Հայաստանը նույն կշիռն ունի, ինչպես ցանկացած գերտերություն


 

(Հարցազրույց քաղաքագետ Անդրեաս ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ)

- Սաֆարովի առնչությամբ հուզումները մեզանում կարծես աշխուժացրել են արցախյան հարցի քննարկումները: Բոլորովին վերջերս «Հայազն» միությունը ցույց կազմակեր պեց, որի մասնակիցները հանդես էին գալիս «Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է» կարգախոսով:

- Սաֆարովի հետ կապված խնդիրը մեր հասարակությունում այդպիսի արձագանք առաջացրեց, որովհետև հերթական անգամ Ադրբեջանի իշխանությունը հետևողականութ յուն ցուցաբերեց ռազմատենչ հայտարարությունների, Արցախը ուժով հետ նվաճելու հարցում: Ալիևի այդ քայլը և´ Հայաստանի, և´ Ադրբեջանի համար ստեղծում է նոր դրություն: Ադրբեջանն այս քայլով ապացուցեց, որ խրախուսում է վրեժխնդրության հողի վրա հայերի սպանությունը: Իսկ Հայաստանի արձագանքից պետք է երևա` այդ քայլը բանակցային գործընթացում էական նշանակություն ունի՞ Հայաստանի համար, թե՞ ոչ: Գիտենք, որ Հայաստանն ունի որոշակի դիրքորոշում` բանակցությունների միջոցով հասնել այն իրողությա նը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ճանաչվի Ադրբեջանի կողմից և մինչ այդ` իրեն իրավունք չի վերապահում ճանաչել ԼՂՀ անկախությունը: Սա հանրությանը ներկայաց վում է որպես դիվանագիտական խելամիտ վարքագիծ, որը զերծ է պահում մեզ պատերազմի վերսկսվելուց: Սաֆարովի դեպքը հարց առաջադրեց` Հայաստանը շարունակո՞ւմ է իր այդ դիրքորոշումը, թե կատարվածն այն փոխելու հիմք է տալիս: Ըստ իս` այս հարցադրումը շատ կարևոր է: ԼՂՀ անկախությունը չճանաչելը նշանակում է, որ ԼՂ-ը ոչ լեգալ պետական միավորում է: Եվ այդ կարգավիճակը թույլ է տալիս, իրավունք է տալիս Ադրբեջանին` ոչ լեգալ պետական միավորման դեմ ուժ կիրառելու: Կամ Հայաստանը պետք է տա իր համաձայնությունը, որ այդ վիճակի պահպանությունը շարունակում է (բանակցային գործընթացը շարունակելը նշանակում է պահպանել այս վիճակի գոյությունը), կամ արձագանքելով ասի, որ այս վիճակի պահպանումը լրջորեն վտանգում է Ղարաբաղի բնակչության կյանքը: Հայաստանի պատասխանը շատ կարևոր է միջազգային հանրության գնահատականի համար, որովհետև Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտ է:

- Եվրախորհուրդը դատապարտում է Սաֆարովին ներում շնորհելն ու հերոսացնելը: Ընդորում, սա առաջին անգամ է, որ միջազգային կառույցը հավասարության նշան չի դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև:

- Իհարկե, չկա մի պետություն, որը սատարեր Ադրբեջանին և ասեր, որ այդ քայլը համապատասխանում է միջազգային իրավունքին: Այս հարցում սիմետրիա չէր կարող լինել: Աշխարհը տեսնում է, որ Ալիևի գործողությունները դատապարտելի են: Այն, ինչ կատարվել է, շատ պետություններ խնդիրը կդնեին պարզություն մտցնել վիճահարույց հարցում: Իսկ եթե Հայաստանը իր մեջ նման ոտնձգություններին արձագանքելու կարողություն չի զգում, ապա կախված է այլ պետություններից, ում հովանու ներքո պետք է գտնի իրեն վերաբերող հարցերի լուծումը:

Ըստ էության, մենք բախվում ենք Արևմուտք-Ռուսաստան հակադրությանը` բանակցային գործընթացը կասեցնել-չկասեցնելու հարցում: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը վերջերս խոսել էր Մինսկի խումբը ցրելու մասին: Սակայն, նկատելի է, որ Ռուսաստանը կողմ է ՄԽ-ի պահպանմանը: Իսկ մեր ԱԺ-ում Համլետ Հարությունյանն ասաց, թե բանակցություններից դուրս գալը կհանգեցնի պատերազմի վերսկսմանը:

- Սա հայտնի թեզ է: Սակայն այն որևէ հիմնավորում չունի: Սերբիան ճանաչել է Կոսովոյի անկախությունը: Դրա արդյունքում Սերբիան Ալբանիայի հետ պատերազմելու իրավունք ձե՞ռք է բերել, թե՞ ոչ: Միջազգային իրավունքը նման հարցերում հստակ է, թե որ դեպքե-րում պետությունը իրավունք ունի պատերազմ սկսելու: Միայն երկու դեպքերում. առաջինը` երբ արտաքին վտանգ կա...

Բայց երբ գործը հասնում է բազուկների օգտագործմանը, ոչ ոք ուշադրություն չի դարձնում միջազգային իրավունքի վրա:

Այդպես չէ. այդ պնդումը նույնպես հիմնավորված չի: Այսօրվա աշխարհում պետությունները իրավունք ունեն ուժ կիրառել երկու դեպքում. մեկն արդեն ասացի, երկրորդը` եթե այդ պետության տարածքում կա զինված ապստամբություն: Սա կանոնակարգված է և գործում է: Այսօր ԼՂՀ չճանաչված վիճակը Ադրբեջանի համար զենք կիրառելու հիմք է ստեղծում: Մինսկի խումբը Ադրբեջանին չի դատապարտել զենք կիրառելու համար, որովհետև ԼՂՀ չճանաչված վիճակը թույլ էր տալիս Արցախի բնակչությանը դիտարկել որպես զինված ապստամբներ:

Իսկ ո՞րն է երաշխիքը, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելուն կհետևի միջազգային ճանաչումը:

Միջազգային հանրությունը ճանաչելու համար հիմքեր պետք է ունենա: Քաղաքական արգումենտները հենց այն նախադրյալներն են, որ Հայաստանի կողմից ճանաչվելուց հետո միջազգային ճանաչման համար հիմք կարող են ստեղծել: Բանակցային գործընթացի առկայության դեպքում բացի Հայաստանից որևէ այլ պետություն չի կարող ԼՂՀ անկախությունը ճանաչել: Երկու կողմերի բանակցելու ընթացքում երրորդ պետություն միջամտելու իրավունք չունի:

Բայց մենք նաև պատմական դառը փորձ ունենք, երբ միջազգային հանրությունն ասաց, որ իրենց նավերը չեն կարող մեր լեռները բարձրանալ:

Այդ հոգեբանությունն այս գաղափարախոսության հիմքն է: Ցեղասպանությունը որոշակի հետևանք թողեց մեր մտածելակերպի վրա: Այսօր մեր պետականությունը չի դիտարկվում որպես այնպիսի ունակ երևույթ, որը թույլ է տալիս միջազգային հարաբերություններում ինքնուրույն պատասխանատու որոշումներ ընդունել: Ժամանակը 100 տարվա ընթացքում փոխվել է: Եթե մենք մեր մտածելակերպով մնացել ենք 100 տարվա անցյալում, բնականաբար չենք կարող համահունչ լինել այսօրվա աշխարհին: Իսկ միջազգային հարաբերութ յուններում Հայաստանը նույն չափն ու կշիռն ունի, ինչպես ցանկացած գերտերություն:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ