ՈՉ ԱՅՆՔԱՆ` ՉԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՔԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐՆ ԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ


Պետեկամուտների կոմիտեի ու նրա ղեկավարի շուրջ շարունակվող լարումը ինչ¬որ առումով մինչև անգամ ցանկալի կարելի է համարել£ Իհարկե, բոլորովին ուրախալի չէ, որ երկրի հարկահավաք կառույցը դժվարին ժամանակներ է ապրում, սակայն միաժամանակ ակնհայտ ու անվիճելի է, որ այս համակարգը հասել է այն եզրին, որից այն կողմ ճանապարհ ու հետևաբար նաև կորցնելու ոչինչ այլևս չկա… Եվ խնդիրը նույնիսկ գլխավոր հարկահավաքի անձի շուրջ չէ (թեև Գագիկ Խաչատրյանը վաղուց հրաժարական պետք է տված լիներ). ամենից առաջ ու ավելի քան երբևէ ակնհայտ է դարձել, որ հարկայինի շուրջ թափ առնող պահանջատիրությունը մեծ հավանականությամբ արդյունավետ ելք է ունենալու£ Ընդ որում, կծիկն սկսել է քանդվել ամենախճճված հատվածից£ Այսպես, ամենաբարձր մակարդակով, ու արդեն ոչ միայն քարոզչական նկատառումներով, բոլորովին վերջերս այս կառույցին վերստին առաջարկվեց «խելքի գալ» կամ այլ կերպ ասած` լիարժեքորեն զբաղվել այն գործով, ինչի համար վերջինիս հարյուրավոր աշխատակիցներ պետական միջոցներից ոչ այնքան համեստ աշխատավարձեր են ստանում£ Ու թեև քիչ հավանական էր, բայց նշված պահանջներին հարկայինն սկսեց անսպասելիորեն (՞) դիմադրել` ընթացիկ տարվա համար պլանների գերակատարման վերաբերյալ իրար հետևից վիճակագրական տվյալներ հրապարակելով ու դրանով իսկ փորձելով հավատացնել, թե իրենք լավ էլ աշխատում են ու միջամտելու, խորհուրդներ տալու անհրաժեշ տություն ամենևին էլ չկա£ Ինչ կարելի է ենթադրել հարկահավաք կառույցի այսօրինակ փորձերից£ Փաստորեն, համակարգում ձևավորվել է նոր... համակարգ, ինչի առողջացումն այս պահին անհնարին լինելու չափ դժվար է£ Իսկ փտածության նման աստիճանն առավել, քան որևէ այլ պարագայում, միայն շրջակայքը նեխահոտով լցնելով չի սահմանափակվելու և տվյալ օղակի կիսախափան վիճակն անխուսափելիորեն խորանալու և նորանոր ընդգրկումներ է ունենալու£ Հետևաբար գործադիրի գերխնդիրը ոչ այնքան ավանդական ռեֆորմների, այլ ամենաուղղակի վիրահատական միջամտության պարագայում միայն կարող է արդյունավետ ու հաջող ելք արձանագրել£ Եթե ընդունենք և վստահենք մուտքերը գերակատարելու վերաբերյալ հարկայինի հրամցրած վիճակագրությանը, ապա հենց այստեղ էլ առաջ է գալու ավանդական ու առայժմ անփոփոխ հարցադրումը` նման առաջընթաց հատկապես ո՞ւմ հաշվին է ապահովվել£ Այս «գլուխկոտրուկի» շուրջ մտմտալիս էլ բոլորիս մտապատկերում նույնքան անսպասելիորեն երևակվելու է օլիգարխիան£ Այսինքն, հավանական է, որ ՊԵԿ¬ն իսկապես հավաքագրվող գումարների աճ է արձանագրել, բայց նույնքան հավանական է, որ դա տեղի է ունեցել առավելապես գոյություն քարշ տվող մանր ու միջին բիզնեսի հաշվին£ Իրականում գործադիրից հնչող հորդորները Գագիկ Խաչատրյանը սխալ չի ընկալել, սակայն ստացվում է այնպես, որ իրավիճակը շրջելուն ծառայելիք այլ սուբյեկտներ վերջինս դարձյալ աչքի առաջ չի ունեցել, և խոշորների մեծությունը լավ էլ նկատելով` նրանց հետ հարաբերվելու փոփոխված եղանակներ ՊԵԿ¬ն այդպես էլ չի գտել£ Մինչդեռ, եթե խոսքը կամ գործը փոքր ու միջին բիզնեսին միայն վերաբերեր, ապա որքան էլ վերջիններիս բարգավաճման ու գործունեության բարենպաստ պայմանների մասին խոսվի ու գործնականում տեսանելի ոչինչ այդպես էլ չնկատվի, ապա գոնե պատժիչ մեքենան կիրառելու հարցում որոշակի մեղմություն այսքանով հանդերձ դժվար է չնկատել... Սակայն տվյալ դեպքում ավելի ցցուն ու ակնհայտ է, որ այսպես թե այնպես` օլիգարխիան խուսափում է «կուլակաթափ» լինելուց, իսկ ՊԵԿ¬ը չի համարձակվում որոշակի քայլերի գնալ` շարունակելով ցույց տալ, թե գոհանում է ստացվող խորհրդանշական հարկաչափերից£ Այս առումով առաջընթացն իհարկե պատահականություն կլինի, քանի դեռ, ինչպես վերևում նշեցինք, հարկայինի վերաբերմունքը խոշոր հորջորջվող հարկատուների հանդեպ կտրուկ վերանայումների չենթարկվի£ Իսկ օլիգարխիան լավ է հասկանում, որ բյուջեին հատկացվելիքը, միևնույն է` խոշորների հազարյակում իր բաժին հորիզոնականն ապահովելու է£ Արդյունքում` հավելյալ ոչինչ չի արվում£ Հայրենի օլիգարխների տրամաբանությամբ` եթե իրենք ավելի շատ հարկեր վճարեն, մուծեն, ապա շատ չանցած իրենց գործերը կսկսեն վատանալ£ Այսինքն, ստվերային-շրջանցվող եկամուտը եթե իր հասցեով` դեպի պետբյուջե հոսի, դա միանշանակորեն օլիգոպոլիաների «աղքատացման», հին ու նոր եկամուտների զգալի անհամամասնության կհանգեցնի£ Մինչդեռ հասարակության այս հատվածը սովոր է և սիրում է ուժի ու զոռբայության դիրքերից նայել ցանկացած հարցի, և այս պարագայում անվերապահորեն կարելի է ասել, որ խոշորները դիմակայելու են «մինչև վերջին փամփուշտը»£ Այնպես որ, վերջիններիս հանդեպ մեղմ վերաբերմունքի կտրուկ վերանայման անհրաժեշտությունը հենց սրանով կարելի է պայմանավորել£ Օլիգարխիան սովորել է (եթե չասենք` հոգեբանական գիծ է դարձել) թե° շքեղ ապրելուն, թե° խորհրդանշական հարկեր մուծելուն£ Եվ հարցն այն է, որ պարտաճանաչ հարկատու դառնալով` որքան էլ նրանց շքեղ ապրուստը չի տուժելու, բայց հոգեբանական արգելքն առայժմ խանգարում է կարծրատիպի հաղթահարմանը£ Դիցուք, եթե նրանք նույնիսկ որոշում են բարեգործություն անել, ապա բառի ամենալավ իմաստով «թիրախը» ոչ այնքան դրա հասցեատերերն են, ոչ այնքան թեկուզև թափանցիկ քաղաքական շահախնդրությունն է, այլ հնարավորությունների, ուժի ցուցադրման առիթը լավագույնս օգտագործած լինելու միտումը£ Իսկ շքեղ ավտոմեքենաները, թիկնազորը, մնացած ամեն ինչն ընդամենը տեղի ունենալիքի դեկորատիվ, բայց երևույթին համ ու հոտ (՞) հաղորդող միջոցներն են£ Ուստիև այդ ամենը ոչ այլ ինչ է, քան այս խավի հզորության բարդույթն ամուր պահող ու առիթից առիթ վերահաստատող միջոց£ Բայց մյուս կողմից էլ ոչ այնքան առատաձեռն մեր մեծահարուստներն առանց վարանելու հսկայական միջոցներ են վատնում երկրորդական, եթե չասենք ավելորդ շքեղության վրա, և այս մարդկանց համոզել, թե հարկեր մուծելն այդ ամենից ավելի կարևոր է, կարող է փոքր¬ինչ բարդ թվալ£ Հետևաբար խնդիրը միայն արտաքուստ է գործնական ու դրանով իսկ` միայն տեսանելի հարթության վրա դիտարկվելի£ Ինչ խոսք, անվերապահորեն և գրեթե ցանկացած գնով օրենքի ճնշումը պետք է բազմապատկվի, ու դրանով իսկ հայրենի տնտեսության լիարժեք առողջացման հեռանկարը երաշխավորվի£ Սակայն նման հանգուցալուծման կամ հնարավոր չի լինի հասնել, կամ էլ մասնակի արդյունքներով ու շատ դանդաղ կհանգենք, եթե վաղուց ձևավորված ավանդական կարծրատիպերն անփոփոխ մնան£ Այնպես որ, հայրենի օլիգարխիան նախ պետք է ամենազորության ու անպատժելիության բարդույթը թոթափի, ինչից հետո թվացյալ գերխնդիրներն արդեն ինքնաբերաբար կլուծվեն£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ