Հետո՞ ինչ, որ աշակերտուհի է. թեկուզ` 15 տարեկան


Ղուրանն այրելու համար Անգլիայում ձերբակալվել է 15-ամյա մի դպրոցական աղջիկ£ Միջադեպը տեղի է ունեցել երկրի արևմտյան Ուեսթ-Միդլենդս շրջանում£ Նրան ձերբակալել են` Facebook սոցկայքում տեղադրված` գիրքն այրելու ողջ ընթացքը պատկերող տեսաժապավենը ուսումնասիրելուց հետո£ Դեռահաս բրիտանուհու այդ արարքի պատճառները հայտնի չեն£ Ինչպես հաղորդել է BBC News¬ը` միջադեպից հետո աղջկա ուսանած դպրոց են գնացել Ղուրանի անգլալեզու տարբերակը հրապարակած հրատարակչության ներկայացուցիչները և այնտեղ բացատրական զրույց վարել աշակերտների հետ£ Սեպտեմբեր ամսին էլ համանման տեսանյութ էր հայտնվել YeuTube¬ում, և Բրիտանիայում 6 մարդ ձերբակալվեց. նրանցից 5¬ը, պարզվեց` ազգայնականներ են£ Ինչպես հայտնի է` մուսուլմանների Սուրբ գիրքն այրել են սկսել Նյու¬Յորքում սեպտեմբերի 11¬ի ահաբեկչության տարելիցի օրից£ Այն ժամանակ իր այդպիսի մտադրության մասին բարձրաձայնել էր ֆլորիդացի բողոքական քահանա¬ավետարանիչ Թերի Ջոնսը£ Նրա նման մտադրությունը սուր քննադատության ենթարկվեց ոչ միայն մահմեդական ների, այլ նաև արևմտյան ղեկավարների կողմից, և քահանան հրաժարվեց իր ցանկությունն իրագործել£ Բայց, ինչպես երևում է` այն վարակիչ օրինակ է դարձել£