Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել


ԵՐԵԿ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, 2010 թ. դեկտեմբեր ամսին կանցկացվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: 2010 թ. դեկտեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաները: Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: