ՄԻ ՔԱՆԻ ՎԱՅՐԿՅԱՆ ՄԵՆՔ ԷԼ ԷԻՆՔ ԶԻՆՎՈՐ


Հրադադարի 16-ամյա տարելիցի կապակցությամբ ԼՂՀ ՊՆ¬ն հնարավորություն էր ընձեռել Հայաստանի և Արցախի լրագրողներին` այցելել ԼՂՀ ՊՆ զորամասեր, կրակադաշտեր և շփման գիծ 16 տարի առաջ մայիսի 12-ն ամրագրվեց որպես Արցախյան գոյապայքարում հրադադարի պայմանագրի կնքման օր£ Եվ ճիշտ այդքան ժամանակ հայ¬ադրբեջանական շփման գծում պաշտոնապես զինադադար է£ 16 տարի կողմերը բանակցում են. անցած տարիների ընթացքում շատ ջրեր են հոսել, ու բոլորիս համար հստակ է դարձել, որ Արցախը երբեք չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմի մեջ£ Չնայած մերթ ընդ մերթ Ադրբեջանը սպառնում է պատերազմով, սակայն լավ գիտակցում է, որ ժամանակին իր կողմից պարտադրված պատերազմում մի անգամ պարտվել է և «ձեռք ու ոտք ընկած» հրադադարի պայմանագիր է կնքել£ Այսօր նրանք հրադադարի ռեժիմի խախտումներ են թույլ տալիս, իսկ մեր կողմը հարկ եղած դեպքում պատասխանում է£ Տպավորությունն այնպիսին է, թե Ադրբեջանում հրադադարին պատմական կարևորություն չեն տալիս, այնինչ դա նրանց համար իսկական ձեռքբերում էր. 1994 թվականին հայկական ուժերը կարող էին վերահսկողության տակ առնել Գանձակը (Կիրովաբադ), Ժդանովի շրջանը... և, ընդհանրապես, ի զորու էին մինչև Կասպիցի ափերն առաջանալ£ Ի տարբերություն Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարևորում է խաղաղությունը և վճռական է` պատմական հայրենիքում ապրելու ու բարգավաճելու իր բացարձակ իրավունքի նկատմամբ£ ԼՂՀ ՊՆ Ռազմահայրենասիրական դաստիարակչության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Շահեն Այդինյանի ուղեկցությամբ այցելեցինք նաև գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամաս£ Արդեն ավելորդ է անդրադառնալ զորամասերի կոկիկ ու մաքուր արտաքինին, զինվորների հարմարավետ կենցաղին, ժամանցին, հագ ու կապին, սննդակարգին£ Այդ ամենն արդեն վաղուց հետևում մնացած խնդիրներ են£ Ուշագրավ էին զորանոցներում մոնտաժված իրավաբանական անկյունները, որտեղ մանրամասն շարադրված էին զինվորների իրավունքները, կանոնադրական փոխհարաբերությունները... Զորանոցներում բացի հանգստի, ժամանցի սենյակներից` առանձնացված էին հատուկ ծխարաններ£ Զորամաս մեր այցելությունն արտասովոր չէր. բոլորը զբաղված էին իրենց առօրյայով` պլանային վարժանքներ, վերակարգ, մարտական ծառայություն£ Վարժահրապարակում վաշտերը ձեռնամարտի հնարքներ էին կատարում, քիչ այն կողմ նորակոչիկները սովորում էին առաջին քայլերը£ Ամեն պահ զգացվում էր հրամանատարության հոգատարությունն ու իրենց գործին նվիրվածությունը£ Զորամասի հրամանատարը` գնդապետ Ա. Գրիգորյանը, հատուկ ընդգծեց, որ կենցաղային շատ աշխատանքներ կատարում են ոչ զինվորականները, որպեսզի բացառվի զինվորի արժանապատվութ յունը նսեմացնող որևէ գործոն£ Այսօր զորամասերը բերվել են տիպային վիճակի և դրանցից յուրաքանչյուրում առկա են ռազմական գործի բոլոր տարրերն ու անհրաժեշտությունները£ Մեր այցելած զորամասում հսկայական տարածքների վրա կառուցված էին արգելագոտիներ ու մարտական հերթապահության ուսումնական ավաններ£ Առաջներում այդպիսիք չեն եղել. դրանք կառուցվել են ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ¬լեյտենանտ Սեյրան Օհանյանի նախագծերով£ Մարտական հերթապահության ավանում դիտակետերի, կացարանների մոդելների, զինատեսակների գործածության համար կրակաճեղ քերի (զենիթային, նռնականետային, գնդացրային...) առկայությունը բարձրացրել է մարտական հերթապահության արդյունավետությունը` նվազեցնելով զոհերի թիվը£ Գնդապետ Գրիգորյանի զորամասից դրական լիցքեր ստանալով` մեկնեցինք «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ հետևակային զորքերը կատարում էին ուսումնամարտական վարժանք ներ£ Կենտրոնում պատրաստում են տանկային մասնագետներ, իսկ մարտավարական դաշտում կազմակերպում տանկերի ու հետևակ մարտական մեքենաների (ՀՄՄ) վարժանքները£ Կենտրոնի տանկահրաձգարանում հետաքրքիր էր ուսումնամարտական առաջադրանքի կատարմանը հետևելը. սահմանված ժամանակահատվածում մոտոհրաձգային զորքերի վաշտը կատարեց հանձնարա րությունը և ոչնչացրեց պայմանական հակառակորդի օբյեկտները£ Կրակադաշտը հագեցած է բոլոր անհրաժեշտ միջոցներով, որոնք հնարավոր են դարձնում ամբողջական պատկերացում ունենալ ստուգողական վարժանքների մասին£ Կենտրոնի մեկ ուրիշ հատվածում զինվորները կատարում էին պլանային մեկ այլ վարժանք` հարձակում հակառակորդի բազայի վրա, կենդանի ուժի և օբյեկտների ոչնչացում£ Մի խոսքով` «Ասպարեզ» ուսումնական կենտրոնի տարբեր մասերում զինվորական առօրյայի վարժանքներ էին£ Մենք հաճույքով բոլորի մոտ կանգ կառնեինք, սակայն պետք էր տեղավորվել ժամանակի մեջ, ուստի հետախուզական վաշտի ցուցադրական ելույթը մեծ հետաքրքրությամբ նայելուց հետո` խմբերի բաժանվելով ուղևորվեցինք տարբեր պաշտպանական շրջանների դիրքեր£ Այնպես ստացվեց, որ «Ասպարեզում» գտնվող ԼՂՀ Պաշտպանության նախարարը (աչքի ընկած զինծառայողներին խրախուսական պարգևների էր արժանացնում) շրջայց կատարեց մեր խմբին «բաժին հասած» դիրքերում£ Անկեղծ ասած ես զարմացած էի` հենակետերը տեսնելով այդքան ամրացված, ինժեներական հիմնավոր լուծումներով ու անհրաժեշտ ցանկացած միջոցներով£ Չնայած պետք է չզարմանալ (իմ տեսած դիրքերը տասը տարի առաջ էին), որովհետև օր օրի, ժամ առ ժամ Հայկական բանակը կատարելագործվում ու զարգացնում է ռազմական միտքը£ Դիրքում մարտական ծառայություն իրականացնող զինվորները զենք ու զրահով ձիգ ողջունեցին, ապա «Ազատ» հրամանից հետո զրույցի բռնվեցինք, իսկ դիտակետում կանգնած զինվորն անգամ աչքերը չէր թարթում. հսկում էր իր հայրենիքի սահմանը£ Նախարարին ամեն ինչ կարելի է (խոսքը ռազմական գործի մասին է). նա դիտակետում զբաղեցրեց զինվորի տեղը և դարձավ զինվոր, իսկ երբ մի քանի վայրկյանով յուրաքանչյուրիս ընձեռվեց այդպիսի հնարավորություն` հպարտության մեծ զգացումով հեռացանք դիտակետից. մի քանի վայրկյանով մենք էլ էինք զինվոր£ Իմ պատկերացումից դուրս էր դիրքերում տեսնել հանգստի կացարան, ծաղկանոց, ծխարան, հոգևոր պահանջի անկյուն... Պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանից թույլտվություն խնդրեցի ու «խուզարկեցի» դիրքի սննդի պահեստը և հայտնաբերեցի յոթ տեսակի պահածոներ` միս, ձուկ... Չէ°, իսկապես` մերօրյա զինվորը սննդից չգոհանալու առիթ չունի£ Ոչ ոք չէր ուզում դիրքերից վերադառնալ. այնտեղ մեկ այլ կապի մեջ էին մարդիկ` միասնականության£ Նախարարը հրճվում էր իր զինվորներով, զինվորները զգացված էին վերադասի հոգատարությամբ£ Մի քանի ժամ անցկացրինք դիրքերում, եթե չլիներ նախարարի օգնականի այն հիշեցումը, որ մամուլի ասուլիսի են սպասում լրագրողները, ապա նախարարը «միտք չուներ» դիրքերից հեռանալ£ *** Շփման գծի թիկունքում, դաշտային պայմաններում հրավիրած ասուլիսում ԼՂՀ Պաշտպանության նախարար, գեներալ¬լեյտենանտ Մովսես Հակոբյանը վստահեցրեց, որ բարի ավանդույթ դարձած հանդիպումները լրագրողների հետ կշարունակվեն, որպեսզի հանրությունը տեղյակ լինի բանակում կատարված բարեփոխումներին, մարտական պատրաստության մակարդակին, առաջին գծի ծառայության վիճակին£ Անդրադարձ կատարելով զինադադարի պայմանագրի կնքմանը, նախարարը հավելեց, որ 16 տարվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի շփման գծում որևէ լուրջ մարտական գործողություն տեղի չի ունեցել£ Հրադադարի խախտումը եղել է հրաձգային զենքի օգտագործմամբ և դիվերսիոն խմբերի գործողությունների տեսքով£ Պաշտպանական բանակը արցախաբնակների անվտանգությունն իրականացնում է պատճաշ մակարդակով` մարտունակության բարձրացմամբ, սպառազինության թարմացմամբ, նյութատեխ նիկական բազայի բարելավմամբ£ Մարտական պատրաստության մակարդակը վերահսկվում է թե° պլանային, թե° հանկարծակի ստուգումների միջոցով£ Ասուլիսի պահին բանակի շտաբի պետի կողմից հանկարծակի ստուգման էր ենթարկվում երկու զորամաս£ Նաև այս կերպ է փաստվում, որ Պաշտպանական բանակը պատրաստ է իր առջև դրված խնդիրների կատարմանը£ Գիտակցելով, որ հակառակորդի հարվածի անմիջական կրողն առաջին գիծն է, ինժեներական կառույցներով ամրացվել է այն և կարող է խոչընդոտել թշնամու առաջխաղացումը պաշտպանության խորքը£ Այս տարի ավարտին է հասցվել բանակային երկրորդ բնագիծը, որը հնարավորություն կտա` գերիշխող ուժերով մխրճվել փորձող հակառակորդին կանգնեցնել այդ բնագծում և ջախջախել£ Առաջին գծում շարունակվում են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները. անցած տարվա ընթացքում արձանագրվել է 3042 դեպք, Պաշտպանության բանակը պատասխանել է 608 դեպքում£ Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա այս տարվա չորս ամիսների ընթացքում հակառակորդը 1442 անգամ է խախտել ռեժիմը, ՊԲ¬ն պատասխանել է 333 անգամ£ Այս տարի բավական լուրջ հաջողություններ են գրանցվել հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքերման գործում, աշխատանքներ են տարվել նոր ռազմական տեխնիկայով և սպառազինությամբ համալրելու ուղղությամբ և կներմուծվեն մեծ քանակությամբ` մի մասը նորացնելու, մի մասը համալրելու համար£ Այսօր ՊԲ¬ում մահվան ելքով դեպքերը կրճատվել են 3, զորամասն ինքնակամ լքողների քանակը` 2 անգամ£ - Հրադադարի ռեժիմի խախտման և Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելելու միջև կա՞ ինչ-որ օրինաչափություն£ - Իհարկե,¬ վստահեցնում է նախարարը` նշելով, որ կրակոցները նաև ակտիվանում են տոներին, զինակոչի ժամանակ, որպեսզի այս կամ այն կերպ խոչընդոտեն£ Սակայն կրակոցների մեծ մասը դիպուկ չեն, և ադրբեջանական բանակի զինվորը սեփական վախը հաղթահարելու համար է կրակում£ - Վերջին շրջանում պատերազմի վերսկսման մասին ենթադրություններ են շրջանառվում. Դուք դա այսօր իրական համարում ե՞ք£ - Ադրբեջանը, պատերազմի վերսկսման հեռանկարով, լուծում է ներքին քաղաքական խնդիրները£ Ադրբեջանի զինված ուժերն այսօր պատրաստ չեն պատերազմի£ - Պարոն նախարա°ր, թե° Արցախի, թե° Ադրբեջանի կողմից որևէ քայլ կատարվո՞ւմ է առաջին գծից հեռացնելու դիպուկահարներին. դրանց գործունեության արդյունքում մարդիկ են զոհվում£ - Որպես մարդ ցավում եմ, բայց որպես ՊԲ հրամանատար գտնում են, որ պետք է թշնամու ոտնձգությունները պատժվեն£ Միայն դիպուկահարներով հարցը չի լուծվի£ Մենք այնպես պետք է անենք, որ Ադրբեջանը հաշտվի այս իրողության հետ. Լեռնային Ղարաբաղն ինքնիշխան պետություն է£ Ինչպես ՊԲ¬ում են վստահ իրենց ուժերին, այնպես էլ Արցախի ժողովուրդն է վստահ£ Արցախում ոչ ոք պատերազմից չի վախենում, քանի որ պատրաստ է պաշտպանել իր հայրենիքն ու կրկին հաղթել£ Արցախցիները հաշվի են նստում իրենց իշխանությունների հետ և ուշադրություն չեն դարձնում Ադրբեջանի հոխորտանքներին ու տեղեկատվական քարոզին£ Զորակոչային ոչ մի խնդիր այսօր բանակում չկա, դեռ ավելին` զորակոչվող սերունդն առավել դաստիարակված է բարձր ոգով ու գիտակցում է իր առաքելությունը` համոզված է նախարարը£ Նախարարի կողմից արդարացի մտահոգություն հնչեց, որ հայկական որոշ լրատվամիջոցներ հղումներ են կատարում ադրբեջանական լրատվամիջոցներին և հրապարակում են նրանց ապատեղեկատվությունը£ Որպեսզի տեղեկատվական պատերազմում հակառակորդը հաջողությունների չհասնի, կարևոր քայլ է` գոնե չտարածել նրանց բացարձակ սուտ տեղեկատվությունը£ Իսկ այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի խաղաղապահ զորքերի տեղակայման մասին, նախարարը պատասխանեց. - Բացասակա°ն£ Ղարաբաղի ժողովրդի համար ամենից խաղաղապահը Ղարաբաղի բանակն է£ Մենք թույլ չենք տա որևէ օտարերկրյա զորքերի տեղակայում` մեր տարածքում£

Աղասի ՀԱԿՈԲՅԱՆ