Անձնագրեր` այծերին ու ոչխարներին


Կուզմինկի-Լյուբլինո այգու տնային կենդանիների անկյունում, ասում են` նույնիսկ հանդիսավոր կերպով, անձնագրեր են հանձնվել փաստաթուղթ կոչվածից անտեղյակ այս կենդանիներին£ Ինչպես պատմել է այգու պատասխանատուներից մեկը, անձնագրերում անունների հետ մեկտեղ նշվել են դրանց տերերի բնավորությունը, սովորությունները, ինչպես նաև հասակն ու քաշը£ Օրինակ, Վարեժկա մականունով այծի անձնագիրը հուշում է, որ նա կշռում է 25 կգ, զգուշավոր է և սննդի հարցում պահանջկոտ չէ£ Կամ` Վեչերկան բնավորությամբ հանգիստ ու խաղաղ է, սիրում է երեխաներին և նախընտրում է գազարն ու սալաթի թերթիկներ£ Բելոսնեժկան արձագանքում է փաղաքշանքներին, բայց առաջնորդին բնորոշ հատկանիշներ ունի և շատ համառ է...