ԲԱՆԱԼԻՆ ԿԱՐԾԵՍ ԹԵ ԿԱ


Երկու հետաքրքիր իրողություն նախորդ շաբաթ առնվազն անուշադրության մատնվեց£ Մինչդեռ դրանց համադրումն անխուսափելիորեն բազմապատկում է մեր հոգսերը և խորհելու հերթական առիթը տալիս£ Նախ հայտնի դարձավ, որ հաջորդ տարեվերջին հերթական մարդահամարն է անցկացվելու, ինչի համար թվում է, թե մտահոգվել չարժե... Եթե չասենք` որ գործընթացն ու արդյունքները մինչև անգամ չափազանց հետաքրքիր են£ Մինչդեռ տեղի ունենալիքի վրա «սառը ջուր է լցնում» ՄԱԿ¬ի գրեթե միաժամանակ հրապարակված կանխատեսումը` հանրապետության ժողովրդագրական վիճակի վերաբերյալ, ըստ որի` առաջիկայում ևս 250-300 հազար մարդ ամենայն հավանականությամբ հեռանալու է Հայաստանից£ Ստացվում է, որ եթե այս չարագուշակ ենթադրությունն իրականություն դառնա, ապա մարդահամարի արդյունքներն է°լ ավելի մտահոգիչ են դառնալու£ Ի վերջո, այստեղ արտացոլվելու են ոչ միայն քոչարյանական ժամանակների արտագաղթի հուժկու և աննախադեպ ալիքի, այլ նաև հանրապետությանը պատուհասած ու նոր¬նոր հաղթահարվող ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները£ Ու անկախ այն բանից, թե նման կանխատեսում ՄԱԿ¬ն է անում, թե մեկ այլ կառույց, նախքան այդ գնահատականներն էլ դժվար չէր կանխատեսել, որ ճգնաժամն անխուսափելիորեն անդրադառնալու է նաև ժողովրդագրական հարափոփոխ պատկերի վրա նույնպես£ Այսքանով հանդերձ` 2011¬ի հոկտեմբերը բոլորովին էլ այն վերջնակետը չէ, որով արժե և կարելի է առաջնորդվել£ Նույնքան պարզ է, որ դեռ ժամանակ ու հնարավորություն կա` գույներն ավելի չմռայլելու ուղղությամբ որոշակի քայլեր իրականացնելու£ Եթե ավելի պարզ ասենք, ապա միանգամայն հնարավոր է նշված 250-300 հազար (իսկ միգուցե ավելի քիչ թվով) արտագաղթել պատրաստվող մեր հայրենակիցներին Հանրապետությունը լքելու մտքից հեռու պահել£ Ուստիև, եթե գոյություն ունեն պայմանները` նման ծայրահեղ քայլի մղող առիթները, ուրեմն պատճառների հաղթահարման մասին է պետք մտածել£ Եվ այստեղ իբրև հարցերի հարց նորից է ծառանում գործազրկության հիմնախնդիրը, որի աճող տոկոսներն ուղղակիորեն նպաստում են այլուր աշխատանք որոնելու տրամադրությունների աճին£ Եթե պնդենք, որ ստեղծված իրավիճակը մեղմելու ուղղությամբ ոչինչ չի արվում, միգուցե սխալված կլինենք£ Բայց սա այն դեպքն է, երբ անելիքը` խիստ առարկայական, արդյունքն էլ շոշափելի ու հեռանկարային պետք է լինի... Նույն ՄԱԿ¬ի հեռակա դիտարկումներով` հայրենի հողը գրեթե անմշակ է£ Մինչդեռ նաև միրգ ու բանջարեղեն ներմուծող հայոց աշխարհում բնակչությունը ոչ թե մեկեն ծույլ է դարձել, այլ հողագործությամբ զբաղվելու պայմաններն են անբարենպաստ£ Այստեղ նույնպես հետզհետե ձև°ավորվող մենաշնորհներն արդեն իսկ հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ հողամշակությունը ոչ միայն եկամտաբեր չէ, այլև մեծամասամբ կամ շատ հաճախ զգալի նյութական կորուստներ պատճառող աշխատանք£ Դե, իսկ հողագործն էլ խուսափում է չարդարացված ռիսկերից£ Մինչդեռ եթե պայմանները փոքր¬ինչ նպաստավոր լինեին, հաճելիորեն դժվար կլիներ հաշվել, թե գյուղատնտեսությունը քանի տասնյակ հազար մարդու զբաղվածության խնդիր կլուծեր£ Առավել ևս, որ նույն ՄԱԿ¬ի տվյալներով, և նույնիսկ անզեն աչքով էլ տեսանելի ու պարզ է, որ արտագաղթելու ամենանկատելի տրամադրությունները հատկապես հանրապետության մարզերում են գերիշխում£ Այնպես որ, կարելի է պնդել, թե հիմնախնդրի լուծման բանալին գտնված է£ Ընդ որում` վաղուց£ Հարկավոր է միայն այն գործի դնել, Եվ ՄԱԿ¬ի, թե այլ կառույցի մատhանշման կարիքը բոլորովին էլ չկա` մեկ անգամ ևս գիտակցելու, թե ինչ և ինչպես կարելի է անել մեր ներքին խնդիրները լուծման հարթություն տեղափոխելու համար£ Պարզապես, սա էլ է այն դեպքերից, երբ խոսքին կոնկրետ անելիքը պետք է փոխարինի£