Ճանաչելի՞ են ապագա մարդասպանները


 

Հոգեբանները կարո՞ղ են նպաստել բռնությունների կանխմանը: Նոր հետազոտությունը 5 կետից բաղկացած պարզ մի սանդղակ է առաջարկում:

Ամենուր մոլեգնող կրակոցները մղում են կարևորել հոգեբուժական հետազոտություններն ու բուժումը և բարձրացնելով դրանց որակը` հուսալով հայտնաբերել ու ապաքինել ներունակ մարդասպաններին` մինչև հանցանք գործելը: Չանտեսենք, իհարկե, որ հոգեկան-հոգեբանական խնդիրներ ունեցողները հաճախ զոհեր են դառնում, այլ ոչ թե հանցագործներ: Այդուհանդերձ` վիճակագրությունն էլ հուշում է, որ ժամանակն է մտահոգվել հոգեկան առողջության պահպանմամբ` նաև բռնությունները կանխելու նպատակով:

Հոգեբույժ Ալան Թեոն իր գործընկերների հետ առաջարկել է մի սանդղակ, որը կլինիկաներում աշխատող հետազոտողներից պահանջում է հստակեցնել հիվանդի հետևյալ բնութագրերը.

- Իր հանդեպ քննադատական վերաբերմունքի պակաս,

- ժխտողական դիրքորոշումներ,

- հոգեկան հիվանդությունների ակտիվ ախտանիշներ,

- մղումայնություն (իմպուլսիվություն),

- բուժման նկատմամբ անըմբռնողություն:

Այս բնութագրիչներից յուրաքանչյուրը գնահատվում է բալերով. 0 (բացակայում է վտանգը), 1 (հնարավոր է, որ կա´ վտանգ) և 3 (վտանգն առկա է): Այս հետազոտությունից հետո բժիշկն ավելի դյուրությամբ կկողմնորոշվի, թե բուժվողը որքանո՞վ է վտանգավոր շրջապատի համար և բուժման ո՞ր մեթոդն ավելի արդյունավետ կլինի: Ավելին, սանդղակի հեղինակները գտնում են, որ այդ արդյունքները օգտակար կլինեն նաև ոստիկանության համար: