Ռադիոակտիվ աղբ


Մոսկվայի հարավում գտնվող թափոնների վերամշակման գործարան բերված աղբակույտում ռադիոակտիվ առարկաներ են գտնվել: Life-ru-ի տեղեկացմամբ` դրանից արձակվող ճառագայթումը 20 անգամ գերազանցել է թույլատրելի չափը: Վտանգավոր առարկաները հայտնաբերվել են` երբ աղբատար մեքենան մտել է գործարան. մուտքի մոտ միացել է ճառագայթման ազդանշանը: Աղբատարի պարունակության զննման ընթացքում սուպերմարկետի 2 տոպրակներում հայտնաբերվել են անհայտ նշանակության ու անհայտ ծագմամբ այդ առարկաները: Հետաքննությունը փորձում է պարզել, թե դրանք որտեղից կարող էին հայտնվել կենցաղային թափոնների համար նախատեսված բեռնարկղերում: Տեղեկացվել է, որ այդ աղբատարը տեղափոխել է Մարյինո, Օրեխովո-Բորիսովո և Բրատեևո շրջանների աղբահորերի պարունակությունը: