Արհամարհելո՞վ Ռուսաստանին


Մոսկվայում մայիսիննյան հաղթանակի հոբելյանին Բարաք Օբամայի չմասնակցելը շատերը համարում են նշանակալի բացթողում` ռուս¬ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ճանապարհին£ Այդ հնարավորությունը շրջանցելու պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն ամերիկյան մամուլում այդ առնչությամբ որոշակի տագնապներ են կանխատեսում£ The National Interest պարբերականի հրապարակումներից մեկը հենց այդ մասին է£ Հրապարակումը, որի հեղինակը Նիքսոնի կենտրոնի գործադիր տնօրեն և նշյալ ամսագրի համահրատարակիչ Պոլ Ժ. Սինդերսն է, տպագրվում է մասնակի կրճատումներով£ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի զորքերի հետ Գերմանիայում տեղակայված ամերիկյան 75 զինվոր շքերթին ուղարկելը ճիշտ քայլ էր` որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամերիկա-խորհրդային համագործակցության հզոր խոհրդանիշ և որպես փորձ` վերականգնելու Ամերիկայի կապերը Ռուսաստանի ու ռուսների հետ, ովքեր նախկինի պես կարծում են, թե Մոսկվան է վիթխարի դեր կատարել` Հիտլերի պարտության հարցում£ Այդուհանդերձ` մյուս երկրների վերաբերմունքը նշանակալիորեն ստվերեցին ԱՄՆ¬ի դերն այդ միջոցառումում£ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությունը հոբելյանական շքերթին` առանց գերմանացի զինվորների, հավանաբար ամենամեծ քայլն էր, որ ցուցադրեց, թե որքան են հեռուն գնացել Մոսկվայի ու Բեռլինի հարաբերությունները` ինչպես 1945, այնպես էլ 1989 թվականից հետո£ Բայց նաև Մերկելի մասնակցությունը անհամեմատելի է լեհ զինվորների հետ մեկտեղ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու ներկայության հետ` հաշվի առնելով հատկապես այն փաստը, որ վերջինս Մոսկվայում էր բացառապես նախագահ Լեխ Կաչինսկու ողբերգական մահվան պատճառով£ Չինաստանի նախագահ Խու Ցզինտաոյի այցը նույնպես հագեցած էր խորհրդանշանակությամբ, թեև դա ավելի շատ ապագային, քան անցյալին է վերաբերում. հաղթանակի նվաճման գործում Պեկինը նվազագույն դերակատարում է ունեցել` այդ օրը նշելով Եվրոպայում£ Խուն հասկացնել տվեց, որ որոշակի սահմաններում` Ռուսաստանի գերակայությունները նաև իրենն են, և Չինաստանը հարգում է դրանք£ Իր բացակայությամբ նախագահ Օբաման ակնհայտորեն անթաքույց անտարբերություն ցուցադրեց Մոսկվայի գերակայությունների հանդեպ, ինչն ավելի շատ ռուսների պարսավանքը հարուցեց£ Ռուսները հրաշալիորեն կարող էին հասկանալ, թե ինչու բրիտանացի վարչապետ Գորդոն Բրաունը չէր կարող Մոսկվա թռչել£ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նույնպես ճգնաժամի հետ գործ ուներ. այդ պահին վտանգված էր եվրոն, իսկ եվրոպական առաջնորդները տրիլիոն դոլար արժողությամբ ֆինանսական օգնության բանակցություններ էին վարում` եվրոպական արժույթը փրկելու համար£ Ընդհակառակը, Բարաք Օբամայի օրացանկում հանգստյան այդ օրերին միայն 1 միջոցառում կար` ողջույնի ուղերձ, որը միանշանակ կարելի էր հաջորդ օրվան փոխադրել£ Եթե նա մեկներ Մոսկվա, հենց ինքը, այլ ոչ թե Մերկելը կամ Խուն, կհայտնվեր ուշադրության կենտրոնում և Ռուսաստանի վրա մեծ տպավորություն կներգործեր£ Ուրեմն ինչո՞ւ նախագահ Օբաման տանը մնաց` երբ հստակ էր, որ նա կարող է Մոսկվա գնա£ Հավանաբար` նրա վարչախումբը չհասկացավ, թե ինչպիսի հսկայական հնարավորություն է կորցնում£ Սակայն դա էլ քիչ հավանական է, որովհետև վարչախմբում Ռուսաստանը լավ իմացող բավականաչափ անձինք կան, որ պետք է գիտակցեին նման քայլի հետևանքները£ Ավելի հավանական է, որ այդ որոշումը ինչ¬որ հաշվարկների արդյունք էր£ Դիցուք` ամերիկյան ներքաղաքական կյանքում ոմանք կարող էին նրան քննադատել Ռուսաստանին «քծնելու» մեջ£ Վարչախումբը չափազանց զգայունություն ցուցաբերեց նաև հնարավոր այն մեղադրանքների հանդեպ, որոնք կարող էին հնչել Եվրոպայում հակահրթիռային համակարգեր զարգացնելու ռուսական ծրագրերի համար£ Սակայն Նախագահն ու նրա վարչախումբը կարծես չեն հասկանում, որ նման քննադատություն հնչելու է ցանկացած պարագայում£ Այսպես թե այնպես` Մոսկվայի հետ համագործակցության համար քննադատությունից խույս տալ հնարավոր չէ, այլ հարկավոր է ի ցույց դնել այդ ջանքերն արդարացնող արդյունքները£ …Ռիչարդ Նիքսոնը մի առիթով ասել է. «Եթե դուք պատրաստվում եք հակասական ինչ¬որ բան անել` գնացեք մինչև վերջ, կեսից կանգ մի առեք, որովհետև դրա համար ձեզ քննադատելու են` ցանկացած պարագայում»£ Նախագահ Օբաման կարող էր օգուտ քաղել այս իմաստնությունից£