Սրանք էլ պոռնկության օրինականացում են պահանջում


Միասեռականների հաղթարշավը քիչ է, հոգևոր ամայությունը` իբր ոչինչ, հիմա էլ սեքս-ինդուստրիայի լիամասշտաբ արշավ են սանձազերծում: Դրա պահանջներն էլ իրավապաշտպաններն են` AΗnesty InternΖtionΖl կազմակերպությունից: Թարգմանաբար` «Միջազգային ներում» հավակնոտ անունը կրող իրավապաշտպան այս կազմակերպությունը հայտարարել է, որ մտադիր է պայքարել` պոռնկությունն աշխարհում օրինականացնելու համար: Այլ խոսքով` նրանք գտնում են, որ պետք է պաշտպանվեն պոռնկուհիների իրավունքները, պետք է սեքս-ինդուստրիան լիովին ապաքրեականացվի: Ու տեսեք, թե ինչ ողբ է բարձրացրել ՄՆ-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շետին.

-Սեքս-աշխատողները աշխարհում ամենամեկուսացված խմբերից են, որոնք մեծամասամբ բախվում են ճնշումների, բռնությունների և վիրավորանքների ռիսկի հետ: Մեր շարժումը մտադիր է ուղի հարթել սեքս-աշխատողների համար:

ՄՆ-ի առաջարկը մեծ վեճեր և քննադատություն է հարուցել հատկապես կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների շրջանում: Նրանք համոզված են, որ այդ առաջարկը նույնն է, ինչ կավատության և պոռնկատների օրինականացումը: Իրավապաշտպանությամբ չզբաղվողները նույնպես դեմ են արտահայտվել պոռնկութ յան իրականացմանը. ChΖnge.org կայքում այս առնչությամբ տեղադրված հանրագրի տակ ստորագրել է 3,5 հազար մարդ:

Հավելենք, որ աշխարհի երկրների մեծ մասում պոռնկությամբ զբաղվելը համարվում է օրինախախտում կամ հանցանք: Փողով սեր վաճառելը առաջինը օրինականացվել է Դանիայում` 1999 թ.: Հետագայում` նաև Գերմանիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում, Հունաստանում, Ավստրիայում, Հունգարիայում ու Կանադայում:

AΗnesty InternΖtionΖl-ն էլ հասարակ կառույց չէ. Նոբելյան և մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի մրցանակների դափնեկիր է: Այն հիմնադրվել է 1961 թ.` Մեծ Բրիտանիայում (տեղեկացրել է MIR 24-ը):

Հետաքրքիր է, եթե այս իրավապաշտպաններից մեկին «մեծարեն» «պոռնիկ» դիմելաձևով, կշոյվի՞, թե՞ դատական ատյաններից կպահանջի պատժել իրեն վիրավորողին...