Ինքնասպաններ


 

Ովքե՞ր են այդ տարաբախտ մարդիկ` ինքնասպանները, ի՞նչն է դրդում նրանց դիմել այդ ծայրահեղ քայլին: Նեղ մասնագետներն այս երևույթի վերաբերյալ ամենատարբեր մեկնաբանություններ են տալիս, իսկ մենք առանց որևէ մեկնաբանության ներկայացնենք վերջին օրերին արձանագրված դեպքերից մի քանիսը:

***

Հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ որովայնի պատի և պարանոցի կտրված վերքով բուժօգնության է տեղափոխվել 1936 թ. ծնված Մարտին Թ.-ն: Վերջինիս որդին ոստիկաններին հայտնել է, որ առավոտյան ժամը 08.45-ի սահմաններում, հայրը տան լոգարանում ինքնասպանություն գործելու նպատակով խոհանոցային դանակով կտրել է որովայնը և պարանոցը:

Նույն օրը Մարտին Թ.-ն հիվանդանոցում մահացել է:

***

Հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ նախաբազուկի կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1962 թ. ծնված Լուսիկ Հ.-ն, ով տառապում է «Էպիլեպսիա» հիվանդությամբ:

Կինը ոստիկաններին հայտնել է, նույն օրը ժամը 12.00-ի սահմաններում, ինքնասպանություն գործելու նպատակով, ինքը շեղբով կտրել է իր աջ ձեռքի նախաբազկի երակները:

***

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Կողբացու փողոցի բնակարաններից մեկի պատշգամբից մի տղամարդ ուզում է իրեն ցած նետել:

Ոստիկանները ահազանգով մեկնել են նշված հասցեն և տեսել, որ 1968 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն ցանկանում է ինքնասպանություն գործել տան պատշգամբից ցած նետվելով:

Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ տղամարդը հեռացել է պատշգամբի պատուհանից: Պարզվել է, որ նա հոգեկան շեղումներ ունի և ոստիկանների աջակցությամբ` ուղեգրով տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան:

***

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Լեփսիուսի 6-րդ փողոցի մի բնակարանից «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 1958 թ. ծնված Պետիկ Դ.-ն:

Ինքնասպան լինելու նպատակով նա խմել էր 10 հատ «Դիազելոն» տեսակի դեղահաբ:

***

Հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ բազմաթիվ կտրված վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Կարեն Ա.-ն:

Գիշերը, ժամը 03.00-ի սահմաններում, ինքնասպանություն գործելու նպատակով, նա բժշկական նշտարով կտրել էր ձեռքերի արմնկային շրջանի արյունատար անոթները:

Գիտակցության չգալով` Կարեն Ա.-ն մահացել էր հիվանդանոցում:

***

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները «Կիևյան» կամրջի վրա նկատել են մի աղջկա, որը կամրջից ցած նետվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել: Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկաններին հաջողվել է կանխել աղջկա ինքնասպանության փորձը: 1992 թ. ծնված Անուշ Խ.-ն հայտնել է, որ ցանկացել է կյանքին վերջ տալ` «ընտանեկան իրավիճակից ելնելով»:

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 11.00-ի սահմաններում, շտապօգնության խումբը ինքնասպանության փորձ կատարելու համար հիվանդանոց է տեղափոխվել 1945 թ. ծնված Ռուդիկ Բ.-ին:

Տղամարդն այդ օրն առավոտյան գնացել է Երևանի Մանկական զբոսայգի և քիչ անց սրիչով կտրել ձախ ձեռքի արյունատար երակները: Բարեբախտաբար, անցորդները նկատել են արյունաքամ լինող տղամարդուն և արագ զանգահարել շտապօգնություն...