ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻՑ ԴԱՍԵՐ ԿՔԱՂԵ՞Ն


Մեր երկրի ամենախոցելի խնդիրներից մեկն է կոռուպցիան£ Այս մասին բարձրաձայնում է նաև իշխանությունը` հայտարարելով արատի դեմ անողոք պայքարի սաստկացման անհրաժեշտո°ւթյան մասին£ Կաշառակերության թեման չի շրջանցում և ընդդիմությունը` հարցը քաղաքականացնելով ու հայտարարելով, թե եթե իրենց պատկաներ կառավարման ղեկը` բոլոր մյուս արատների հետ այս մեկն էլ վաղուց վերացած կլիներ£ Ամենից ավելի հասարակությունն է դեմ կոռուպցիային, սակայն առիթն եկած դեպքում մեր հայրենակիցների մեծ մասը ցանկացած հարցի արագ ու նպաստավոր լուծման, մշտառկա արհեստական պատնեշներն ամենադյուրին եղանակով հաղթահարելու համար դարձյալ կլորիկ գումարներ են «նվիրաբերում»£ Բոլորովին էլ ոչ հաճելի առիթով օրերս արձանագրվեց, թե մեր հանրապետությունում գրանցված է ավելի քան կես միլիոն թոշակառու£ Ամեն ամիս նրանցից յուրաքանչյուրը հարկադրաբար, թե կամովի` թոշակն ստանալիս 200-300 դրամ է թողնում համապատասխան ծառայության աշխատակցին£ Անմեղ քայլ է, թվում է, և նշված գումարն իսկի էլ այն թիվը չէ, ինչի առիթով կարելի է կոռուպցիայի չարչրկված թեման նորից արծարծել£ Բայց մյուս կողմից էլ արատը արատ է, և դրա մեծությունը մեղքի չափն է միայն բազմապատկում£ Այնպես որ, մանր շորթումներն անմեղ քայլեր չի կարելի համարել£ Մանավանդ, երբ ամեն ինչ ավելի ամբողջական է դառնում թոշակառուների կես միլիոն թիվը նշված 200-300 դրամով բազմապատկելու դեպքում... Իսկապես բավական կլորիկ թիվ է ստացվում, և ողջ խնդիրն այն է, որ այն մեկ մարդու գրպանը չի հոսում, ու դրանով իսկ գումարի մեծությունը որևէ մեկին չի անհանգստացնում£ Նույնիսկ կոռուպցիայի դեպքեր Սոցապահովության հիմնադրամում չի էլ որոնվել£ Այսուհանդերձ, խառնաշփոթը ու սոցիալական ապահովության վճարների թեման պատահականորեն այստեղ էլ հրատապներից դարձավ£ Պարզվեց ու բացահայտվեց այն, ինչը հավանական կարելի էր համարել. այս կառույցի վերին օղակներում նույնպես արդեն ոչ թե 200-300, այլ 20-30 հազար դրամների մեքենայություններ են հայտնաբերվել£ Իսկ մեխանիզմը որքան պարզ, այնքան էլ հեշտ է պատկերացնելը. երկրային կյանքին վաղուց հրաժեշտ տված, հանրապետությունից բացակայող կամ այլ համանման կարգավիճակներ ունեցող քաղաքացիների անունները չեն վերացվել համապատասխան ցուցակներից, և անհայտ բացակաների անվամբ պետության միջոցներից տրամադրվող գումարները հետևողականորեն յուրացվել են£ Այս մարդկանց վախկոտության մեջ մեղադրել կամ կարծել, թե նրանք պատահաբար բացահայտվեցին, սխալ կլինի£ Յուրացումներն այնպիսի ծավալ են ունեցել, որ թվաբանական բարդ հաշվարկների արդյունքում է միայն պարզ դառնում գրպանված միլիոնների վերջնական կամ միգուցե դեռևս մոտավոր չափերը£ Եվ ինչ է նորից ու հատկապես վերահաստատում այս պատմությունը... Հիրավի, վնասատուներն ամենուրեք են և առավելապես վերջին շրջանում ակտիվացած այս ու այն կառույցում ստուգում ները, փաստորեն, անխտիր խայտառակ չարաշահումներ են բացահայտում£ Ինչ խոսք, շատ չանցած` հավանական է, որ այդ բացահայտումներն այլևս այսչափ զարմանալի չթվան£ Սակայն կարևորը հետևանքն է` վնասի վերականգնման պահանջն ու օրենքի առաջ պատասխանատվության խնդիրը£ Այլապես կաշառակերն ու թալանչիները կսկսեն խուսափել միայն իրենց արատավոր գործունեության հրապարակայնացու մից£ Բայց գուցե մի օր էլ հրապարակավ խայտառակվե՞լը նրանց համար սովորական կդառնա...