Ի՞նչ էր գրված խարդախի «սրտի պարտավորագրում»


 

Գործի բերումով իրավապահները գրեթե ամեն օր ականատես են լինում պարտքուպահանջի վերաբերյալ ամենատարբեր վեճերի: Ու թեև զիմզիմովների և պեպոների «դարը» վաղուց անցել է, բայց օրերս Երևանի Էրեբունի համանքում տեղի ունեցածը ոստիկաններին մտովի տարավ ճիշտ և ճիշտ նրանց ժամանակները:

Ֆինանսական ծանր կացության մեջ հայտնված Երևանի մի բնակչուհի ամիսներ առաջ որդու հետ գնացել էին որդու ծանոթի տուն` պարտքով գումար վերցնելու: Ծանոթը չէր մերժել, տվել էր անհրաժեշտ 31.000 դոլարը` միաժամանակ խնդրելով ստորագրել իր կազմած պարտավորագիրը: Պարտք վերցնողներն այդ պահին ամենևին չկասկածելով իրենց գլխին նյութվող դավին և հավատ ընծայելով դեմ առ դեմ կանգնած բարեհամբույր ժպիտով «փրկչի» ազնվությանը, առանց ծանոթանալու ներկայացված թղթերի բովանդակությա նը` ստորագրել են պարտավորագիրը, դրա մեկ օրինակը վերցրել իրենց: Հրաժեշտ տալիս էլ հավաստիացրել էին, որ ժամանակին կվճարեն պարտքը:

Թե´ մայրը, թե´ որդին երբևէ չեն էլ նայել պարտավորագրին, իսկ երբ որոշ ժամանակ անց գնացել են պարտքի մի մասը մարելու, պարզվել է, որ պարտավորագրում նշված է եղել ոչ թե 31.000, այլ մոտավորապես 6 անգամ ավելի գումար` 185.000 ԱՄՆ դոլար...

Անելանելի վիճակում հայտնված` աղմուկ են բարձրացրել, իսկ մայրն էլ մոտավորապես Պեպոյի նման փորձել է խելքի բերել անկուշտ փողատիրոջը. «Քո սրտի պարտավորագ րու՞մ ինչ է գրված...»: Սակայն պարտատերը սկսել է թղթի կտորը դամոկլյան սրի պես ճոճել նրանց դեմքին ու հոխորտալ, թե` կտեսնեք, մինչև դատարան քարշ կտամ երկուսիդ էլ և կստանամ «փաստաթղթում» նշված գումարը...

Ոստիկաններն, իհարկե, կկասեցնեն խարդախի խրախճանքը, և նա ցանկալի դոլարների փայլը կտեսնի միմիայն երազում, և անկասկած` ճաղերի հետևում...