Փոքրիկ «Լաս-Վեգաս»` Ռիգայում


Խաղատների խնդրի համակարգված լուծումներ են որոնում, փաստորեն, հետխորհրդային շատ երկրներում: Ի տարբերություն Ռուսաստանի, որը երկրից իսպառ արտաքսեց ազարտային ժամանցավայրերը, Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը այլ տարբերակ է առաջարկել` բոլոր խաղատները կենտրոնացնել մայրաքաղաքի որևէ շրջանում: Նրա կարծիքով` Ռիգայում հարկավոր է «փոքրիկ Լաս-Վեգաս» ստեղծել, որը կգրավի նաև մեծաթիվ ռուսաստանցիների: - Ռիգայում խաղասրահները ցրված են ընդարձակ տարածքներում, իսկ խոշոր, բազմաֆունկցիոնալ և հրապուրիչ կենտրոն չկա,- ասել է վերջերս ընտրված քաղաքապետը: Կընդունվի՞ Ուշակովի այս առաջարկը և կդառնա՞ իրականություն` ցույց կտա ժամանակը: Բայց Լատվիայում զարգացում ապրող խաղային բիզնեսը չի կարող չուրախացնել նաև օտարերկրյա հյուրերին: