Շնորհավորական ուղերձներ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀՀ նախագահ


Հարգելի պարոն Աբրահամյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ£ Ձեր երկար տարիների աշխատանքային փորձը և կարողություններն այսօրվանից Դուք ի սպաս եք դնելու մեր երկրի խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Վստահ եմ, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ձեր գործունեությունն ուղղված է լինելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների խորացմանը: Կրկին շնորհավորելով Ձեզ Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնն ստանձնելու առթիվ` մաղթում եմ Ձեզ արգասաբեր աշխատանք£