ՍԵՐԳՈՆ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ


 

Մինչ գյուղնախարար Սերգո Կարապետյանն ինքնամոռաց կերպով ընդգրկվել է «Օրինաց երկրի» քարոզարշավում, հանրապետության մանր ու միջին ֆերմերային տնտեսութ յուններում հասունացող բողոքի հերթական ալիքը խոստանում է առաջիկայում գագաթնակետին հասնել: Կաթի մթերման ցածր գինը, որը գյուղնախարարությանն ակնհայտորեն չի հետաքրքրում, ֆերմերներին արդեն իսկ մղում է ծայրահեղ հայտարարությունների, ու նրանք խոստանում են ապրանքը հրապարակավ թափել` դրանով իրենց դժգոհությունն արտահայտելով ներկայիս գնային քաղաքականության դեմ:

Մթերող ընկերություններին էլ կարծեք թե գյուղտնտեսությունների սպառնալիքները չեն հետաքրքրում: Կա այլընտրանքը` կաթի փոշին, որն անհամեմատ էժան է ու զգալիորեն մեծացնում է կաթնամթերք արտադրողների շահույթները: Արտադրանքն էլ պարբերաբար թանկանում է` կաթի մթերման գնի բարձրացման սուտ պատճառաբանությամբ: Սերգո Կարապետյանը հավանաբար դեռևս ժամանակ չի ունեցել կողմնորոշվել, թե ինչպես է հակազդելու ֆերմերներին ու ինչ լուծում է տալու նրանց արդարացի պահանջին: