81-ամյա մոդելը` ցուցահարթակին


 

Երեք օր առաջ Նյու-Յորքում ավարտված Նորաձևության շաբաթի մեծագույն անակնկալն ամենատարեց աշխատակցուհու մասնակցությունն էր ցուցադրությանը:

 

81-ամյա Կարմեն Դել&undefined;Օֆերիսը սկզբում փայլել է բեժագույն երկար զգեստով, իսկ հետո ֆիննական MΖriΗekko-ի տեսականին ներկայացնելիս` ցուցահարթակ է ելել ոտաբոբիկ (տեղեկացրել է РБК-ն):

Մանեքենուհին հիացրել է իր արտաքինով: Նա երբեք չի թաքցնում, որ օգտվում է դիմահարդարման ու վիրաբուժական ծառայություններից:

Նորաձևության ասպարեզում Կարմեն Դել&undefined;Օֆերիսն աշխատում է 15 տարեկանից և այնքան է սիրել մոդելի մասնագիտությունը, որ հայտարարել է, թե կուզենար մեռնել ցուցադրության ժամանակ` բարձրակրունկների վրա: