Մեղքերի քաղաքը


CQ Press կազմակերպությունն ամերիկյան ամենավտանգավոր քաղաքների վարկանիշային ցանկ է կազմել, և առաջին հորիզոնականում հայտնվել է Միսսուրի նահանգի ՍենթԼուիս քաղաքը£ Վարկանիշային այս ուսումնասիրությունը կատարվում է պարբերաբար և հատուկ ծառայությունների տվյալներից ելնելով£ Ուսումնասիրվում են միայն բնակեցված այն վայրերը, որոնց բնակչությունը 75 հազար մարդուց ավելի է£ Մասնագետների համար հիմնական ցուցանիշ է ծանր հանցագործությունների քանակը` 100 հազար մարդու հաշվով£ Խոսքը սպանությունների, բռնաբարությունների, կողոպուտի, թալանի, զինված հարձակումների ու ավտոմեքենաներ հափշտակելու դեպքերի մասին է£ Հետախուզության դաշնային բյուրոյի տվյալներով` 2009 թ. ընթացքում յուրաքանչյուր 100 հազար ամերիկացու բաժին է ընկել 429,4 նմանատիպ հանցագործություն£ Միսսուրիի նահանգում իր մեծությամբ 2¬րդ քաղաք Սենթ¬Լուիսում այդ թիվը կազմել է 2000£ Այդ ցուցանիշով Սենթ¬Լուիսը գերազանցել է նույնիսկ Նյու¬Ջերսիի Քեդմենին, որը մինչ այս ամենաքրեածին քաղաք էր ճանաչված£ Վարկանիշային ցուցակի վերին հորիզոնականներում են նաև Միչիգանի Դեթրոյդ և Ֆլինտ, Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքները£ Ցանկի 400 քաղաքներից նշյալներին հաջորդում են Բալթիմորը, Մեմֆիսը, Վաշինգտոնը, Ատլանտան, Ինդիանապոլիսը, Ֆիլադելֆիան£ ԵՎ` ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ Միացյալ Նահանգներում 2 անգամ անընդմեջ ամենաանվտանգն է ճանաչվել Նյու¬Յորքի նահանգի մայրաքաղաքի մերձակա` 80 հազար բնակիչ ունեցող Կոլոնի ավանը£ Եթե Կեմդենում և Սենթ¬Լուիսում հանցավորության մակարդակը 375-380 կետով բարձր է երկրի միջին ցուցանիշից, ապա Կոլոնիում այն 82,5 կետով ցածր է նույն ցուցանիշից£ Խոշոր քաղաքներից որպես ամենաանվտանգն են նշվել Նյու¬Յորքը (269¬րդ հորիզոնական), Սան¬Դիեգոն (221¬րդ տեղում), Լոս¬Անջելեսը (158¬րդ), Սան¬Ֆրանցիսկոն (130¬րդ) և Բոստոնը (113¬րդ)£ Որոշ վերլուծաբաններ, իհարկե, ոչ լիարժեք ու միակողմանի են համարում վարկանիշային այս ցանկը£ Ըստ նրանց` հիմք է ընդունվել միայն 1 ցուցանիշ` հանցագործութ յունների քանակը` 100 հազար բնակչի հաշվով, սակայն հաշվի չեն առնվել կարևոր այլ հանգամանքներ, ինչպես օրինակ, աշխարհագրական դիրքը, տնտեսության վիճակը, բնակչության կազմը£ 79 հազար բնակիչ ունեցող Կեմդենում 1 տարվա ընթացքում 33 սպանություն է կատարվել, մինչդեռ Նյու¬Յորքն անվտանգ է հռչակվել իր խոշորության շնորհիվ£ Ցանկը կազմողներն էլ խոստովանել են, որ հանցագործությունների ցուցանիշները չեն հաշվարկվել ըստ շրջանների (դիցուք` նույն Նյու¬Յորքի 1 շրջանում, արդյոք, ի՞նչ տոկոս է կազմում հանցավորությունը)£