Ցամաքային զորքերը 21¬րդ դարում


Ցամաքային զորքերը 21¬րդ դարում2000 թվականին ԱՄՆ¬ի 82¬րդ օդադեսանտային դիվիզիայում արդեն իսկ ընթանում էին «Land Warrior» ծրագրով նախատեսված ռազմական հանդերձանքի փորձարկումները£ Անհավատալի թվացող իրողությունները մուտք են գործում մարտի դաշտ£ Յուրաքանչյուր զինվոր կունենա արդեն ոչ թե փորձնական, այլ սերիական արտադրության անհատական համակարգիչ` գոտու վրա ամրացված հարվածադիմացկուն, փոշուց և ջրից պաշտպանող պատյանում£ Յուրաքանչյուրին կապահովեն փոքրիկ տեսախցիկով. ինչը հնարավորություն կտա կրակել անկյան հետևից կամ թաքստոցից` առանց դուրս գալու և հակառակորդի կրակին ենթարկվելու£ Հրազենը սարքավորված կլինի ինֆրակարմիր նշանառությամբ£ Ապագայի ռազմիկի աջ աչքի առջև հարմարեցված կլինի փոքրիկ համակարգչային էկրան, որի վրա կգծագրվի տեղանքի էլեկտրոնային քարտեզը£ Նավիգացիոն գլոբալ արբանյակային համակարգը ցույց կտա զինվորի ցանկացած քայլը երկրագնդի որ մասում էլ որ նա լինի` անտառում, անապատում, թե քաղաքում£ Նրա ստորաբաժանման հրամանատարը քաջատեղյակ կլինի, թե որտեղ է գտնվում իր ենթականերից յուրաքանչյուրը£ Ամերիկյան մարտիկի գոտու վրա ամրացված համակարգիչը արբանյակային կապի միջոցով կուղարկի և կընդունի տեղանքի պատկերը, ինչը ստորաբաժանմանը հնարավորություն կտա նախապատրաստվել հարձակմանը£ Տեղանքի նկարահանումը կիրականացվի զինվորի տեսախցիկի միջոցով£ Նրանց կեվլարից պատրաստված սաղավարտների վրա կան խոսափողեր և ականջակալներ` հրամանատարի, ինչպես նաև ստորաբաժանման իր բոլոր ընկերների հետ կապ հաստատելու համար£ Եթե զինվորը վիրավորվի, ապա հատուկ համակարգը ոչ միայն կորոշի, թե ինչպես և որտեղից է նա վիրավորվել, այլև օգնություն կկանչի£ Եվ այդ ամենն իրողություն է արդեն այսօր£ Իսկ ահա թե ինչպիսին կլինի ոչ հեռու ապագայի մարտիկը. զինվորները կունենան ինչպես իրենց օպտիկական համակարգն ու տեսախցիկը, այնպես էլ լազերային հեռաչափ` իր թվային կողմնացույցով£ Գերզինվորի սաղավարտին կլինի էկրան, մթության մեջ տեսնող սարք, քիմիական և կենսաբանական զենքից պաշտպանող դիմակ£ Նրա հագուստը կունենա խտացված զրահ` մարմինը պաշտպանելու համար£ Լազերային հեռաչափը հնարավորություն կտա հրազենից կրակ բացել բեկորային նռնակներով` ճշտորեն որոշելով մինչև թիրախն ընկած տարածությունը և անելով այնպես, որ նռնակի էլեկտրոնային պայթուցիչը գործի նպատակակետից անհրաժեշտ հեռավորության վրա£ Զինվորի համար որպես զենքից օգտվելու «կառավարման կենտրոն» կծառայի արդեն իսկ հիշատակված գոտու վրայի համակարգիչը£ Ահա այսպես£ Հին ճշմարտությունն ասում է` վերջնական հաղթանակն ապահովում են հենց ցամաքային զորքերը£ 21¬րդ դարում դրանք կլինեն փոքրաթիվ, բայց չափազանց ահեղ ուժեր£ Տիեզերա-տեղեկատվական ապահովումն անճանաչելիորեն կփոխի անգամ այնպիսի մի սովորական զինատեսակի դեմքը, ինչպիսին դաշտային հրետանին է£ Դրա համար անհրաժեշտ է միայն մարտկոցների հրամանատարներին և կրակը ճշտող կետերին տրամադրել ձՀS-ծԸԹհՁԸՀ (ռուսական տարբերակը` «թխԿծԸհհ») գլոբալ նավիգացիոն համակարգի էկրաններ և նույն այդ հին հրանոթների կրակահերթերի կործանարարությունը կաճի քառապատիկ անգամ£ Եվ միայն ի հաշիվ նրա, որ հրետանավորները կիմանան քարտեզի վրա իրենց գտնվելու ճշգրիտ դիրքը, իսկ կրակն ուղղորդողները ի զորու կլինեն տալու նպատակակետի կոորդինատները դեղագործի ճշգրտությամբ£ Իսկ եթե այս ամենի հետ միասին փոխվեն նաև հրանոթներից արձակվող արկերը… Անգլիայում, օրինակ, 2005 թվականից սկսած սպառազինության են ընդունվել հեռահար կրակի տիեզերական ուղղորդման համակարգեր£ Ավելի պարզ ասած` 152 մմ¬անոց թնդանոթային արկերը, որոնք կրակոցից հետո գտնվում են նույն այդ ձՀS բարձր ուղեծրային արբանյակների հետ մշտական կապի մեջ£ Իհարկե, ոչ անմիջականորեն, այլ թնդանոթի համակարգի միջոցով. չէ որ ռադիոկառավարման սարքերն ու ընդունիչները տեղակայված են յուրաքանչյուր արկի մեջ£ Արբանյակների շնորհիվ անգլիացիները կարող են բացարձակ ճշգրտությամբ իմանալ յուրաքանչյուր արձակված արկի հետագիծը և այն կետը, որտեղ այն գտնվում է թռիչքի ցանկացած պահին£ Արկը, բառիս բուն իմաստով, ուղղակի ընկնում է զոհի հետևից£ Հնչի հրամանը և այն, բացելով էլերոնային ղեկը, խոյընթաց թռիչք կկատարի ձեր գլխավերևում գրեթե ուղղաձիգ սլացքով` գործելով սարսափելի ավերածություններ (արկերն, ընդհանրապես, առավել սարսափելի են հենց գրեթե ուղղաձիգ հարվածի ժամանակ, երբ նրա բոլոր բեկորները չեն թռչում մասամբ դեպի վեր կամ գետին, այլ տարածվում են մակերևույթին զուգահեռ` ոչնչացնելով ամեն ինչ իրենց ճանապարհին)£ Նման արկերին հնարավոր չէ խաբել, ինչպես դա հաջողվում էր անել ջերմային կամ լազերային ուղղորդմամբ ռումբերի և հրթիռների հետ` այրելով խարույկներ կամ թաքնվելով ծխածածկույթի հետևում£ Էլ չասած, որ նման արկը մոտ 100 անգամ դրանցից ավելի էժան է£ Զորքերը, որոնք կտնօրինեն հետախուզման արբանյակային կապի տերմինալ կամ ընդամենը «կսահեցնեն» անօդաչու ինքնաթիռի նկարահանող տեսախցիկը հեռվում գտնվող հակառակորդի մարտակարգերի վրայով, կարող են 36 կմ հեռավորությունից կրակի հեղեղ թափել նրանց վրա, որտեղ ոչ մի արկ չի իմանա, ինչ բան է վրիպելը£ Շնորհիվ արբանյակա-տեղեկատվական տեխնոլոգիաների, ռազմական գործը հեղափոխական փոփոխությունների է ենթարկվում անգամ ամենաավանդական` ցամաքային պատերազմում£ Այժմ անհրաժեշտություն չկա հարձակվել մարդկանց ու տեխնիկայի հսկայական զանգվածներով£ Այժմ կարելի է ստեղծել ցրված «միգամածություններ» մարդկանց կամ տանկերի ոչ մեծ խմբերից, որոնց միջև ընկած տարածությունը կարող է լինել 1 կմ և ավելի£ Եվ այդ «միգամածությունների» հարվածը, որը մահացու ճշգրտությամբ կխոցի հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան, ավելի սարսափելի կլինի, քան հին` «պողպատյա» դիվիզիաների ճնշումը£ Շուտով տասը տանկերից բաղկացած նոսր խումբը, որոնց արձակած յուրաքանչյուր արկը դեպի նպատակակետն է թռչում կործանիչ անվրեպությամբ, կլինի շատ ավելի մահաբեր, քան նույն տանկերից կազմված գունդը, որոնք մարտնչում են ըստ հին սովորության` դասական եռանկյունու տեսքով£ Դեռևս մի 15 տարի առաջ ոչ մեկի մտքով չէր էլ անցնի, որ «ստվարաթղթե» զրահով թեթև զրահամեքենաները, կարող են խոցել ծանր տանկերը (արբանյակային համակարգերի հայտնվելուց հետո հակատանկային հրթիռներ ունեցող ավտոմեքենաներն անգամ վերածվում են վտանգավոր հակառակորդի)£ (Շարունակելի)

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ