Անհաղթահարելի բարձունքներ չկան


Հավակնոտ խորագիրը` «կպՉՓՏՉ-ՎվՏչՏ, կժԹՃԿԹ-ԿԺԼծ», առանձնակի սրել էր հեռուստա¬ և կինո էկրաններից հանրածանոթ ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովի ու «Կար Տուշ» («ԽՈՐՁցՔ» - թարգմ` հաղթանակած ավտոմեքենա) մոսկովյան ռոք¬խմբի երևանյան մենահամերգի հանդեպ լրագրական հետաքրքրությունը£ Պատշաճ գովազդի պարագայում, կարծում եմ, ՀԹԳՄ նախագահի ու այս երաժշտանախագծի ու խմբի գեղարվեստական ղեկավար, պրոդյուսեր Անդրեյ Վերտուզաևի եռամսյա բանակցություններով իրականացվող առաջին արտերկրյա հյուրախաղերը «ԿարՏուշի» անհամեմատ բուռն հանրային խանդավառությամբ կուղեկցվեին£ Փաստորեն միակ ներկայացուցչական գովազդը Վլադ Մուրադյանի կազմակերպած մամլո մարդաշատ ասուլիսն էր «Մետրոպոլ» հյուրանոցում, որի մասնակիցները, նախապես համացանցային տեղեկատվությամբ ու մանրակրկիտ մամլո հաղորդագրությամբ «զինված», կարողացան կասկածի գեթ շղարշե ամպով ստվերել Պևցովի անհողդողդ պատկերացումը «դեղին» մամուլի (ոչ` ռուսական) մասին, բայց ի զորու չէին, անշուշտ, ապահովել նույն երեկոյան «Արամ Խաչատրյան»¬ում կայանալիք համերգի հանրաճանաչումը: «Համառուսական օղակաձև և «Votkswagen Polo» ավտոմրցաշարերում Դմիտրի Պևցովի (սպորտի վարպետության թեկնածու) հետ հաստատված մտերմությամբ` համարձակվեցի հղանալ այս համատեղ համերգային ծրագիրը` առաջին միասնական կատարմամբ Ֆոմենկոյի «Անհոգ հեծյալ» երգի ներշնչված,¬ լրագրահարցասիրությամբ անկեղծացավ բազմաթիվ երաժշտամրցույթների դափնեկիր ու մասսայականություն վայելող երգերի հեղինակ-կատարող Վերտուզաևը, ով միամտաբար հավատում էր, որ մինչ համերգը կհնչեցվի գեթ նոր «Վայրի սերը» հայկական ռադիոեթերով£¬ Երկամյա համագործակցությամբ գտնված հաջողության հաղթաթուղթն, իհարկե, բազմատաղանդ հռչակ վայելող Պևցովն է, ում շուրջը մեկտեղված` կարողանում ենք հանրաճանաչել բարձրակարգ երաժիշտներով (Օլեգ Սակմարով ¬ փողայիններ, Սերգեյ Մակարով ¬ բաս կիթառ, Դմիտրի Վիննիկով ¬ հարվածայիններ, Սերգեյ Օռլովսկի ¬ կիթառ) կազմավորված մեր «Կար Տուշն» է»£ Անակնկալներով և համակողմանի ստեղծագործական եռանդով լեցուն Դմիտրի Պևցովի կյանքի հիմնական բովանդակությանը լավատեղյակ` փորձեցինք «սրբագրել» բազմիցս մրցանակված ու դեռևս բեղուն կինոգործունեությանն առնչվող կտրուկ ասույթները£ «Կինոյում կարող է աստղային փայլով ներկայանալ ամեն ոք,¬ անհերքելի վերաբերմունքը վերահաստատեց 1986¬ից («Աշխարհի վերջը` հաջորդող համաժողովով» խորհրդային հեռուստաֆիլմից) շուրջ 40 կինոդերերով լայնորեն ճանաչված, Կինոարվեստի եվրոպական ակադեմիայի «Ֆելիքս» բարձրագույն պարգևին (Գլեբ Պանֆիլովի «Մայրը» խորհրդաիտալական կինոնկարում 2¬րդ պլանի լավագույն` Յակով Սոմովի դերակատարման համար) արժանացած (1990 թ.) արտիստը£¬ Դերասանը միայն թատրոնում կարող է մասնագիտանալ ու իրեն լիովին դրսևորել£ Պարզապես, կինոն անհամեմատ լայն ժողովրդայնություն ու մեծ վաստակ է ապահովում£ Իհարկե, մեծ հաջողություններ եմ արձանագրել կինոէկրանին£ «Թուրքական գամբիտը», «Կայսրության վախճանը», «Կյանքի գիծը» և էլի շատերը իրենց բերած փառքով ինձ համար պակաս արժեքավոր են , սակայն, «Ֆիգարոյի ամուսնությունից» իմ հարազատ «Լենինյան կոմերիտմիության» («խպվՍՏՎ») թատրոնում խաղարկվող, որում 18 տարի է Ֆիգարոյի գլխավոր դերակատարությամբ եմ հանդես գալիս£ Անդրեյ Միրոնովից հետո` Ֆիգարո, Օլեգ Յանկովսկուց հետո` Համլետ (Պանֆիլովի բեմադրությամբ), Նիկոլսոնից հետո` Վան Հորն… Սրանք են արտիստական մնայուն կենսագրություն ձևավորում£ Առաջին խոշոր դերասանական ձեռքբերումս Վասկա Պեպելն էր Անատոլի Էֆրոսի բեմադրած «Հատակում» (Մ. Գորկի) ներկայացման մեջ, երբ դեռ Ռուսաստանի թատերարվեստի ակադեմիայի (թԼՁԼհ) ուսանող էի ընդամենը£ Հրաշալի բեմական բերկրանք¬դերակատարումներ, երկունք¬տառապանքներ շատ եմ ունեցել£ Դրանցից որևէ մեկը չեմ փոխի ամենափայլուն կինոդերիս հետ, քանզի չեն կարող համեմատվել այդ 2 տարաստեղծ գործընթացները£ Կինոն ինձ համար ժամանակի վատնում է և ջանում եմ խուսափել, եթե սցենարը շատ չի հրապուրում£ Կինոյին ես պարտական եմ անձնական երջանկությունս գտնելու համար£ Իսահակ Ֆրիդբերգի «Զբոսանք կառափնարանով» ֆիլմի փորձանկարահանումերին, 1991¬ի մայիսի 7¬ին, բախտ ունեցա ծանոթանալու «CՏՉՐպՎպվՌՍ»¬ի վաստակավոր արտիստուհի Օլգա Դրոզդովայի հետ, և էրոտիկ հոգեբանական այդ եռապատումի նկարահանումը մեր մեղրամիսը դարձավ£ Հիմա ես ստեղծագործական հաճույք ստանում եմ միայն թատրոնում, ազնվորեն վաստակում` կինոյում ու համերգասրահում, մարզվում ավտոմրցաշարե րում£ Ուղեցույց աստղս Օլգան է, մեր 4-ամյա Ելիսեյը, և ընտանիքս է կյանքիս գլխավոր նպատակն ու իմաստը»£ Դժվարին վերելքները հաղթահարելու կամքը մանկուց է նրանում կոփվել£ Գուցե թե հռչակավոր մարզիկ դառնար ձիասպորտի վաստակավոր մարզիչ, հնգամարտիկ հոր և մարզական բժշկուհի, Իպոթերապիայի (ձիավարժանքով բժշկության) ռուսական ազգային կենտրոնի նախագահ մոր ժառանգական կոդով£ Կամ էլ` ձկնաբան, ինչպես երբևէ երազում էր£ Բայց, ճակատագրի բերումով, որին ինքն այնուամենայնիվ հավատում է, դպրոցից հետո, եղբոր օրինակով, չընդունվեց մանկավարժական ինստիտուտ£ Գործարանում ֆրեզերագործ աշխատելով` սկսեց հաճախել թատրոն£ Դասընկերուհու խանդավառ պատմություններով գայթակղվեց դերասանի մասնագիտությամբ` համարելով, որ ունի գլխավոր նախադրյալը հաջողության` գրավիչ արտաքին£ Պարապ հետաքրքրասիրությունից ներկա գտնվեց թատերականի ընդունելության քննություններին ու, բարեբախտաբար, անմիջապես նկատվեց£ Սովորելու անմար կրքով և արժանապատվորեն նախընտրելի անծանոթ ոլորտներում լիարժեքանալու ջանադիր համառությամբ էլ գունեղացրեց կենսագործունեությունը` բացահայտելով սեփական ներուժի անհայտ խորքերը մտահորիզոնի ընդլայնմամբ£ Դերակերպավորման գաղտնիքներին տիրապետեց լրջմիտ հոգեվերլուծությամբ, վարպետ բեմադրիչների, հրաշալի խաղընկերների ու պրպտուն աշխատասիրության շնորհիվ£ Ստեղծագործական անսպառ եռանդի դրսևորման նոր ասպարեզ գտավ 2006¬ից համերգային հարթակներում£ Չապավինելով մանկապարտեզային ցերեկույթներից տարածվող երգեցողությանը տրված դրվատանքներին` երկարատև վոկալ պարապմունքներով գտնված կատարողական տպավորիչ հմտությամբ առանձին ներկայացավ հանրությանը£ «Մետրո», «Յունոնա և Ավոս» և «Իստվիկսկյան վհուկներ» մյուզիքլների փորձառությամբ` հաջողեց «Լուսնային ճանապարհ» երաժշտադրամատիկական անհատական ծրագրով£ Ձայնի մշակմամբ առանձնահատուկ զբաղվելով` վստահություն ձեռք բերեց կենդանի հնչողությամբ հանդես գալու£ Հարյուրավոր քաղաքներով շրջագայությամբ էլ համարձակ առաջաքայլն արեց` «ԿարՏուշ»¬ին համագործակցելով£ ... Անծանոթ համերգասրահի տեխնիկական զինանոցին հապշտապ իրազեկվածությամբ` դժվարացավ Պևցով-Վերտուզաև երաժշտադաշինքի ակնկալությունների ենթադրվող վառվռուն իրականացումը£ Հումորի նուրբ զգացողությամբ ու անբռնազբոս արտիստական հմայքով երեկոյի ամենացանկալի առաջատարը դարձած Դմիտրի Պևցովը, ով հերոսականացված իր նկարագրին ավելի հարիր գտավ «կարլսոնյան» պարզ բնութագիրը, սրտահույզ ռոմանսներով մոռացնել տվեց այդպես էլ չվերացված տեխնիկական անհարթությունները և ի զորու եղավ քնարական տրամադրությունը սրել համերգասրահի£ Մտերմիկ զրույցի հունով զարգացնելով ծրագրի ընթացքը` ճշգրտեց հանդիսատեսի հոգևոր պահանջը «Բենդմեն»¬յան կատակերգով£ «Ահա այսպիսի հրեշներ է ծնում ամերիկյան մշակույթը, ավելի ստույգ` մշակույթի բացակայությունը» դիպուկ բնորոշմամբ` վերադարձը դեպի խորախորհուրդ ռոմանսը անվրեպ ուղենշելով£ Ջերմորեն ընդունելով «Անհոգ հեծյալ», «Ապաշխարանքի կղզի» Պևցով¬Վերտուզաև զուգերգերը` հավաքական հանդիսատեսն այնուամենայնիվ զգացնել տվեց առաջինի հանդեպ իր նախապատվությունը£ Վիսոցկու հանրածանոթ երգերի պևցովյան նորաոճ մեկնաբանությունները (այլ էին հմայքն ու ներգործուն ուժը «Քմահաճ ձիերի», «Հրաժեշտի», «Հորիզոնի»…) բուռն ոգևորությամբ ընկալելով` զգայացունց ապրումները չթաքցրեց դաշնամուրի նվագակցությամբ կենդանացված Վերտինսկու «Փոքրիկ պարուհին» ու «Պիկոլո բամբինո» երգերի հերոսների միաշաղախ դրամատիկ կերպավորումներից անսպասելի հորդած£ Թող որ արտաքուստ խոստացված փայլով չներկայացավ համերգային երեկոն, չկայացավ (ըստ իս` միանգամայն արդարացված) Արխիպովի «Վայրի սեր» երգի պրեմիերան` Վերտուզաևի «ինքնաբացարկով»£ Ինքնահատուկ մատուցմամբ համամարդկային ասելիքի` հոգեպարար մշակութային շփումների կարոտ հանդիսատեսին գերագույն բավականություն պարգևեց բազմաշնորհ Պևցովը, ով մեն ըստ էության մի կիթառով էլ կարող էր գոհացնել համերգասրահում սոսկ պարային ռիթմերով լիցքաթափում չփնտրող մարդկանց բազմությանը£ Փաստորեն անհերքելի դարձավ համերգի չափազանց հավակնոտ թվացած խորագիրը` իր տեսակի մեջ եզակի էր Պևցովը£ Բարոյակամային ու արվեստագիտական ուրույն հատկանիշների հանրագումարում` նրա համար, իրոք, անհաղթահարելի բարձունքներ չեղան£ Եվ նա, հոգեհարազատանալով, կարողացավ հաղթել օտար հանդիսատեսին, որը ոչ միայն «բրավո»¬ներով էր արտահայտում համակրանքը արտիստի թավշյա ձայնով հնչեցրած քնարական երգացանկի հանդեպ, այլև կլանված ձայնակցությամբ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ