«ԲԱՐԵՓՈԽՈ՞ՒՄ, ԱՐԴՅՈՔ» «Քանի կա մարդը, թատրոնը կլինի»


Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 27¬ն արտոնում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք…»£ Համամարդ կային այս իրավունքն հաճախ այնքան է չարչրկվում, որ աղավաղվում է£ Իհարկե, մարդիկ շա¯տ իրավունքներ ունեն, այդ թվում և` ինքնուրույն բեմադրություններ անելու, ներկայացում խաղալու, փող վաստակելու և… Մարդիկ նաև իրավունք ունեն զվարճանալու, բարձր արվեստի հետ շփվելու, անեկդոտ պատմել¬լսելու և… Սակայն մարդիկ չպետք է «ուղղորդեն», թե պետական բուհում ինչպես զարգացնել ուսանողների ճաշակը£ Վարդան Պետրոսյանի թատերական արվեստն իր տեսակի մեջ հետաքրքիր է, այլ հարց է, թե հեղինակն ինչպիսի գեղագիտական մոտեցումներով է կառուցում ներկայացումը£ Ոչ ոք իրավունք չունի տվյալ արվեստագետին «բան ասելու» մինչև այն պահը, երբ տաղանդավոր դերասանը եթերից առանց հակազդեցության հնչեցնում է «մեղադրանք ներ»£ Նման հարցերի քննարկումը ենթադրում է «բանավեճի» ֆորմատ, երբ այդ պահին արտահայտած կարծիքը հակառակ կողմից մեկնաբանվում է, և ոչ թե տվյալ պահին ասվածը մատուցվում է որպես բացարձակ ճշմարտություն£ Հետաքրքիր զրույցը, թատրոնի շուրջ արտահայտված տեսակետները միանգամից կորցնում են իրենց արժեքն ու հմայքը, երբ ընդհանրացումներն սկսում են դեղնել£ Ըստ էության, Վ. Պետրոսյանը սարսափելի բաներ չի ասել «Թատերականի ռեկտորը չի թողնում ուսանողներին նայել իմ ներկայացումները»-Վ. Պ.), պարզապես միտումն է վտանգավոր. փորձ է արվում («սթափեցնելու» այն պրոֆեսորներին, ովքեր բարձրագույն կրթությամբ դերասաններ ու ռեժիսորներ են պատրաստում£ Դիցուք, թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի որևէ կուրսի ղեկավար (ՎՈրՑպՐ ՍսՈրրՈ) թույլ չի տալիս իր ուսանողներին նայել մի բան, որը նրանց գեղարվեստական մտածողությունը ձևախեղում է: Թույլ չի տա այնքան ժամանակ, մինչև նրանց «ապահովագրի». թող դասական արվեստը յուրացնեն ու պատկերացնեն, որպեսզի դրա բազայի վրա կառուցեն իրենց նորարարություններն ու ավանգարդիզմը£ Լավ է անում. պետության առջև այդ երիտասարդների կրթության համար ինքն է պարտավորված£ Մտահոգությունը երևույթի դեմ է և ոչ թե անձի կամ անձանց£ Գալով Վարդան Պետրոսյանի, Հրանտ Թոխատյանի և այլոց հեղինակային ներկայացումներին` բոլորն էլ ծափահարության արժանի են£ Թատրոնի այս տեսակը ոչ մեկին չի կարող խանգարել, ավելին` լրացնում է մեր թատերական կյանքի բացերը£ Ինչևէ£ Այս անգամ թատրոնի հարցերի շուրջ կզրուցենք ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, այժմ կրկին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ հետ£ -Բարեփոխո՞ւմ, արդյոք, պարո°ն Շահվերդյան, երբ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական ազգային թատրոնը դադարեց գեղարվեստական ղեկավար ունենալ, մամուլը լայնորեն արձագանքեց£ Սա թողնենք հետևում£ Այսօր Դուք ի՞նչ կարծիք ունեք գեղ.ղեկավար ունենալ¬չունենալու մասին. խոսքը վերաբերում է նաև օպերային թատրոնին£ - Հաճախ կրկնվում է այն արտահայտությունը, որ թատրոնը երկրի փոքրիկ մոդելն է£ Երկիրը կարո՞ղ է առանց նախագահի լինել: Կարծում եմ` ո°չ£ - Դուք տարիներ շարունակ եղել եք Սունդուկյանի թատրոնի գեղ. ղեկավարը, երբևէ «վերևների» պատվեր կատարե՞լ եք£ - Ես տասներեք տարի ղեկավարել եմ Մայր թատրոնը, քսաներեք տարի էլ` Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնը£ Մարդիկ կարող է չհավատան, բայց ձեր ձևակերպած «վերևներից» երբեք կամք կամ պատվեր չի թելադրվել: Ինձ երբևէ չեն ասել` քաղաքական այս պատվերը կատարիր£ Ես չեմ կարող հիմա բացատրել, թե ինչպես է, որ չեն ասել: Անկեղծ` չեն ասել£ Երբ ես Վանաձորում էի թատրոն ղեկավարում` այլ բան էր, քանի որ խորհրդային իշխանությունները հետամուտ էին լինում, որ ամեն տարի թատրոնը հինգ նոր ներկայացում բեմադրեր£ Այդ հինգից մեկը պետք է լիներ հայ դասական, հայ ժամանակակից, ռուս դասական և… Ա°յ, այս «պարտադրանքները» կային, իսկ Մայր թատրոնը ղեկավարելու դեպքում` ո°չ£ Չնայած երկու¬երեք անգամ միջամտել են սրա կամ նրա պիեսը բեմադրելու համար, բայց դա պաշտոնապես չի եղել£ - Մարդիկ երկընտրանքի առջև են, շատերը չեն հասկանում` ազգային թատրոնը պետությանն է պետք, թե՞ ժողովրդին£ - Մարդիկ անհարկի չեն տարակուսում: Այսօր թատրոնը ամիսներով ներկայացումներ չի խաղում կամ ամսվա ընթացքում երկու¬երեք ներկայացում է խաղում, և ոչ ոք չի հարցնում` իսկ թատրոնն ինչո՞վ է զբաղված£ Մենք հարմարվել ենք այսօրվա իրականությանը և ինքներս ենք փակում թատրոնը£ Եթե այսպես շարունակվի, բնական է, որ հանդիսատեսը պետք է մոռանա թատրոնի շենքի դուռը կամ պետք է հիշի որպես շենք, որտեղ անցկացնում են տարբեր միջոցառումներ, հանդիսություններ և շոուներ£ Ցավալի է, որ քանի¯ գնում` ներկայացումները պակասում են: Եթե միջոցներ չձեռնարկվեն, ես ունեմ մտավախություն, որ Սունդուկյանի թատրոնը կծառայի ամեն ինչի£ Կստացվի այսպես` ամեն ինչ Սունդուկյանում կատարվում է, մեկ¬մեկ էլ, ինչպես ժողովուրդն է ասում, «թատրոն են խաղում»£ Մենք սկսել ենք բթացնել ժողովրդի թատերական հիշողությունը. սա ազգային աղետ է, ողբերգություն է£ Շատ հաճախ գոռում ենք` մեր թատրոնը երկհազարամյա պատմություն ունի, մենք այսպես ենք, մենք այնպես ենք, մշակութային ազգ ենք… Մշակութային ազգ լինելով` օրըստօրե ջարդում, փշրում և վերացնում ենք մեր իսկ մշակույթը£ Ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ մշակույթի նախարարությունը վերածվել է միջոցառումներ կազմակերպող նախարարության. սա ցավալի է, նաև` ամոթ£ - Մշակույթի նախարարությանը հանգիստ թողնենք£ Պարոն Շահվերդյան, երբ Դուք թատրոնի գեղ. ղեկավարն էիք, հաճախ նույն Մշակույթի նախարարությունից, տարբեր իշխանավորներից լսում էինք, մամուլից տեղեկանում էինք, որ Դուք մեծ գործ եք արել, Սունդուկյանի թատրոնը փրկել եք, և այն, ինչպես փյունիկ վեր է հառել մոխիրներից£ Ի՞նչ պատահեց£ - Ուզեն, թե չուզեն այդ փաստը չեն կարող չնշել£ Սունդուկյանի թատրոնի հետ ես ոչ միայն կապված եմ եղել, այլ այն եղել է իմ օրրանը£ Յոթերորդ դասարանից£ Թատերական ինստիտուտում ուսումնառությանս տարիներին երջանկություն եմ ունեցել շփվել Վարդան Աճեմյանի հետ. ես նրա սանն էի, բայց ոչ «օրինական», որովհետև սովորում էի Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում£ Այնպես ստացվեց, որ երրորդ կուրսում Աճեմյանը տեսավ իմ աշխատանքներից մեկը, և դրանից հետո սկսվեց մեր ստեղծագործական բարեկամությունը` ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությամբ£ Սունդուկյանի թատրոնը միշտ էլ եղել է իմ երազանքների թատրոնը, իսկ այն տարիներին, երբ ինձ առաջարկեցին գեղ. ղեկավարի պաշտոնը` թատրոնն արդեն գտնվում էր լուծարման շեմին£ Շատ չխոսենք այս մասին: Այո°, թատրոնը կենդանություն ձեռք բերեց և դա, ես շատ եմ ասել, միայն իմ շնորհքը չէր, նաև այս թատրոնի հավատարիմ ստեղծագործողների շնորհքն էր, ովքեր համախմբվեցին իմ շուրջ, ու մենք այդ ամենն իրականացրինք£ Իսկ թե հետո ի՞նչ պատահեց, ինչո՞ւ պատահեց… Գիտեք, ես լավ հիշում եմ. անցյալ տարի, երբ ես արձակուրդում էի և մեկնելու էի Միացյալ Նահանգներ, մի օր առաջ ինձ կանչեցին ու հայտնեցին այդ մասին£ Կգա ժամանակը, և բոլոր պատճառները կբացահայտվեն, ջրի երես դուրս կգան ու շատերը գուցե կամաչեն… Մի խոսքով£ Թատրոնները չպետք է գնան անղեկ ղեկավարման. օպերային թատրոնի օրինակով, այս թատրոնի օրինակով. սա ոչ թե անհեթեթություն է, այլ հանցագործություն է£ - Հուսանք` սա նախադեպային չի լինի: Եթե «լուծվել է» Վահե Շահվերդյանի կամ Գեղամ Գրիգորյանի հարցը, գոնե հասկանալի է£ Հիմա, երբ Ձեզ ասել են` շնորհակալութ յուն, այլևս պետք չէ գեղ. ղեկավարի Ձեր ծառայությունը` հասկացանք£ Դուք զրույցի սկզբում պատկերավոր համեմատություն արեցիք ու, փաստորեն, պարտադիր եք համարում գեղ. ղեկավարի հաստիքը£ Ո՞վ կարող է լինել այդ արվեստագետը£ - Չեմ կարող այդպիսի մի անուն ասել: Գիտե՞ք ինչու, որովհետև պետք է այդ անձն իր անցյալ կենսագրությամբ ապացուցած լինի, որ արժանի է£ Իհարկե, կան մարդիկ, ովքեր լավ բեմադրություններ են արել, ոչ երկար ժամանակ աշխատել են գեղ. ղեկավար, բայց մի բան է լավ ներկայացում բեմադրելը, մեկ ուրիշ բան է լավ ներկայացում բեմադրելով հանդերձ ղեկավար լինելը£ Հիմա այդպիսի անուն չեմ կարող ասել, չեմ կարող ասել նաև այն պատճառով, որ շատ եմ վախենում սխալվելուց£ Ինչո՞ւ չէ, ես ունեմ գործընկերներ, ովքեր տաղանդաշատ են, հարգելի մարդիկ են, բայց միևնույն է, ինձ վրա այդ պատասխանատվությունը չեմ կարող վերցնել: Կյանքը ցույց կտա£ - Իսկ ինչո՞ւ էին քննադատում Ձեզ, երբ մեծարման երեկոներ էիք կազմակերպում մեր թատերական կյանքում վաստակ ունեցող դերասան-դերասանուհիների պատվին. հիշում եմ Հեղինե Հովհաննիսյանին, Մարգո Մուրադյանին, Գալյա Նովենցին, Երվանդ Ղազանչյանին, Սոս Սարգսյանին և ուրիշ շատերին նվիրված երեկոները£ - Թող ժողովուրդը լինի քննադատ£ Առանց հիշողության մարդը դատապարտված է կործանման և մահվան£ - Պարոն Շահվերդյան, Ձեր սեղանին դրված թերթից կռահում եմ, որ «Բարեփոխո՞ւմ, արդյոք» մեր խորագրի նախորդ հրապարակմանը ծանոթ եք£ - Այո°£ Եվ զարմանալի է, որ հարգարժան պարոն Մանարյանը այդ կարծիքն ունի£ Անցած տասներեք տարիների ընթացքում Սունդուկյանի թատրոնում, բացի Վահե Շահվերդյանից, բեմադրություններ են արել նույն Երվանդ Մանարյանը, Գրիգոր Մկրտչյանը, Ֆրանսիայից ժամանած բեմադրիչներ, Հրաչյա Ղազարյանը, Տիգրան Գասպարյանը, Աիդա Հովհաննիսյանը, Արմեն Էլբակյանը ու էլի շատերը£ Եվ այդ տարիներին բեմադրված 34-36 գործերից ընդամենը 13-14¬ն եմ ես բեմադրել, մյուս ներկայացումները բեմադրել են ուրիշ ռեժիսորներ` մեր հանրապետության լավագույն ուժերը£ Ի՞նչ միանմանության մասին կարող է խոսք լինել£ Կարծում եմ, պարոն Մանարյանն այս դեպքում սխալվում է£ Ավելին. ես երբեք չեմ օգտվել գլխավոր ռեիժիսորի իմ պարտականություններից ու իրավունքներից, որպեսզի «խմբագրեմ» որևէ մեկի բեմադրությունը, ո°չ£ Լավագույն դեպքում նստել եմ դահլիճում և բանավոր խորհուրդներ եմ տվել£ - Թատրոնի դարն անցե՞լ է£ - Ո°չ£ Դա նույն բանն է, եթե ասեմ` մարդկության վերջն է£ Գիտե՞ք ինչ` թատրոնն ամենուր է, ամեն քայլափոխի£ Հիմա էլ թատրոն է` Դուք հանդիսատես եք, ես` դերասան£ Քանի կա մարդը, թատրոնը կլինի£ Ո°չ, երբեք թատրոնի դարը չի անցնի£ Աղասի ՀԱԿՈԲՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. -Ուղիղ 1 տարի առաջ Մայր թատրոնում «վերևների» նախաձեռնությամբ հանպատրաստից սկսված «բարեփոխումներն» առայժմ որևէ դրական տեղաշարժ չեն արձանագրել: Հազվադեպ բեմական կյանքի արժանացող աղքատացած խաղացանկում ամենաուշագրավը դարձյալ Վահե Շահվերդյանի բեմադրություններն են մնում: Հանդիսատեսի երախտագիտությունն ենք հայտնում մեծարգո թատերաշինարարին և, օգտվելով բարեպատեհ առիթից, տոկունություն և քաջառողջություն մաղթում` ի սրտե շնորհավորելով վարպետին այսօր լրացող ծննդյան տարեդարձի առթիվ: