացասական տարուբերեց գլուխը:

Տիգրանն էլ:

Պապայի՞ն:

- Առավել ևս«- ձայնեցին երկուսը միասին:

Ծնողներդ միջամտում էին մեր զրույցին, ճիգ էին գործադրում« որ չհուզվեն. չէին կարողանում: Բայց չէին կարողանում նաև քո մասին չխոսել ¥երևի այդպես են մեղմում իրենց վիշտը: Կարոտը¤: Ու քո մանկության ամեն մանրամասնը նշանակալի իրադարձություն համարելով, իրար լրացնելով պատմում էին« թե ինչպես վերջերս, Հակոբ Չամիչյանի անվան կիրառական քիմիայի ուսումնարանում, որտեղ դու սովորել ես, նշեցին քո ծննդյան 30-ամյակը: Տնօրենդ բեմ բարձրացավ« այսպես սկսեց ելույթը©

- Մեր հպարտությոնը, մեր Ժաննա դ´Արկը®

Նա էլ երկար չկարողացավ շարունակել: Նրա շրթունքներն էլ էին դողդողում:

ԵԹԵ դու երջանիկ եղել ես« Նառա« քո կյանքի այդ երեք տարիներին ես եղել: Ուսումնարանն ավարտելուն պես, 17-ը չլրացրած ղարաբաղցի Բորիկ Մեսրոպյանի հետ ամուսնացար« մեղրամիսը նրա ծննդավայրում` Սոսում անցկացրիր: Խնամոնք« հնավանդ սովորությամբ« հարսին գյուղի մատույցներում` Գրիգոր Լուսավորչի հիմնադրած Ամարաս վանք-ամրոցում հրաժեշտ տվեցին« ու նա գավիթում մի պահ աչքերը փակեց« ինքն իրեն աղոթեց©

- Սուրբ Լուսավորիչ« էնպես արա« որ քո ման եկած էս հրաշք-աշխարհը անկախանա« Հայաստանին միանա:

Տուն վերադառնալուց հետո ամեն երեկո նորածին առաջնեկիդ բարուրում« ամուսնուդ հետ հանրահավաքի էիր գնում: Շատ էիր ուզում ամենից բարձրը «Միացում» գոռալ« բայց չէիր համարձակվում: Թերեզիկը մուշ-մուշ քնած էր լինում: 89-ի` անլույս տարեմուտին« Բորիսն ո˜վ գիտե« ինչ մտածեց« որ որոշեց տոնել ձեր ամուսնության երրորդ տարեդարձը: Երբ հյուրերը ցրվեցին« նա« չհամարձակվելով աչքերիդ նայել« հայացքը խոնարհեց ու իր նկարագրին անհարիր վճռականությամբ ասաց©

- Նառ ջան« էլ չեմ դիմանում« փողոց դուրս գալ չեմ կարողանում: Ինձ թվում է` բոլորը գլխի են ընկնում« որ Ղարաբաղում ծնվել-մեծացել« բայց մինչև հիմա կռիվ չեմ գնացել« Երևանում եմ մնացել:

- Իհարկե պիտի գնաս«- հանգիստ ասացիր դու: - Որ չգնայիր« ես էի ուղարկելու:

Թերեզիկը երկու տարեկան էր« Տիգրանիկը` մեկ« դու քսան էլ չկայիր: Քո հայրական տունը հանրապետական հավաքակայանին մոտ էր: Մի օր ձայն տվեցին« որ գնաս« ամուսնուդ ծառայողական ամսավճարը ստանաս: Դրամը սեղմել էիր մատներիդ մեջ ու մատներդ այրվում էին: Հավաքակայանի մի կողմում պատերազմ մեկնող ջահել« կորովի տղաներն էին« մյուսում` պատերազմից վերադարձած« նույնքան ջահել վիրավորները: Ու բերում« «Էրեբունի» օդանավակայանից անընդհատ նորերին էին բերում: Որքան ժամանակ էր` Բորիկից լուր չունեիր« չգիտեիր` քո ձեռքի գումարը նրա կյանքը չի՞ արժեցել: Ամբողջ գիշեր անքուն հայացքիդ առջև վիրավոր կամավորականներ էին տնքում« ու Բորիկը հեռու-հեռվում քեզնից օգնություն էր խնդրում: Միայն նա չէ« բոլորն էին խնդրում:

Առավոտյան« երբ զինվորական ու քաղաքացիական հագուստներով ծառայողները քեզ հավաքակայանում տեսան« զարմացան©

- Ամուսնուդ աշխատավարձը երեկ չստացա՞ր:

- Ստացա:

- Բա ինչի՞ ես եկել:

- Որ ես էլ գնամ:

- Հո չե՞ս գժվել: Տանն ասե՞լ ես: Հորդ ու մորդ չես խղճում` երեխաներիդ խղճա:

- Տնեցիների հետ գործ չունեք: Ես բուժքույր եմ« իմ պարտականությունները գիտեմ:

***

Հայրն ի վերջո իմացավ« որ աղջիկն առանց իրեն տեղյակ պահելու« առանց թույլտվություն խնդրելու« Արցախ է գնացել« կատաղեց©

- Թե ձեռքս ընկավ« կյանքումս չարած բանն եմ անելու« կաշեգոտիով թակելու եմ:

Բայց երբ ամիսներ անց իր մի բուռ Նաիրան զինվորական համազգեստով« կողքից կախ արած բժշկական պայուսակով ու ջրի փարչով ներս մտավ« չկարողացավ հանդիմանել: Ի˜նչ ասեր« առանց այն էլ երեխաները վախից փախչում« տատի փեշերը չէին թողնում: Իրենց մորը չէին ճանաչում:

- Բորիկին գտա՞ր«- մայրը հարցնում ու զարմանում էր« որ սիրտը դիմանում« չի ճաքում:

Նաիրան բացասական տարուբերեց գլուխը:

- Բա ո՞ւր էիր այսքան ժամանակ« այ բալա:

Կարճ կտրեց©

- Կոռնիձորում:

Դրանից հետո սովորություն դարձավ: Հենց գալիս էր մարտադաշտից« չէր սպասում« որ ծնողները հարցնեն« առաջ էր ընկնում©

- Բերձորում էի®

- Շուշիում էի®

Ծնողները հասկանում էին, որ Բերձորը« Շուշին արդեն ազատագրվել են:

Այդ պահերին ազատամարտիկ Նաիրա Սահակյանի դեմքն այնքան ոգևորված« միաժամանակ հոգնած« տառապած էր լինում« որ մայրը խղճում« չէր ասում« թե Աշխաբադի քրոջ ուղարկած փողերով է պահում թոռներին: Ձմեռն ընդհանրապես առանց լույսի ու վառելափայտի մնացին« ճարահատ Կոտայք` զարմիկի տուն փոխադրվեցին:

Վերջին անգամ Նաիրան 1993-ի փետրվարին եկավ: Վառարանի վրա ջուր տաքացրեց« լողացրեց երեխաներին: Հետո« փոխանակ իրենց մահճակալներում տեղավորելու« դիվանը լայն բացեց« տղային մի կողքին պառկեցրեց« աղջկան` մյուս:

Երկուսին էլ գրկել« մինչև լույս աչք փակել չէր կարողանում: Չնայած դրան« առավոտ շուտ« հենց հրամանատարը` Ռաֆայել Մարդանյանը ձայն տվեց« վեր թռավ©

- Գոնե մինչև տարեդարձդ մնայիր«- թույլ դիմադարձեց մայրը:

- Տարեդարձիս օրը« խոստանում եմ« անպայման գալու եմ«- հավատացրեց Նաիրան:

Տարեդարձի օրը նրան բերեցին: Ցինկե դագաղով:

ՍԱՐՍԱՆԳԻ ջրամբարի համար մղվող մարտերում« 1992-ի փետրվարի 25-ի` լույս 26-ի գիշերը կապիտան Ոսկան Գուլումյանի գումարտակը շրջափակման մեջ ընկավ: Հակառակորդը անսպասելի գրոհ ձեռնարկեց Կուսապատի անտառածածկ բարձունքներից« ու չնայած հայ մարտիկները շատ շուտ զգացին« որ ուժերն անհավասար են« խուճապի չմատնվեցին: Համլետ Շառոյանը« Հրայր Ղազարյանը փորձված դիրքայիններ էին: Դիպուկ էր կրակում հատկապես Նաիրան: Նա դեռևս Կոռնիձորի մարտերից միայն վիրավորներին առաջին օգնություն ցույց տալը քիչ համարեց« նշանառություն սովորեց« հետո« աստիճանաբար« գիշերային հետախուզությունների մասնակցեց: Ազերիներն էլ էին արդեն նրան ճանաչում« ոսկեդեղին մազերի պատճառով հեռվից հեռու «շեկ աղվես» էին կոչում ու ռուս վարձկան կարծելով« գլուխը բերողին միլիոններ խոստանում:

Մոտերքում ինչ որ մեկն ընկավ: Խուլ տնքաց: Նաիրան կրակը դադարեցրեց« ինքնաձիգը նետեց ուսը« մացառուտները ճեղքելով շրջափակումից հանեց: Նոր էր վերքերը կապել« մարտադաշտից Հրաչի ձայնը լսվեց©

- Մեռնում եմ« հասեք®

Նա« ում արդեն վիրակապել էր« ձեռքը բռնեց©

- Մի գնա« չե՞ս տեսնում ազերիները ոնց են կրակում: Մինչև տեղ հասնես« ոչ ոք կենդանի չի մնա:

- Թող ձեռքս: Դու ուզում ես ապրել« նա չի՞ ուզում:

Համլետը« Հարութը« Կարենը« Յուրան« Հրայրը արդեն չէին շնչում: Դժվարությամբ գտավ Հրաչին« շալակեց« սողոսկել փորձեց: Ծանր էր մարմինը« իր երեք քաշին կլիներ: Նկատեցին իրենց: Կրակահերթերը կարկտահարում էին հողը: Հակառակորդները տեսնում էին« որ երկուսն էլ չեն շարժվում« բայց էլի կրակում էին: Չէին համարձակվում մոտենալ:

Հաջորդ առավոտ վաղ Հենրիկ Հովհաննիսյանը մի խումբ կամավորականներով կտրուկ հակագրոհի էր անցել` ոչ այնքան ջրամբարը հետ վերցնելու« որքան ողջ կամ մեռած Նաիրային որոնելու համար: Զինընկերները գտել էին խոշտանգված« կառափնատված մարմինը: Ազերիները գլուխը տարել էին հետները` կարծել էին պատմելով ոչ ոք չի հավատա« որ այդպիսի հայ կին կարող է լինել: Որ հայ կինը կարող է այդպես կռվել:

- Պատրա՞ստ ես«- հարցնում է հայրդ:

- Պատրաստ եմ«- նախասենյակից ձայնում է մայրդ:

Նա տաք բաճկոնակներ է հագցնում թոռներին« ու մենք բարձրանում ենք Եռաբլուր: Թերեզը« Տիգրանը մոմ են վառում« խունկ ծխում« իսկ հայրդ պատմում է« թե ինչպես հուղարկավորությունից հետո քառասուն օր քո շիրմի վրա փռված է մնացել արյունոտ գրատդ« ինչպես զինըներներդ մարտադաշտից եկել« երդվել են վրեժ լուծել քո արյան յուրաքանչյուր կաթիլի համար: Ու ամեն ոք լուծել է յուրովի: Նրանց հետ« իհարկե« նաև ամուսինդ« որ ամիսներ անց« զոհվելուդ լուրը պատահաբար առնելուն պես« ոտքից վիրավոր« կաղալով հասել« անխոս կանգնել է շիրմիդ վրա« անխոս զավակներին համբուրել ու իսկույն ևեթ հետ` Արցախ է վերադարձել:

Մթնշաղի աղջամուղջին մենք Եռաբլուրից ցած իջանք« իսկ դու« Նառա« մնացիր վերևում« շատ վերևներում` հավերժական լույսերի մեջ: