Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆ.

«Օրենքների ճնշող մեծամասնությունը պետք է փոփոխության ենթարկվի»


Ինչո՞ւ էր Հայաստանին այսքան անհրաժեշտ Սահմանադրական բարեփոխումներ ասվածը, ի՞նչն էր խանգարում, որ գործող Սահմանադրությունն առավել կենսունակ դարձնելու փոխարեն ընտրվեր այն փոխելու ճանապարհը: Եվ, վերջապես, ինչո՞ւ է իշխանությունների կողմից ընդդիմությանը տրված «լայն» հնարավորություններն այդքան նեղ և անընդունելի ընդդիմության համար: Այս և այլ հարցերի պատասխանը ստանալու համար «Ավանգարդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

Իշխանություններն ասում են, որ նոր Սահմանդրությամբ ընդդիմադիր կուսակցություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հնարավորութ յուն է տրվում` առանց նոր ընտրությունների սպասելու, առավել ակտիվ մասնակցել երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Ընդդիմադիրները, սակայն, դրանից առանձնապես ոգևորված չեն: Ինչու այս հնարավորությունները չեն գրավում ընդդիմադիրներին` այնքան էլ հասկանալի չէ: Ընդդիմադիրներից շատերը հրաժարվում են տեսակետ հայտնել, սովորական քաղաքացու համար էլ առանձնապես տարբերություն չկա, թե պետության բարձրագույն օրենքի համաձայն երկիրը ո՞ր մոդելով կկառավարվի: Նրան պետք է, որ երկրի օրենքները իրականում գործեն, ամեն քայլափոխի չոտնահարվեն քաղաքացիների իրավունքները և Սահմանադրությունում ամրագրված դրույթները տարընթերցումների առիթ չտան` օրենքներ գրելիս: Ի դեպ` մեկ անգամ չէ, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Սահմանադրությունը համեմատելով մարդու օրգանիզմի հետ` տեսակետ է հնչեցրել, թե մեր Սահմանադրություն տանող բոլոր հիմնական երակները կա´մ փակ են, կա´մ լավ չեն աշխատում, քանի որ բազմաթիվ հակասություններ կան գործող օրենքների, իշխանության տարբեր թևերի լիազորությունների և դրանց գործունեությունը զսպող, հակակշռող ինստիտուտների միջև:

- Ըստ էության գործող Սահմանադրության և նոր նախագծի դրույթների միջև առանձնապես տարբերություն չկա: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը բազմիցս հայտարարել է, որ դեպի Սահմանադրություն տանող բոլոր գլխավոր ճանապարհները փակ են, իսկ այն ուղիները, որոնք կարելի է ասել, որ բաց են, գործում են մասնակի: Այս պարագայում նոր Սայմանադրությունը որքանո՞վ լուծում կտա այս հարցին:

- Քանի որ ես չեմ լսել պարոն Հարությունյանի այդ ձևակերպումը, կարող եմ ուղղակի ենթադրել, որ լինելով այդ հանձնաժողովի նախագահը` նա բացել է այն բոլոր ճանապարհները, որոնց փակ լինելու մասին խոսել է: Ինչ վերաբերում է ներկայիս Սահմանադրության և նոր նախագծի միջև տարբերությանը, ապա դա ընդհանրապես քննադատության չի ենթարկվում: Բավական է կարդալ մարդու իրավունքների բաժինը և կտեսնեք, թե ինչքան փոփոխված է:

- Փորձը ցույց է տվել, որ ներկայումս բազում հակասություններ կան գործող Սահմանադրության դրույթների և այս կամ այն ոլորտը կարգավորող գործող օրենքների միջև: Ձեր կարծիքով նոր Սահմանադրության ընդունումից հետո նման հակասությունը արդյո՞ք ավելի չի խորանա:

- Իհարկե օրենքների ճնշող մեծամասնությունը պետք է փոփոխության ենթարկվի: Սահմանադրության ընդունումից հետո պետք է ժամանակացույց կազմվի և բոլոր ոլորտների համար: Տնտեսական, սոցիալական, հումանիտար, գիտություն, կրթություն, պաշտպանություն, հենց ԱԺ-ի կանոնակարգ-օրենքները պետք է համապատասխա նեցվեն նոր Սահմանադրությանը: Դա լրջագույն փոփոխություն է:

- Նոր Սահմանադրությունը որքանո՞վ կօգնի առավել արդյունավետ կառավարել երկիրը, և այս առումով` ո՞րն է ներկայիս Սահմանադրության թերությունը:

- Գործող Սահմանադրության մեջ կա կոնֆլիկտ: Մենք ունենք երկու առաջնային մանդատի հնարավորություն` երկրի նախագահի և կառավարության ղեկավարի: Եվ եթե երկու առաջնային մադատները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ձեռքում լինեն, այդ դեպքում կլինի կոնֆլիկտ, և կդադարեն զարգացումները: Նման դեպքերում մեկը փորձում է իր մանդատով իրեն տրված լիազորությունների սահամաններում իրականացնել իր կուսակցության ծրագիրը, մյուսը` հակառակը: Ընդ որում, այդ տարբերությունները կարող են չափազանց լուրջ ոլորտների վերաբերել, օրինակ կրթությանը, առողջապահությանը, արտաքին հարաբերություններին և այլն:

- Նոր Սահմանադրության նախագծով քաղաքացիական հասարակությանը կամ խորհրդարանում չներկայացված ընդդիմադիր կուսակցություններին կարծես թե հնարավորություն է տրվում առավել արդյունավետ մասնակցել երկրում ընթացող գործ-ընթացներին: Սակայն այդ հնարավորությունից ընդդիմությունն այնքան էլ ոգևորված չէ: Ինչո՞ւ:

- Երբ այդ հարցն ընդդիմությանը տաք` կհասկանաք, որ նրանց ասածները հիմք չունեն: Այդ հարցը պետք է իրենց տաք` թե ինչո՞ւ ընդդիմությունը ոգևորված չէ, քանի որ մեզանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը զուգընթաց, մենք բավական հաճախ ականատես ենք լինում գործընթացների, որտեղ քաղաքական դաշտում չներկայացված ուժերը փորձում են իրենց տեսակետը հասցնել իշխանություններին: Այսօր Սահմանադրությունը թույլ է տալիս երկու այդպիսի միջնորդավորված ճանապարհ` կառավարությանը դիմելու, կամ պատգամավորների միջոցով. սակայն այդ գործընթացներին մասնակցելու համար ուղղակի ճանապարհ չկա: Առաջարկվող Սահմանադրության նախագիծը թույլ է տալիս, որ քաղաքացիական հասարակությանն այդ հնարավորությունը ևս տրվի` օրենսդրական նախաձեռնության ձևով: Ես կարծում եմ, որ նախագծի այդ դրույթը չափազանց ողջունելի է, որովհետև հակառակ պարագայում քաղաքացիական հասարակությունը, որը լուրջ զարգացում է ապրել, դատապարտ ված է սպասելու մինչև հաջորդ ընտրություններ, և միշտ չէ, որ դա խնդրի լուծման ամենաարդյունավետ ճանապարհն է: Եթե թույլ տրվի, որ քաղաքացիական հասարակությունը մասնակցի այդ պրոցեսներին, կարծում եմ` կշահի և երկիրը և քաղաքացիական հասարակությունը:

- Դուք ասացիք, որ երկրի առաջընթացի համար առավել կարևոր է կայուն մեծամասնության ձևավորումը, քանի որ արագ փոփոխվող կառավարություն ների դեպքում հնարավոր չէ երկրում ներքին կայունություն ապահովել: Գործող Սահմանադրության շրջանակներում կոալիցիա կազմելու միջոցով կայուն մեծամասնություն ձևավորվել է, և փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում նման հակասություններ չեն լինում: Տարբեր ծրագրեր ունեցող կուսակցությունները կարողանում են մեկ գաղափարի շուրջ համախմբվել և աշխատել: Այստեղ ի՞նչ խնդիր եք տեսնում:

- Փառք Աստծո, որ մեզ մոտ այդպիսի իրավիճակ չի ստեղծվել և դրա պատճառը միայն այն է, որ միշտ երկրի առաջնային մանդատ ունեցող երկու սուբյեկտները ներկայացված են եղել նույն քաղաքական ուժի կողմից: Սակայն մենք չենք կարող ակնկալել, որ դա կարող է հավերժ լինել:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ