ՀԵՏՈ՞ ԻՆՉ…


Այսօր Աստանայում իր աշխատանքն է սկսել ԵԱՀԿ գագաթնաժողովը, որից յուրաքանչյուր մասնակից երկիր իր սպասելիքներն ու ակնկալիքներն ունի£ Մինչ այս` Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ¬ի գագաթնաժողովում կարծես հավանություն են տվել միասնական պաշտպանության ու անվտանգության առնչությամբ Ռուսաստանի առաջարկությանը£ Համենայն դեպս, հաղորդվեց, թե ՆԱՏՕ¬ական տանկերը կտեղափոխվեն Ռուսաստանի տարածքով£ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօր շահագրգռված է հանձին Ռուսաստանի, ունենալ հուսալի գործընկեր աֆղանական խնդրի կարգավորման գործում£ Այս հանգամանքը կարող է հնարավորություն տալ Մոսկվային` ուժեղացնելու իր դիրքերը նախկին խորհրդային տարածքում, որը Ռուսաստանը համարում է իր ռազմավարական շահերի գոտի£ Միևնույն ժամանակ, Եվրոպան աշխատում է վարել ինքնուրույն քաղաքականություն, մասնավորապես, ջանալով Միացյալ Նահանգներին դուրս մղել Կովկասից£ Եվ եվրոպացիները լավ են հասկանում, որ դրան կարելի է հասնել Ռուսաստանի ակտիվ քաղաքականության դեպքում£ Վաշինգտոնն ու Մոսկվան, իրենց հերթին, սեփական խաղերն ունեն` Թուրքիայի առնչությամբ£ Այս երկուսն էլ ցանկանում են Անկարային հեռու պահել Կովկասից և որպես այս տարածաշրջանում այդ երկրի հավակնությունները զսպող ուժ, փորձում են խաղարկել հայկական գործոնը£ Ի հակակշիռ Ռուսաստանի և Ամերիկայի ջանքերին, Անկարան համառորեն փորձում է խցկվել և տեղ զբաղեցնել կովկասյան արենայում£ Այս առումով, թերևս, պատահական չէր վերջերս Շվեյցարիայում Գյուլի կողմից հայ¬թուրքական հայտնի արձանագրությունների հիշատակումը£ Սակայն, ԵԱՀԿ գագաթնաժողովում քննարկվող աշխարհաքաղաքական գլոբալ խնդիրներից առավել, Ադրբեջանի ուշադրությունը գամված է Ղարաբաղի վրա£ Ինչ խոսք, մենք նույնպես անտարբեր չենք£ Սակայն, ի տարբերություն ադրբեջանցիների, մեզանում հակված չեն (գոնե մեծամասնությունը) կարծելու, թե Աստանայում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բեկումնային ինչ¬որ որոշում կկայացվի£ Անշուշտ, գագաթնաժողովին նախորդած ժամանակահատվածում հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի աշխուժություն արձանագրվեց£ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին Բաքու և Երևան, փորձեցին մի անգամ ևս դիրքորոշումներ հստակեցնել£ Այս աշխուժացումը Հայաստանում ընկալվեց որպես գագաթնաժողովին նախորդած սովորական գործընթաց£ Բոլորովին այլ է պատկերը Բաքվում£ Ադրբեջանի իշխանությունները շտապել են օր առաջ հավաստիացնել հասարակությանը, աչքալույս տալ ժողովրդին, թե բա չեք ասի` Աստանայում Ղարաբաղը մեզ են տալու… Համենայն դեպս, լրատվամիջոցները հաղորդում են, որ իշխանությունները պատրաստվել են այդ առթիվ Բաքուն դրոշազարդ անել£ Ի¯նչ ասես` առուն չթռած` «հոպ» ասելը նույնպես պարտություն կրած մարդու խաթարված հոգեբանության ախտանիշ է£ Իսկ ավելի ճիշտ, Իլհամ Ալիևն իրականում կրակն է ընկել իր որդեգրած քաղաքականության ձեռքը£ Հորից ժառանգելով իշխանությունը, այն իր ձեռքում պահելու, ամրապնդելու համար Իլհամը խոստացավ հետ նվաճել Ղարաբաղը£ Եվ ամեն անգամ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նա կրկնում է խոստումը` այն համեմելով խելահեղության հասնող հայատյացության քարոզչությամբ£ Այդ քարոզչության արդյունքում հասանք ՆԱՏՕ¬ի ուսումնական դասընթացների շրջանակներում քնած հայ սպայի կացնահարմանը, հայ հովվի առևանգմանն ու նրա, իրբև թե դիվերսանտի, սպանությունը£ Իսկ հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներն արդեն սովորական են դարձել£ Դե, իսկ ինչը կարող էր խանգարել Իլհամին` ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ սեփական ժողովրդին ևս մի սուտ հրամցնել£ Հետո՞ ինչ, որ Եվրախորհրդարանի պաշտոնյաները հայտարարել են, թե չնայած եվրոպական երկրները հակամարտությունների կարգավորման խնդրում կարևորում են տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց դա Ղարաբաղին չի վերաբերում£ Հետո՞ ինչ, որ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն չեն վարանում բարձրաձայնել, թե Ղարաբաղը երբևէ Ադրբեջանի մաս չի եղել£ Հետո՞ ինչ, որ միջազգային հանրությունն ասում է` պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ արյան գնով ազատագրված տարածքը հենց այնպես վերադարձվի£ Հետո՞ ինչ… Իսկ Աստանայի գագաթնաժողովից մի քանի օր առաջ եվրոպացիներն Արցախում հարցումներ էին անցկացնում£ Պարզվեց` այնտեղ ոչ ոք պատերազմ չի ուզում£ Պարզվեց ավելին` այնտեղ քչերն են հավատում, թե միջազգային հանրությունն իրենց խնդիրները կլուծի£ Հարցումներից պարզ դարձավ` մարդիկ հավատում են իրենց երկրի անկախութ յանն ու վստահ են, որ աշխարհի անաչառությունն էլ մի օր կարթնանա£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ