«ԻՄ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ» Ասում է ՀՀ ոստիկանապետ Ալիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ


Որ ոստիկանության համակարգում իրական ու ներկայացվող պատկերները տարբեր են` գաղտնիք չէ ոչ մեկի համար£ Բայց որ ոստիկանապետը կարող է անձամբ բարձրաձայնել հանցագործությունների մի մասը թաքցնելու արատավոր պրակտիկայի մասին, ոչ միայն զարմացնում է հաճելիորեն, այլ նաև հավաստում ղեկավարի պատրաստակամությունը` ոլորտն իսկապես կարգի բերելու և «համազգեստի պատիվը» իսկապես բարձրացնելու£ Այո, ոստիկանության «բախտը չի բերել». նրանք ուղղակիորեն են հարաբերվում հասարակության հետ, այն էլ` մեծամասամբ օրինախախտների կամ հանցագործության հակում ունեցողների հետ£ Եվ այդ ամենը նույն հասարակության անդամների աչքի առաջ£ Ասել է թե` հանցագործությունը չհաշվառելու կամ թաքցնելու արատավոր պրակտիկան իրականում ինքնախաբեություն է, լավագույն դեպքում` ղեկավարությանը մոլորեցնելու տարբերակ£ Մինչդեռ Հանրապետության նորանշանակ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը` թերևս ոլորտի առաջին ղեկավարը, չի խուսափում հենց դա բարձրաձայնել£ -Երկրի նախագահի կողմից առաջադրված 3 կարևոր հիմնախնդիրների ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվել£ Ճիշտ է, կատարված աշխատանքների կողքին դեռևս առկա են լուրջ թերություններ, և անելիքները բազմազան ու բազմաթիվ են, բայց ՀՀ ոստիկանությունը, նորովի կազմակերպելով իր աշխատանքները, կկարողանա պատվով իրականացնել իրեն վերապահված գործառույթները£ Թող Ձեզ չզարմացնի այն հանգամանքը, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 500¬ով աճել են հանցագործության դեպքերը£ Դա պետք չէ կապել ոստիկանության աշխատանքի հետ, ուղղակի պահանջներն են փոխվել£ Հանցագործությունը հաշվառումից թաքցնելու պրակտիկան իսպառ վերացել է,¬ ասում է նա£ Մերօրյա անուրախ իրողություններից է և այն, որ թվերից ու հաշվետվություններից բացի կա նաև իրականություն, որը հակառակ անդրադարձ է դառնում, և արդյունքում կորում է հավատը իրավապահների նկատմամբ£ Եվ եթե ՀՀ ոստիկանության պետի այդ անկեղծությունը համարենք իրավիճակը ճիշտ վերլուծելու և օպերատիվ ու ժամանակին արձագանքելու աշխատաոճ, ուրեմն կարելի է հուսալ, որ փաստերն ու իրողությունը ճիշտ կներկայացվեն այսուհետ, և արդյունքը տեսանելի կլինի£ Իզուր չեն ասում, որ ճիշտ ախտորոշումը արդյունավետ բուժման երաշխիքն է£ Կառուցողական և օրենսդրական դաշտերում նախատեսված բարեփոխումների մասին Ալիկ Սարգսյանի լավատեսությունը ևս հավատընծա է£ Գուցե՞ արմատախիլ արվի նաև այն հանցագործ «մոգոնելու» արատավոր պրակտիկան, երբ մի հանցագործ բռնելու դեպքում մի քանի հանցագործություններ «կարվում» են նրա ուսերին£ Համոզված ենք, որ Ա. Սարգսյանը` իբրև համակարգում նախկինում ևս պաշտոնավարած անձ, տեղյակ է այդ մասին ու այդ ուղղությամբ էլ պիտի հետևողական լինեն նրա քայլերը£ Չբացահայտված գործ չունենալու «մարմաջով» բռնկված ոստիկանները, հաճախ ոչ թե պրոֆիլակտիկ աշխատանքներն են ուժեղացնում, այլ «տանիք» չունեցող հանցագործի վրա են բարդում չբացահայտված գործերը£ Համակարգում չկարևորված խնդիր, որը նորովի է կարևորել ոստիկանության պետը. Ա. Սարգսյանը կոռեկտ չի համարում իր նախորդներին գնահատական տալ£ ¬ Իմ փոխարեն երկրի ղեկավարի կողմից նշանակված կլիներ մեկ այլ ոստիկանապետ, ընդհանրապես իրադարձությունների զարգացումներից ելնելով, նոր ժամանակաշրջանի հետ կապված պահանջները կլինեին այդ կերպ, նույն կերպ կաշխատեին նաև մյուսները£ Մեր աշխատանքը ժամանակի պահանջն է£ Հիմա պահանջներն ավելի խիստ են, ավելի նպատակուղղված և կոնկրետ նշվում է` որ հարցին ինչպիսի մոտեցում պետք է ունենալ£ Կրկնում եմ` դա ժամանակի պահանջն է£ Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ Հ. Գ. Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նախաձեռնությամբ ոստիկանությանը կից ստեղծվելու է հանրային խորհուրդ, ուր ընդգրկված կլինեն հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները£ Հուսանք, որ այդ կառույցը ևս կնպաստի ոստիկանության հանդեպ հանրության վստահությանը և նրա հեղինակության բարձրացմանը£