Ռուսական ռումբեր` «Դեպի Բեռլին»


-Ռումբերի վրա «Դեպի Բեռլին» մակագրության հայտնվելը վկայում է ռուսական իշխանությունների և բանակի վտանգավոր միտումների մասին,- գրել է գերմանական Bild թերթը:

Օրեր առաջ Կալինինգրադի մարզում ՌԴ ռազմաօդային նավատորմի անցկացրած հավաքի ժամանակ օդաչուներն օգտագործել են մարզական ռումբեր` «Դեպի Բեռլին» և «Հանուն Ստալինի» մակագրություններով: Bild-ը կարևոր է համարել նշել, որ ուսումնական վարժանքներն անցկացվել են Գերմանիայի մայրաքաղաքից ընդամենը 500 կիլոմետր հեռու:

Այդ մակագրություններով զինատեսակները լայն տարածում են ունեցել 2-րդ աշխարհամարտի տարիներին: Ու հիմա գերմանացի լրագրողները մանրամասնում են, որ դրանք Կարմիր բանակն օգտագործել է նացիստական Գերմանիայի դեմ պատերազմում: Պարբերականը նաև ընդգծել է, որ պուտինյան Ռուսաստանում արդեն մի քանի տարի է` շարունակվում է խորհրդային ժամանակների փառաբանում, և զուգահեռներ են անցկացվում ֆաշիզմի դեմ պայքարի ու արևմտյան աշխարհի հետ ժամանակակից հակամարտության միջև (տեղեկացնում է KorresΘondent.net-ը):

Իսկապես, մինչ հետխորհրդային ինքնորոշված հանրապետություններում փորձում են սոցիալական ճգնաժամի մեջ տառապող մարդկանց հոգեբանությունից հանել խորհրդային ժամանակների կարոտախտը, Ռուսաստանը ջանում է մի նոր Սովմիություն ստեղծել: Եվ գերմանացի լրագրողների ահազանգը ոչ թե վախից կամ վիրավոր վածությունից է, այլ Սովետմիության վերածնումից:

Իսկ եթե շատ անկեղծ, ապա ի՞նչ տարբերություն` համաշխարհային գլոբալիզացիա՞, թե` Խորհրդային Միություն: Ավելին, չարի կայսրություն հռչակված ու տապալված ԽՍՀՄ-ը ոնց որ թե գլոբալիզացիա կոչվածի միկրոպատկերն էր` փորձարարական նպատակներով: Բայց դրա կազմի մեջ մտած ժողովուրդները չկորցրին իրենց ազգային ինքնությունը:

Ճիշտ հակառակը` ազգային մշակույթները ծաղկեցին, կրթական մակարդակը բարձրացավ: Հավանաբար Արարչական օրենքները գործեցին…