ԱՆՁԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՊԱՀԻ


Այսպես փակվեց մեր սիրո պատմության վերջին էջը Նամակ Թերեզային (եղելություն) Մենք միայն հեռվից էինք ծանոթներ£ Դու ինձ գիտեիր բամբասանքներով լեցուն կենսագրությամբ£ Չեմ զարմանում, քանզի մեր ժողովուրդը լավագույն հատկանիշներով հանդերձ նաև բանսարկու է£ Ես քեզ գիտեի որպես համեստ հարսի, լավ կնոջ, երեխաներին նվիրված մայր£ Ճանաչում էի քո ամուսնուն` ընկերոջս եղբորը£ Զարմացել էի, որ նույն մայրը աշխարհին կարող է տալ այդպիսի տարբեր զավակներ£ Ամուսինդ` Մարտունը, բարի, ազնիվ, ճշմարտախոս, բարոյական, հայրենասեր, որն երկրորդ անգամ ծառայում էր, այս անգամ Հայոց բանակում, պաշտպանում իր ծննդավայրի, հայրենի գյուղի` Ճամբարակի սահմանամերձ տարածքները£ Դու, սիրելիս, լավ ամուսինս ես կորցրել և ես ի սրտե վշտացած եմ£ Նա մտահոգված էր եղբոր ճակատագրով£ Համոզեց նրան օտար ափերից վերադառնալ հայրենի գյուղ, հայրական տուն, ամուսնանա, որպեսզի ծերությունը միայնակ չանցկացնի£ Եկավ, բայց գյուղը նրա համար փոքր էր£ Հարսնացու պետք է փնտրեր Երևանում, այն կանանց շրջանում, որոնց երիտասարդ տարիքում սեր էր խոստացել, բայց պատճառած ցավի մասին մոռացել£ Նրանցից մեկն այրիացել էր արդեն, երեք երեխաների, թոռնիկների տատ դարձել£ «Փեսացուն» հենց նրան էլ ամուսնության առաջարկություն արեց, Մերժումը զամացրեց£ Հասկացա՞վ արդյոք, որ հայ կինը արժանապատվություն ունի և կարող է կյանքում թույլ տված սխալը չկրկնել£ Դու գիտես, թե խոսքս ում մասին է£ Նրա անունը հրապարակել չեմ ուզում£ Թող յուրաքանչյուրն Աստծո տված տարիները ապրի այնպես, ինչպես ինքն է կամենում£ Նրա հետագա կատարած քայլերի մասին ձեզանից և նրա շրջապատից ոչ ոք ոչինչ չիմացավ£ Կզարմանաք, որ վրեժխնդրության վախը մի կողմ նետած, նա եկավ ինձ մոտ£ Եկավ ու ցավ պատճառած բոլոր տարիների համար ներում խնդրեց£ Առաջարկեց չսպանել իմ մեջ տասնյակ տարիներով փայփայած մեծ սերը£ Արտասվեց իր դժբախտ ճակատագրի համար£ Նա գիտեր, որ այդ սերը բացի իրենից ոչ ոքի չէր պատկանում, բայց չգիտեր, որ այդ սիրո հարվածից վշտահար սիրտը ճաք էր տվել, վերքը տնքում էր, վերքը չէր սպիանում£ Գիտե՞ս, Թերեզա, որ սիրո վերքերը չեն սպիանում£ Իմացիր նաև, որ աշխարհում երեք սեր կա£ Հայրենիքի, ծնողի և սիրո£ Նա, ով դավաճանում է երեքից մեկին, Հայրենիքի դավաճան է£ Իսկ Հայրենիքի դավաճանին ներում չկա£ Ես նայում էի նրան ու ինքս ինձ հարց տալիս, ո՞ւր մնաց այն հպարտ, ինքնավստահ, այլազգի կանանց շրջապատում ճանաչված արքայազնը, որն աննպատակ սպառում էր իր երիտասար դությունը£ Ասում են, որ սիրո համար պետք է պայքարել£ Սովորաբար յուրաքանչյուր պայքարում մեկը հաղթում է, մյուսը` պարտվում£ Սարսափելին երկկողմանի պարտությունն է£ Մենք պարտվեցինք£ Մեր հանդիպումը հրաժեշտի ավարտ ունեցավ£ Նա գնաց մերժված, վիրավոր ու գլխիկոր£ Փշրված հույսերով նա գնաց Հայրենիքից ու իր մահկանացուն գտավ օտար երկրում, օտար հողում£ Գնալուց առաջ խնդրեց գաղտնի պահել մեր հանդիպման մասին£ Եվս տարիներ անցան£ Հիմա, երբ նա չկա, երբ նրա ստորացումից հանգիստ կյանքի մայրամուտ եմ ապրում, որոշեցի գաղտնիքը չթողնել գաղտնիք, հուսալով, որ ճակատագիրը երիտասար դության համար ուսուցողական դաս կլինի£ Նման իրավիճակներում հայտնվածները կիմանան, որ սիրո դավաճանությունը նույնպես սրբապղծություն է և Աստված նմաններին անպատիժ չի թողնում£ Ահա, այսպես փակվեց մեր տխուր սիրո պատմության վերջին էջը£ ԱՆՄԱԳԵ Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կազմակերպված Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի կազմակերպած «Նորաձևություն 2010» մրցույթ -փառատոնը վերստին ոգևորել էր մասնակիցներին ու ներկաներին£ Քոլեջի մոդելավորում և տեխնոլոգիա բաժինների ուսանողները ներկայացրեցին այս ուսումնական տարում իրենց ստեղծած հագուստների ավելի քան 200 նմուշ և հավաքածու` երեկոյան, ամենօրյա, կոկտելային, մանկական, ավանգարդ ոճերում: Ցուցադրությանը ներկա էին Ազգային ժողովի պատգամավորներ, համակարգի հետ համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթօջախների տնօրեններ, հրավիրված մանկավարժներ և աշակերտներ: Գեղարվեստի ակադեմիայի դասախոսներից բաղկացած ժյուրին ընտրելու էր տարվա ոգուն համահունչ, նորաձևության` աշխարհի չափանիշներին համապատասխանող հագուստները, որոնք էլ հետագայում կարող են ներկայացվել տարբեր միջազգային մրցույթների: Յուրաքանչյուր անվանակարգում լավագույնը ճանաչված մոդելների նկարները տեղադրվելու են քոլեջի ինտերներտային կայքում` www.slic.am: Հագուստների համար օգտագործվել էին ամենաբազմազան նյութեր` բրնձի հատիկներ, սիրամարգի փետուրներ, բնական խխունջների պատյաններ, սպունգներ, երկրաչափական մարմիններ, հագուստի պիտակներ, տերևներ, փուչիկներ, փրփրապլաստ, տեսաերիզ, ժապավեններ, սկավառակներ և այլն: Ուշագրավ էին նաև աշխարհի 7 հրաշալիքների մոտիվներով պատրաստված հագուստները: Ողջույնի ելույթներով հանդես եկան գործընկեր կրթօջախների` Վանաձորի տեխնոլոգիական և Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջների ուսանող-մոդելյորները: Միջոցառումը նախապատրաստող դասախոսներից Էլզա Դանիելյանին, Անահիտ Նաջարյանին, Զառա Գրիգորյանին, շնորհվել են նախարարության շնորհակալագրեր:

Սիլվա ՍԱՐԴԱՐՅԱՆ