ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի դեսպանին


ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարսելա Նիկոդեմոսին: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրազիլական հարաբերություններն է°լ ավելի կամրապնդվեն և կընդգրկեն համագործակցության նոր ոլորտներ: Ընդգծելով Լատինական Ամերիկայի երկրների և մասնավորապես Բրազիլիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ պաշտպանական բնագավառում հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածությունը` Ս. Օհանյանն առաջարկել է կազմակերպել փորձագիտական խմբերի փոխայցելություն ներ: Նշվեց, որ պաշտպանական համագործակցության զարգացմանը մեծապես կնպաստի Բրազիլիայի ռազմական կցորդի հավատարմագրումը Հայաստանում: