Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ


«Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում Ձեզ և շնորհավորում ՀՀ Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Տարիներ շարունակ պատասխանատու տարբեր պաշտոններում Դուք Ձեր ջանքերն եք ի սպաս դրել հանուն հայրենի մեր երկրի և մեր ժողովրդի բարօրության` ներդրում բերելով մեր անկախ պետականության զորացմանը: Ստանձնելով Ազգային ժողովի նախագահի պատասխանատու պաշտոնը` Դուք շարունակելու եք հայրենաշահ գործունեություն իրականացնել` ի խնդիր Հայաստանի Հանրապետության առաջընթացի և ազգային կյանքում նոր ձեռքբերումների արձանագրման: Առ Աստված աղոթքով մաղթում ենք, որ Տերը հաջողություն պարգևի Ձեր գործունեությանը և իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի, պահպանի Ձեզ և Ձեր ընտանիքը` շնորհելով քաջառողջություն և ամենայն բարիք»: