ԱՐՁԱՆԻ ԱՂՋԻԿԸ

Կարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ


 

Նա նորից տանն է: Հայրենի գյուղում: Դարձել է կիսանդրի« արձանացել հարազատ դպրոցի մատույցներում« որն այժմ իր անունն է կրում: Նայում է խայտացող« հայերեն ճռվողող երեխաներին« ժպտում է այնպես« ինչպես ինքն էր միայն ժպտում: Աննկատ ու գոհունակ: Կարճ Ժամանակում էական« կենսական փոփոխություններ են տեղի ունեցել շրջապատում, ինքը Արցախում կռվել է նաև այդ փոփոխությունների` այն բանի համար, որ բնօրրանը` Չախրլուն պատմական անունով` Խաչաղբյուր կոչվի: Սևանի ափին սփռված իր բնօրրանը` 1-ին հազարամյակի ամրոցով« 9-րդ դարի խաչքարերով« 13-րդ դարի եկեղեցիով:

Տան հինգ երեխաներից առաջինը Կարինեն Երևան եկավ: Ընդունվեց Ճարտարագիտական համալսարանի քիմիական կրթաճյուղը« որ ավարտի« գյուղ վերադառնա« մանկավարժ մորը փոխարինի: Բայց նրա դիպլոմային պաշտպանությունն այնպիսի հիացմունք հարուցեց« որ հանրապետության ամենամեծ քիմիական գիտաարտադրական միավորումը` «Նաիրիտը» աշխատանքի հրավիրեց:

Դասախոսները դա նաև իրենց վաստակն էին համարում, շնորհավորում էին« համբուրում« իսկ նա բողոքում էր©

- Էս ի՞նչ եք անում« ախր ես գյուղ պիտի վերադառնամ« էնտեղ շատ եմ պետք:

- Այստեղ ավելի պետք ես«- ասացին:

Ինքն էլ չհասկացավ« թե ինչպես կարճ ժամանակ անց վարպետ« ապա ավագ ճարտարագետ ու քլորի արտադրության հերթափոխի պետ նշանակեցին...

ՃԱՔ տվեց Խորհրդային Միությունը: Անծայրածիր կայսրությունը փլուզվում էր:

Կարինե Գևորգյանը Երևանի հանրահավաքների ու քայլարշավների այն միամիտ մասնակիցներից էր« ովքեր ի սկզբանե Մոսկվային հավատում էին: Ու ավելի քան համոզված էին, թե ցույցերի` «Լենին« պարտիա« Գորբաչով» կարգախոսը Կրեմլ չի հասնում« եթե հասնի« անմիջապես արդարությունը կվերականգնվի: Այդպիսի մեկն էլ Ղարաբաղյան շարժման առաջնորդ« «Կռունկ» կոմիտեի նախագահ Արկադի Մանուչարովի քույրը` Աիդա Մանուչարովան էր: Ուստի, երբ եղբորը հերթական անգամ ձերբակալեցին« «այլախոհ» պիտակը փակցրին« նա ու Կարինեն« որ հենց այդ օրն« Ազատության հրապարակում էին ծանոթացել« հանրահավաքից տուն չվերադարձան: Խելք-խելքի տվեցին« այստեղից-այնտեղից գումար պարտք արեցին« մեկնեցին Մոսկվա: Որ արդարության հասնեն, Մանուչարովին բանտից ազատեն« ամենակարևորը` Արցախի վերամիավորումը Հայաստանին` արագացնեն:

Արդեն քայքայվող կայսրության մայրաքաղաքում երկու ջահել հայ կանայք յոթանասուհինգ օր մնացին« Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվություն տարածեցին« Սումգայիթի նախճիրի տարելիցի օրը սգահանդես« ապա նաև ստորագրահավաք« նույնիսկ հանրահավաք կազմակերպեցին: Անդրեյ Սախարովի« կնոջ` Ելենա Բոնների« Գալինա Ստարավոյտովայի« Կազաննիկ Սոբչակի« Գենադի Բուրբուլիսի հետ Կարինե Գևորգյանն այնքան էր մտերմացել« որ առանց իր ինքնաբուխ հայկական «ջան»-ի չէր դիմում: Իսկ գիշերները« հենց հոգնած հյուրանոց էին վերադառնում« լոգանք էր ընդունում« հայելու առջև երկար դիտում էր դեմքը« մազերը հարդարում« ինքն իրեն քնարական բանաստեղծություններ էր մրմնջում:

- Այս աղջիկը սիրո« ամուսնության համար է ստեղծված«- հայացքը նրանից չէր կարողանում կտրել Աիդան: - Ե՞րբ պիտի հակամարտությունները վերջանան« որ իր անձնական կյանքը` ընտանիքն ու զավակներն ունենա:

Այդ ժամանակ Կարինեն արդեն երեսունչորս տարեկան էր: Ու այդ տարիքում, Մոսկվայում դառը« բայց վերջնական հայտնության հանգեց« համոզվեց« որ խորհրդային վարչակարգը չի´ ձգտում մեղմել տարբեր ազգերի ու անգամ ազգությունների լարվածությունը« ընդհակառակը` նենգ սադրանքներով հրահրում« բորբոքում է: Ու մինչ իրենք միամիտ-միամիտ խաղաղ քայլերթեր« ստորագրահավաքներ են կազմակերպում« ազերիները միջինասիական մահմեդական հանրապետություններից« Թուրքիայից զենք են գնում« զինվում:

Այն« ինչ վերջնականապես վճռեց, սենյակակցին` Աիդային էլ չվստահեց: Միայն թե Մոսկվայից ոչ թե Երևան« այլ Միացյալ Նահանգներ` Բոստոն թռավ: Այնտեղ ծանոթներ ուներ« նպատակին կհասներ: Նա հայկական անկախ ձայնասփյուռի կենտրոնն էր հրավիրել համայնքի երևելիներին« ավելի քան երբեք վճռական էր դարձել©

- Տեսա՞ք« ազերիները Սումգայիթում« Բաքվում« Գանձակում ինչեր արեցին: Ես մեր գյուղում նրանց հետ եմ ապրել« գիտեմ: Եթե վաղը պատերազմ սկսվի« վատթարը կանեն: Մենք կին ենք« այժմվանից պատրաստ պիտի լինենք« որ հարկ եղած դեպքում պաշտպանենք մեր պատիվը« մեր զավակներին« ընտանիքը: Դուք մեզ պիտի օգնեք« ուղղակի եմ ասում` զինեք®

Բոստոնում հայ կանանց ընկերակցություն ստեղծվեց« որոշվեց, թե ինչը որտեղից պիտի գնեն« աշխարհամասից աշխարհամաս հասցնեն®

Կարինեի բուն նպատակը վերադառնալուց հետո Հայաստանում բացահայտվեց: Նա հանդիպեց Արցախյան ազատամարտի համբավավոր ռազմավար ու մարտավար Կոմանդոսին` Արկադի Տեր-Թադևոսյանին ու ոչ այնքան խնդրելու« որքան պահանջելու պես, առաջարկեց.

- Ուզում եմ կանանց գումարտակ կազմավորել« ձեր զորամիավորումում կռվել:

Գեներալը համբուրեց Կարինեի ճակատը: Ձայնը բեկվեց©

- Ես հայ կանանց պատերազմ չեմ տանի: Աստված չանի« եթե որևէ մեկը զոհվի« թեկուզ վիրավորվի« ամբողջ կյանքում ինձ չեմ ների: Ձեր տեղը տունն ու ընտանիքն է: Պիտի մնաք« որ նահատակների փոխարեն նորերն ունենաք:

- Այդ դեպքում ինձ վերցրեք« միայն ինձ:

Այդ ժամանակ Կարինեն երեսունհինգ տարեկան էր...

Պատերազմը նրա համար առաջին ռմբակոծությամբ չսկսվեց: Եվ ոչ էլ այն օրը« երբ հրասանդների որոտի ներքո ընդհուպ կրակագիծ սողաց« վիրավորներին թիկունք փոխադրեց ու տեսավ« թե ինչպես է ջահել զինվորը մեռնում« իսկ ինքը ոչինչ անել չի կարողանում: Ազերիները նրա դիակն էլ չխնայեցին, ոտին պարան կապելով, իրենց դիրքերը քարշ տվին:

Այդ զինվորի ծնողները ղարաբաղցի էին« արդեն քանի օր է զորակացք էին գնում-գալիս, հրամանատարին աղերսում էին, որ իրենց որդու մարմինը փրկագնի: Վերջը ազերիները համաձայնեցին, երեք վիրավոր զինվորի հետ փոխանակություն կատարեցին: «Կարմիր Խաչի» միջնորդները փալասով փաթաթված ղարաբաղցի զինվորի դիակը բերեցին վիրակապարան« վիրավորներին տարան: Երբ Կարինեն ձորձերը հետ տվեց« այնպես ճչաց« որ մահամերձ հիվանդներն անգամ սարսռացին: Նախքան վերադարձնելը ազերիները նշտարով« այո´« այո´« բժշկական նշտարով մաշկահան էին արել 18 տարեկան պատանուն: Նա փոս ընկած ակնախոռոչները սարսափից չռել« բայց ցցված ատամներով ասես քրքջում էր: Դրանից շատ չանցած «Կարմիր խաչի» ամենագնացը եկավ ազերի զինվորի դիակ տանելու: Հերթական փոխանակումն էր: Կարինեն այդ զինվորին լավ էր ճանաչում« վերջին գիշերը սնարի մոտ անքուն էր մնացել« անընդհատ հանդարտեցուցիչ ներարկել: Նա գթության քույրերին խնդրեց մի փոքր սպասել« վրան մտավ: Վերցրեց նշտարը: Ազերի զինվորին մոտեցավ: Նայեց դեմքին: Ու զգաց« թե ինչպես թևերը թուլացան« ոտքերը կթոտվեցին« վիրակապարանի ներքնակին փլվելով հոնգուր-հոնգուր լաց եղավ: Լաց եղավ միակ անգամ` ամբողջ պատերազմի ընթացքում:

Հայրն ու մայրը չգիտեին« թե իրենց աղջիկը որտեղ է: Դաշտային հեռախոսով հաճախակի զանգահարում« մերթ ասում էր« թե Մոսկվայում է« մերթ էլ` Բոստոնում է: Ի˜նչ է անում այդ հեռուներում այդքան ժամանակ` ծնողները չէին հասկանում:

Առաջին անգամ վիրավորվելուց հետո էլ« գնդակը ծակել-անցել էր թևը, գյուղ չգնաց: Գնար` վերքերի մասին ի՞նչ ասեր: Երևանում` քրոջ տանն ապաքինվում ու բոլորից թաքուն շուկա էր գնում« երկար պտտվում: Վարդենիսի մրգերից ու բանջարեղեններից էր բնօրրանի կարոտն առնում:

Երկրորդ անգամ Մարտակերտի մատույցներում վիրավորվեց: Համազարկային համակարգի բեկորները մանրագնդակի նման մխրճվել էին զիստը« մկանները քրքրել: Երբ կաղալով դարձյալ քրոջ տուն հասավ« քույրը թոնթորաց` վատ նախանշան համարեց:

- Էս էլ երկու«- սաստեց«- լավ մտածիր« երրորդը կարող է ճակատագրական լինել:

- Երրորդ անգամ ես ամուսնացած եմ գալու«- ծիծաղեց Կարինեն:

Նա չէր կատակում: Քանի որ Կոմանդոսն իրեն դաշտային հիվանդանոցի բուժքրոջ պարտականություններն էր վստահել, համառորեն չէր ցանկացել մարտական առաջադրանքներ տալ, հետը գժտվել« տեղափոխվել էր Մորուքի` Ռաֆիկ Համբարձումյանի մարտախումբ: Այն կանոնավոր բանակ չէր` ըստ իրավիճակի Կարինեն բուժքույր էր ու կապավոր« հետախույզ էր ու անգամ նշանառու:

Ղարաբաղցի Զարմիկը նրան հենց Օմարի ազատագրական մարտերի ժամանակ էլ տեսավ ու չհասկացավ, թե հայաստանցի ճարտարագետ աղջիկը խրամուղիներում ամրացած թշնամու անընդմեջ կրակահերթերի ներքո ի՞նչ է անում: Հասկացավ, երբ հունվարյան բուք-բորանին գահավեժ քարակարկառները հաղթահարելով, տղամարդկանց հետ թողնելով, Զարմիկի հետ առաջինը լեռնագագաթ հասավ: Հենց այդտեղ էլ մտերմացան: Լեռնապարի բարձունքից աստղառատ երկինքը չափազանց մոտ« իսկ Արցախի հովիտը ձմեռային մշուշում ալեկոծ օվկիանոս էր թվում: Օմարում նրանք սկսեցին միասին ստանձնել մարտական առաջադրանքները, միասին վերադառնալ գետնատնակ« բոլորվել բարկ վառարանի շուրջը: Արդեն վճռել ու իրար խոստացել էին` հենց պատերազմն ավարտվեր« պիտի ամուսնանային ու շատ երեխաներ ունենային: Առայժմ չէին որոշել միայն« թե Արցախի ո՞ր գյուղում պիտի հաստատվեին: Ազատագրված ամեն բնակավայր թանկ էր, որովհետև մարտընկերների արյունով էր օծված:

1993-ի հունիսին« հերթական հրադադարին« Կարինեն իր բազում հասարակական պարտականությունների բերմամբ տասը օրով Երևան եկավ: Նա «Արցախ» հայրենակցական« «Սահմանադրական իրավունք»« «Կանաչներ» միությունների անդամ էր, գործեր շատ ուներ: Բայց հենց իմացավ« որ նախապատրաստվում է Մարտակերտի ազատագրության գրոհը« ամեն ինչ թողեց, Արցախ վերադարձավ: Իրենց մարտախումբը առաջանալու էր Մաղավուզի ուղղությամբ: Կեսգիշեր էր, ամեն ոք գրատին մեկնվել, քնել էր, իսկ Զարմիկը ջղագարվում էր©

- Ինչի՞ շուտ եկար: Գրոհին մի´ մասնակցի« սիրտս լավ բան չի գուշակում: Դու քո կռիվն արդեն կռվել ես:

- Դու էլ ես քո կռիվը կռվել«- հանգիստ ասաց Կարինեն:- Մարտակերտը միասին կազատագրենք« խճաքարը ինքներս կտանենք գյուղ« կամուսնանանք:

Կարինեի խճաքարերը հայտնի էին Խաչաղբյուրում: Ամբողջ Վարդենիսում: Քանի որ ծնողներն իմացել էին Արցախում լինելը« նրանց սրտապնդելու համար յուրաքանչյուր ազատագրված գյուղից ու քաղաքից խճաքար էր ուղարկում« վրան նշելով տեղանունն ու ազատագրման ամիս-ամսաթիվը: Երբեմն նույն բնակավայրը մի քանի անգամ էին ազատագրում« ուստի նույն տեղից մի քանի խճաքար էր ուղարկում: Տարբեր ամսաթվերով:

Այդ օրը` հունիսի 13-ին« լույսը չբացված« թշնամին նախահարձակ եղավ: Հայ գրոհայինները մարտն ընդունեցին« բայց քանի որ բաց դաշտում էին« շատ զոհեր տվեցին: Հեռահար հրետակոծության ներքո Կարինեն դիրքից դիրք էր սողում« հրազենային ծանր վնասվածք ստացածներին փոխադրում էր թիկունք: Յոթերորդ անգամ մարտադաշտ վերադառնալիս արկի բեկորը պատռեց ճակատը: Արյունը հորդաց:

- Հետ արի«- ճչաց Զարմիկը«- նախ քո վերքդ կապիր®

- Կհասցնեմ«- տնքաց Կարինեն«- խրամատում տասնյոթ տարեկան մի տղա է®

Հասավ այդ տղային: Երկուսով էլ արնաշաղախ էին: Իրար կառչելով« նեցուկ լինելով« մի կերպ մեր դիրքերը նահանջեցին: Ջահել զինվորին փրկեց, բայց իրեն չհասցրեց. արյունաքամ էր եղել:

Զարմիկն իրականացրեց Կարինեի ցանկությունը` Մարտակերտն ազատագրեց: Ու հենց հաջորդ օրը զոհվեց: Դա էլ ի´ր ցանկությունն էր` Կարինեի զոհվելուց հետո:

Անցել է այդքան տարի« բայց մինչև հիմա« ամեն կիրակնամուտի« երբ աղջամուղջը մշուշում է հորիզոնը« վիրավոր մի ազատամարտիկ« որը վաղուց արդեն 17 տարեկան չէ« մի աղջնակի ձեռքից բռնած բարձրանում է Եռաբլուր: Ինքը համբուրում է Կարինեի տապանաքարը« համրանում« իսկ աղջնակը կռանում է« ծաղիկներ սփռում շիրմաքարին: Նա Կարինեի փրկած վիրավոր ազատամարտիկի անդրանիկ դուստրն է: Նրա անունն էլ է Կարինե: