Հարկ` զբոսաշրջիկներից


Հռոմի իշխանությունները 2011 թվականից հատուկ հարկ կգանձեն զբոսաշրջիկներից (տեղեկացրել է «Տուրինֆո» գործակալությունը)£ Քաղաքային 1, 2, 3 աստղանի հյուրանոցներում հանգրվանողները 1 գիշերվա համար կվճարեն 2, իսկ 4, 5 աստղանի հյուրանոցներում` 3 եվրո£ Ենթադրվում է, որ այդ գումարը կվճարվի հյուրանոցից հեռանալու ժամանակ£ Այս նորամուծությունը չի տարածվի մասնավոր տներ վարձակալող կենվորների և մինչև 2 տարեկան երեխաների վրա£ Զբոսաշրջային գործակալները տարակուսում են, որ այս հարկը չի ընդգրկվելու զբոսաշրջային փաթեթում£ Եվ նրանց մտահոգությունը տեղին է, որովհետև զբոսաշրջիկ ներին կարող է անհասկանալի թվալ լրացուցիչ ցանկացած ծախս£ Ոմանք էլ չեն բացառում, որ այդ նոր հարկատեսակը դեռ կարող է փոփոխվել£ Տեղեկացվել է նաև, թե զբոսաշրջիկներից հատուկ հարկահանություն ծրագրում են նաև Վենետիկի իշխանությունները£ Երևի նրանք էլ վստահ են, որ իրենց քաղաքի գրավչությունը եկվորներին կտրամադրի «մի քանի» եվրո ավել վճարել£ Հատուկ մայրուղի` վարչապետի համար Ժողովրդավարական երկրների պարագայում անձի պաշտամունքներից խոսելն անըմբռնելի կլինի, իհարկե, բայց Իսրայելի Անվտանգության ծառայությունը նպատակահարմար է գտնում անձնական մայրուղի կառուցել երկրի վարչապետ Բինյամին Նետանիյահուի ու նրա ընտանիքի համար (հաղորդել է Haaretz թերթը)£ Իշխանությունների ծրագրով` այդ ճանապարհը Պրիմորսկի խճուղուն պետք է կապի Քեյսարիյա քաղաքը, որտեղ գտնվում է Նետանիյահուի տունը£ Խճուղին պետք է անցնի այդ հատվածում պահպանված արգելոցի տարածքով£ Չնայած բնապահպաններն ընդվզում են այդ նախագծի դեմ, Իսրայելի իշխանությունները հայտարարում են, որ «մայրուղին անհրաժեշտ է` վարչապետի անվտանգության համար և դրա կառուցումը կիրականացվի օրենքին համապատասխան» (թՈջպՑՈ. Ru)£