Օղին` «Վիագրա»-ո՞վ


Այսպիսի ոգելից արտադրողների նպատակը դեռ հայտնի չէ, բայց Չինաստանի ոստիկանությունն արդեն հետաքննում է լիկյոր և օղի արտադրող երկու գործարարների գործունեությունը, որոնք ոգելիցների մեջ սեռական անկարողությունը բուժող դեղամիջոց են ավելացրել (տեղեկացրել է TuruΘuΘu.ru-ն):

Լյուչժոու քաղաքի սննդամթերքի և դեղամիջոցների հանձնաժողովը տեղեկացրել է, որ երկու ալկոհոլային գործարաններում արտադրվող BΖijiu ըմպելիքի մեջ հայտնաբերվել է սիլդենաֆիլ, որը հայտնի է Վիագրա անունով:

Իրավապահները բռնագրավել են կասկածելի արտադրանքի 5357 շիշ, 1124 կգ մաքուր սպիրտ և «սիլդենաֆիլ» մակագրությամբ սպիտակ փոշու խմբաքանակ` ավելի քան 700 հազար յուան (մոտ 110 հազար դոլար) արժողությամբ:

Խմիչքը վաճառվել է որպես առողջարար և երկարակեցություն ապահովող սնունդ:

Սննդամթերքի անվտանգությունն անհաղթահարելի հիմնախնդիր է Չինաստանում, ինչը լրջորեն անհանգստացնում է հանրությանը: Հունիս ամսին պետական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ չինական մաքսակետերում հայտնաբերել են 3 միլիարդ յուան ($ 483 մլն ) արժողությամբ մաքսանենգ միս, որն արդեն նեխում է, իսկ դրանց մի մասը 40 տարվա վաղեմություն ունի:

2013-ին էլ չինական ոստիկանությունը վնասազերծել էր հանցավոր մի խմբի, որն առնետի և ուրիշ մանր կաթնասունների միս էր վաճառում` ոչխարի մսի անվան տակ:

Տերը չարասցե, որ նաև մեր գործարար ներկրողների ձեռքն ընկնի նման սննդա-մթերք...