Կարապնե՞րն էլ են այլասերվում


Բրիտանիայի արևմուտքում.գտնվող Դորսետ կոմսության արգելանոցներից մեկում բնակություն են հաստատել այսպես կոչված` ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող կարապներ, այդ մասին գրել է The Daily Telegraph¬ը£ Մասնագետներն ասել են, որ նախկինում նման դեպքեր չեն արձանագրվել: Իսկ արգելոցի ներկայացուցիչ Դեյվ Ուիլերը պատմել է, որ զույգ կազմած 2 արու կարապներն արդեն մի քանի բնավորման սեզոն անցկացնում են միասին և իրենց այնպես են պահում` ասես պատրաստվում են սերունդ ունենալ£ - Նրանք միշտ միասին են նստում բույնի մեջ և ուշադրություն չեն դարձնում էգերին: Ասում են, որ նրանք երբեմն կռվում են, բայց միևնույն է` հաշտվում են: Այստեղ` մեզ մոտ, ավելի քան հազար թռչուն կա, բայց միայն սրանց միջև ենք նկատել միասեռական կապ: Նախկինում նման բան չի եղել,- ասել է մասնագետը: Կենդանական աշխարհում նման այլասերման դեպքերը շատ տարածված չեն, սակայն պարբերաբար նկատվում են` արձանագրում են գիտնականները: Միասեռական կապեր նկատվել են կետերի, պինգվինների և այլ կենդանիների միջև: Ի՞նչ երևույթ է սա. բնությունը կհանդուրժի՞ նման շեղումները: