«43»¬Ը ՉԵՄ ՄՈՌԱՑԵԼ


Վերջին անգամ Կարեն Սերոբիչին հանդիպեցի նախընտրական արշավի ժամանակ£ Ընտրողների հետ նրա հանդիպումը կայանալու էր Արաբկիր համայնքատարածքում, Ս. Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտի առջև£ Հոծ բազմության միջով անցնելիս` նա մի պահ կանգ առավ, նայեց ինձ, ճանաչեց£ Սովորության համաձայն ձեռքը բարձրացրեց ու պարտք ունեցող մարդու պես ասաց. - «43»¬ը չեմ մոռացել£ «43»¬ը հասկացանք միայն ես և նա£ Ինչեր ասեք, որ չպտտվեց այդ թիվ «43»¬ի շուրջ£ Դա փոքրիկների տուն էր, երկհարկանի քարե տիպային, գողտրիկ այգով, շինհրապարակով, լավագույն դաստիարակներով, բարեխիղճ աշխատողներով, ռուսական թեքումով մսուր¬մանկապարտեզ£ 1992 թվականի մարտի 8¬ին` կիրակի օրը, բնակիչներից մեկի անփութության պատճառով պայթյուն տեղի ունեցավ. շենքեր վթարվեցին, զոհեր ու վիրավորներ եղան£ «Վիրավորվեց» նաև թիվ 43 մսուր-մանկապարտեզի շենքը. միջնապատերից մեկը ճաք տվեց, ապակիները փշրվեցին£ Վնասը կոսմետիկական վերանորոգման կարիք ուներ£ Անսպասելիորեն մանկապարտեզ լցվեցին մի խումբ դպրոցականներ£ Կոլեկտիվին թվաց, թե եկել են օգնելու£ Սակայն, ինչ-որ մեկի կարգադրությամբ եկել ու քարուքանդ էին անում «վիրավոր» շենքը£ Ո՞ւմ էր հարկավոր այդ տարածքը£ Ո՞վ էր կանգնած այդ հանցագործության ետևում, հայտնի չէր£ Ակնհայտ էր, նպատակը վթարայնությունը ավելացնելն էր, մանկապարտեզը մանկապարտեզ դարձնելու բոլոր ճանապարհները փակելը£ Կոլեկտիվին, երեխաների ծնողներին լռեցնելու նպատակով շրջգործկոմը մի առաջարկություն արեց` գտնել հովանավորողներ, հավաքել 1 մլն ռուբլի, իրենք էլ կվերանորոգեն£ Բնակիչները, գործարարները, անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որոշ օգնություն ցուցաբերեցին, որը մուտք գործեց շրջգործկոմ, բայց միլիոնը չլրացավ£ - Կամ միլիոնը, կամ մանկապարտեզը,¬ այսպիսի պահանջարկի առջև կանգնեցրեց բողոքողներին£ Վերջապես գտնվեց մեկը, մի մարդ, որը խոստացավ օգնել, վերանորոգել փոքրիկների տունը£ Մասնագետներ ուղարկեց վնասի չափը որոշելու համար£ Գումարը 1 մլն 200 հազար ռուբլի կազմեց£ Այդ բարերարը ժողովրդի սիրելի, հայրենասեր, երեխապաշտ Կարեն Սերոբիչն էր` Դեմիրճյանը` «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորման տնօրենը£ Շրջգործկոմը այդ ելքն էլ փակեց, հավանական է` ճնշում գործադրեց£ Թույլ չտվեց նրան հիմնադրամին օգնել£ Ավելին, պահակին թույլ տվեց վաճառել իր բնակարանը և բնակություն հաստատել մանկապարտեզի շենքում£ Նա էլ իր հերթին էր ավերում կառույցը£ Մեկ այլ հարվածով շրջգործկոմը աշխատողներին մի քանի ամիս պարապուրդ տալուց հետո, 02.07.92 թ.¬ին մանկապարտեզը «լուծարելու» որոշում կայացրեց£ Կոլեկտիվին թողեց միայն աշխատողի կարգավիճակում մնացած աշխատանքային գրքույկ ները, մեկ էլ կնիքը£ Դատական համակարգում բողոքող մանկապարտեզի 16 հայցվորները հայցի բավարարում չստացան, քանզի նրանք ազատված չէին աշխատանքից£ Սոցիալական ծանր պայմաններից ստիպված գնացին կառավարություն և որոշեցին շենքի առջև նստացույց անել, հետո` հացադուլ£ Հացադուլը կանխեց ՀՀ Գերագույն խորհրդի գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Ղազարյանը£ Կարճ ժամկետում ստուգեց, հայտնաբերեց, որ շրջգործկոմը սխալ է թույլ տվել. կառավարությունից գաղտնի է պահել մանկապարտեզի վթարայնությունը£ Միայն փաստերը վարչապետ Խոսրով Հարությունյանին ներկայացնելուց հետո, ՀՀ կառավարությունը 14.09.92 թ. արձակեց թիվ 475 որոշումը, ըստ որի` 1993 թ. ընթացքում մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն£ Շինվերանորոգման սկզբնական աշխատանքների համար կառավարության զամբյուղից ՀՀ ֆինանսների նախարարությունը հատկացրեց 7 միլ. 800 հազար ռուբլի£ Շրջգործկոմը փոխանակ վերացներ «լուծարումը», գումարը ստանալուց հետո` արհամարելով ՀՀ կառավարության որոշումը, մի նոր որոշում կայացրեց (02.10.93 թ.), որ 02.07.92 թ.-ի` մանկապարտեզի «լուծարելը» թողնել ուժի մեջ£ Տեսեք, թե օրենքի անգրագետներն ինչպես են ղեկավար պոստեր գրավել ու խաղում են ժողովրդի ճակատագրի հետ, 16 ընտանիքի սովի մատնում£ ՀՀ կառավարության որոշումը չեղյալ համարել կարող էր միայն որոշողը, մեկ էլ` ՀՀ նախագահը£ Օրենքի ոտաբոբիկները շարունակում էին իրենց էշը քշել£ Անկախ Հայաստան էր, նոր էր, ջահել, անփորձ£ Մինչև ջոկեն` ով ով է, ինչը ինչոց է, «կռվախնձորը» կարմրաթուշիկ դարձավ ու թաղի բնակիչ Աշոտին հասավ. «Ելնելով որոշ շարադրանքից` Երևանի Երիտասարդության թիվ 5 փողոցի շինությունները հանձնվել են քաղաքապետարանի շենքերի և շինությունների շահագործման ձեռնարկությանը£ Վարձկալը իրեն հատկացված տարածքը պետք է բարեկարգի, օգտագործի որպես ՍՊԸ¬ի գրասենյակ, կազմակերպի նաև մանկապարտեզ և մանկական գեղարվեստական դպրոց£ Ո՞ւր մնաց ՀՀ Կառավարության հեղինակությունը, թիվ 475 որոշումը, զամբյուղի 7 միլ. 800 հազար ռուբլին, որ նախատեսված էր թիվ 43 մ/մանկապարտեզի վերանորոգման համար, բնակիչների, բարերարների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դրամական օգնությունները£ Ասենք` մանկապարտեզի որոշ աշխատողներ անարդարության զոհեր դարձան, մահացավ նաև կաթողիկոսը, բա օրենքն էլ հո չի մահացել£ Ահա հենց այդ «43»¬ն էր, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Սերոբի Դեմիրճյանը չէր մոռացել և մտադիր էր բացել հանգույցի կծիկը, վերականգնել ՀՀ Կառավարության թիվ 475 որոշումը, սովորեցնել այն մարդկանց, ովքեր իրավունք չունեն շրջանցել, արհամարհել Անկախ Հայաստանի կառավարության Սուրբ օրենքը£ Ափսոս, որ անառակ մի որդի դաժանորեն կտրեց նրա կյանքի թելը£

Ժենյա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ